Ներքաղաքային ճամփորդություն


Կրթահամալիրի տոնի նախօրեին Ավագ դպրոցի 10-րդ դասարանցիների մի փոքր խումբ՝ ընկեր Ջուլիի հետ, ուղևորվեց դեպի Զանգվի կիրճ։

Հետաքրքիր ու զարմանալի է, հայտնաբերել վայրեր քո իսկ քաղաքում, որտեղ դու ապրում ես, մեծանում, բայց չես էլ պատկերացնում, որ դեռ շատ բաներ ունես տեսնելու: Այդ վայրերից մեկն էր Հրազդանի կիրճը, որը ես նորովի բացահայտեցի ինձ համար, թեպետ այդտեղ բազմիցս եղել էի։ Խմբի ուղեկցող նշանակեցինք մեր ընկերներից Սարոյին։ Սարոն հետաքրքիր երիտասարդ է, ապրում է իր անձնական առօրյայով, շատ է սիրում ճամփորդել ու լավ գիտի երևանյան այսպես ասած՝ ծակուծուկերը: Միասին երկար քայլեցինք, նկարեցինք, նկարվեցինք, փորձեցինք ձուկ բռնել, իրար ինչ-որ պատմություններ պատմեցինք ու ծիծաղեցինք ․․․․ Մտանք մի արգելված գոտի, որը մեր կարծիքով նախկինում եղել էր ռեստորան և/կամ հանգստի վայր։

Սիրուն աշուն էր, բազմերանգ ու բազմատեսակ ծառեր ու ծաղիկներ: Ինձ համար նորություն էր, որ Երևանի կենտրոնում կա այդպիսի բնական և անտառային տարածք։

Ճամփորդության նկարաշարը կարող եք տեսնել՝ Ավագ դպրոցի ենթակայքում։


No comments:

Post a Comment