Հայոց լեզու

    Ստուգում
1. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ձ.
1) ար-ակ, բար-ր, փո-խ, ընթա-ք
2) ար-ունք, դեղ-ան, փոր-, ար-ան
3) բար-, դեր-ակ, հար-ակվել, դաղ-
4) դեղ-անիկ, պախուր-, օ-աձուկ, վր-ին

2. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ղ.
1) զմրու-տ, դրա-տ, դե-ձ, ա-քատ
2) կ-տար, պանդու-տ, վա-ճան, գա-տնի
3) բա-տ, թ-կի, բո-կ, խրո-տ
4) սանդու-ք, խե-դել, շա-կապ, ե-բայր

3. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ր.
1) քաշկ-տել, փա-թամ, հու-թի, քա-ասուն
2) ա-թուն, ա-համարհել, կ-ծել, եղե-ական 
3) կոխկ-տել, կտ-տել, պա-կել, գ-գիռ
4) մ-մուռ, բա-բառ, գա-նուկ, խ-ճիթ

4. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում օ.
1) մեղմ-րոր, հանր-գուտ, ոսկեզ-ծ, ան-դ
2) այս-ր, ան-թ, օրեց-ր, առ-ղջ
3) ապ-րինի, օրըստ-րե, վատ-որակ, հայ-րդի
4) բար-րակ, արագ-տն, ամեն-րյա, պարզ-րոշ

5. Ո՞ր բառում տողադարձի սխալ կա.
1) կըրկ-նել
2) դասա-գըրքեր
3) արագ-ընթաց
4) ար-դյոք

6. Ո՞ր շարքի բոլոր բառերի բաղադրիչներն են միասին գրվում.
1) քաջ (առողջ), փութ (եռանդ), աս (ու) լիս, տարե (ց) տարի
2) քարոզ (արշավ), տեղից (տեղ), հետ (կանչել), թել (ասեղ)
3) տուն (տեղ), փոխ (զիջում), կրակ (մարիչ), ձայն (ծպտուն)
4) ժամ (պատարագ), թոռն (որդի), գլուխ (հանել), ծովից (ծով)

7. Ո՞ր շարքի բառերի և բառակապակցությունների բոլոր բաղադրիչներն են մեծատառով գրվում.
1) Մազե Կամուրջ, Գևորգյան Ճեմարան, Երևանի Պետական Համալսարան, Մեծ Մասիս
2) Ավարայրի Դաշտ, Հրազդան Գետ, Խոսրով Կոտակ, Սարդարապատի Ճակատամարտ
3) Դավիթ Անհաղթ, Նոր Գետիկավանք, Ռուսաստանի Դաշնություն, Գերմանիայի Դաշնային Հանրապետություն
4) Անանիա Շիրակացի, Ամերիկացի Ճանապարհորդ, Ռշտունյաց Նախարար, Ալպյան Լեռներ

8. Ո՞ր բառում ի ձայնավորի հնչյունափոխություն կա.
1) հոգյակ
2) սիրել
3) առվակ
4) մատենագիր

9. Ո՞ր բառում է շեշտը դրվում վերջին վանկի ձայնավորի վրա.
1) գրել տալ
2) ովևէ
3) երազ
4) գուցե

10. Ո՞ր նախադասության մեջ բառագործության սխալ կա.
1) Այդ պչրուհին բոլորին գերել էր կարմրահեր վարսերով:
2) Աշխարհի բոլոր ծագերում նա երջանկություն փնտրեց, բայց չգտավ:
3) Հենց որ ստացան այդ լուրը, ամրոցի բնակիչներն իսկույն խռնվեցին պատանու շուրջը: 
4) Քամին փռփռացնում էր նրա մաշված չուխայի փեշերը:

11. 5-րդ դարի պատմիչներից ո՞վ է անդրադարձել հայկական առասպելներին ու վիպերգերին.
1) Մ. Խորենացի
2) Փ. Բուզանդ
3) Ղ. Փարպեցի
4) Ագաթանգեղոս


12. Միջնադարի ո՞ր բանաստեղծն է համարվում անձնական քնարերգության սկզբնավորողը.
1) Նահապետ Քուչակ
2) Շնորհալի
3) Գրիգոր Նարեկացի
4) Ֆրիկ

13. Մ. Նալբանդյանի ո՞ր ստեղծագործությունից է բերված հատվածը.
Ներկա օրերում այլ ի~նչ սև քնար,
Սուր է հարկավոր կտրիճի ձեռքին
Արյու´ն ու կրա´կ թշնամու վերա,
Այս պիտի լինի խորհուրդ մեր կյանքին:
1) «Վազող ջրին» 
2) «Ազատություն»
3) «Իտալացի աղջկա երգը»
4) «Մանկության օրեր»

14. Ի՞նչ ժանրի ստեղծագործություն է բերվածը.
Բերանն արնոտ Մարդակերը էն անբան
Հազար դարում հազիվ դառավ մարդասպան:
Ձեռքերն արնոտ գնում է նա դեռ կամկար,
Ու հեռու է մինչև Մարդը իր ճամփան:
1) հանելուկ
2) քառյակ
3) խաղիկ
4) բանաստեղծություն

15. Ո՞վ է «Մերոնք» շարքի հեղինակը.
1) Ավ. Իսահակյան
2) Հ. Թումանյան
3) Դ. Դեմիրճյան
4) Ս. Զորյան

16. Ո՞ր հեղինակի ո՞ր գործից է բերված հատվածը.
… Աշակերտները ամբարտավան, ստահակ, մեծախոս, աշխատանքից խուսափող, արբեցող, վնասարար, ժառանգությունից փախչող:
Զինվորականներն անարի, պարծենկոտ, զենք ատող, ծույլ, թուլամորթ, հելուզակ…
1) Ֆրիկ. «Գանգատ»
2) Շնորհալի «Ողբ Եդեսիո»
3) Խորենացի. «Ողբ»
4) Սայաթ-Նովա. «Արդար դատե»

17. Ո՞ր շարքի բոլոր բանաստեղծություններն են սոցիալական թեմայով.
1) «Հոգեհանգիստ», «Գութանի երգը»
2) «Բարձրից», «Հայոց վիշտը»
3) «Հայրենիքիս հետ», «Հայոց լեռներում»
4) «Հին օրհնություն», «Խրճիթում»

18. Տողերի ո՞ր դասավորությունն է ճիշտ.
ա) Գուզիմ թըռչի բըլբուլի պես, բաղերումեն բեզարիլ իմ
բ) Դովլաթն էհթիբար չունի, յիփ օր կերթա իր շըքարով
գ) Աշխարհըս միզ մնալու չէ` իմաստնասիրաց խաբարով
դ) Լավ մարթն էն է` գլուխը պահե աշխարհումըս էհթիբարով
1) գ, ա, բ, դ 
2) գ, դ, ա, բ
3) բ, դ, գ, ա
4) բ, ա, գ, դ

19. Գր. Նարեկացու ո՞ր տաղից է բերված հատվածը.
Ի համատարած ծովէն
Պղպջէր գոյնն այն ծաղկին,
Երփին երփնունակ ծաղկին
Շողշողէր պտուղն ի ճղին:
1) «Տաղ հայտնության»
2) «Տաղ հարության»
3) «Տաղ վարդավառի»
4) «Տաղ ծննդյան»


20. Գրական ո՞ր ուղղության ներկայացուցիչներից է Գր. Զոհրապը.
1) կլասիցիզմ
2) ռոմանտիզմ
3) ռեալիզմ
4) սիմվոլիզմ


    Ստուգում 2
1. Որ շարքի բոլոր բառերում է գրվում Է․
4) վայրէջք, ամենաէական, դողէրոցք, երբևէ

2. Որ շարքի բոլոր բառերում է գրվում յա․
2) առօրյա, շաբաթօրյակ, հարսնյակ, Արաքսյա

3. Որ շարքի բոլոր բառերում է գրվում գ․
1) արգասիք, արգահատանք, գրգամոլ, վարգել

4. Որ շարքի բոլոր բառերում է գրվում կրկնակի բաղաձայն․
2) տարրական, ուղղակի, ֆիննական, ընդդիմակաց

5. Որ բառում թավ գրված ե-ն է չի արտասանվում․
4) կիսեփ

6. Որ շարքի բոլոր դեպքերում են բաղադրիչները միասին գրվում․
2) վառվռուն, երկրերկիր, քաջառողջություն, թեթևքաշային

7. Որ շարքի բառերի և բառակապակցությունների բոլոր բաղադրիչներն են մեծատառով գրվում․
3) Նոր Զելանդիա, Բարձր Հայք, Արաբական Էիմրություններ, Տիգրան Մեծ Առաջին

8. Որ բառում է ույ երկհնչյունը սղվել․ 
3) կապտավուն

9. Որ բառակապակցության մեջ փոխաբերական իմաստով գործածված բառ կա.
4) լացող ուռենի

10. Նշվածներից որ գլուխը չկա Մ․ Խորենացու <<Հայոց պատմություն>> գրքում․
3) «Մեր հայրենիքի պատմության շարունակությունը»

11. Սասնա ծռեր վիպերգի որ հերոսուհու մասին են հետևյալ խոսքերը /նրա գեղեցկությունը տեսնելով՝ Խալիֆայի հարկհանները ուշակորույս են լինում/  
2) Ծովինար

12. Ով է ասել. «Ես եմ բոլորը, և բոլոր մարդկանց մեղքերն են իմ մեջ»:
1) Գր․ Նարեկացի

13. Ո՞ր խնդրին չի անդրադարձել Խ. Աբովյանը « Վերք Հայաստանի» վեպի առաջաբանում.
4) հայ եկեղեցու պահպանությանը

14. Ո՞ր հայերենով է շարադրված բանաստեղծության հետևյալ հատվածը.
Երբ սէրն ի յաշխարհս եկաւ,
եկաւ իմ սիրտս բնակեցաւ,
Հապա յիմ սրտէս ի դուրս` յերկրէ յերկիր թափեցաւ...
1) գրաբար

15. Ո՞ր վիպերգից են հետևյալ տողերը.
Եթե դու յորս հեծցիս յԱզատն ի վեր ի Մասիս,
զՔեզ կալցին քաջք,
Տարցին յԱզատն ի վեր ի Մասիս...
4) «Արտաշես և Արտավազդ»

16. Ո՞ր պատմիչն է նկարագրել քրիստոնեության մուտքը Հայաստան.
4) Ագաթանգեղոս

17. Ըստ Քուչակի` ինչպիսի՞ն չպիտի լինի սերը.
1) ազատ

18. Տողերի ո՞ր դասավորությունն է ճիշտ.
1) Քանի~ ձեռքից եմ վառվել
2) Լույս տալով եմ ըսպառվել
3) Հուր եմ դառել` լույս տըվել
4) Վառվել ու հուր եմ դառել
                 (Հովհ. Թումանյան)
3) 1, 4, 3, 2

19. Ո՞վ է միջնադարյան հայ քնարերգության վերջին խոշոր ներկայացուցիչը.
4) Սայաթ-Նովա

20. Ո՞ր թվականին է լույս տեսել «Վերք Հայաստանի» վեպը.
2) 1858թ.



Ուղղակի խոսքը դարձնել անուղղակի 
    Դու քո ճամփան շարունակիր, թող ես էլ իմ գործն անեմ, - Առանց գլուխը բաձրացնելու ասաց գյուղացին անցորդին։
Առանց գլուխը բարձրացնելու գյուղացին ասաց անցորդին, որ նա իր ճամփան շարունակի և թողնի, որ նա էլ իր գործը անի։

Մի օր իշխանը կանչեց իր զավակներին և ասաց․
- Այս դաշտերն ու անտառները, որ հիմա մեր ձեռքին են, թագավորն է ընծայել ինձ՝ իմ հավատարիմ ծառայության համար։ 
Մի օր իշխանը կանչեց իր զավակներին և ասաց, որ այս դաշտերն ու անտառները, որ հիմա իր ձեռքին են, թագավորն է ընծայել նրան հավատարիմ ծառայության համար։

Անուղղակի խոսքը դարձնել ուղղակի
Բագրատունին զորապետներին հայտնեց, որ շտապեն օգնություն հասցնել իրեն, որովհետև ինքը որոշել է իր հեծելազորովոր հետապնդել փախչողներին։ 
Բագրատունին զարապետներին հայտնեց․
- Շտապե՛ք օգնություն հասցնել ինձ, որովհետև ես որոշել եմ իմ հեծելազորով հետապնդել փախչողներին։

Իշխանը երկտողում հայտնում էր մեզ, որ այսօր ևեթ ճանապարհ ընկնենք ինքը մենակ չի կարող այդ գործը գլուխ բերել։ 
Իշխանը երկտողում հայտնում էր մեզ․ <<Այսօր ևեթ ճանապա՛րհ ընկեք, ես մենակ չեմ կարող այդ գործը գլուխ բերել>>։

Ըդգծեք բոլոր բայերը
Ուսանողները ապշած միմյանց նայեցին, ուրեմն հայր սուրբը տրապիզոնցի իրենց ընկերոջը չէր ճանաչում։
ապշած - հարակատար դերբայ, ե խոնարհում, չեզոք սեռ
նայեցին - ե խոնարհում, պարզ բայ, հոգնակի թիվ, երրորդ դեմք, անցյալ կատարյալ ժամանակ
չեր ճանաչում - ե խոնարհում, պարզ բայ, սահմանական եղանակ, եզակի թիվ, երրորդ դեմք, չեզոք սեռ, ժխտական խոնարհում

Մի կոշիկը նա այդպես էլ չգտավ, իսկ մյուսը մի տղա խլեց՝ հայտարարելով, որ դրանից իր ապագա երեխաների համար հիանալի օրորոց կստացվի:
չգտավ - պարզ բայ, ե խոնարհում, անցյալ կատարյալ, եզակի թիվ, երրորդ դեմք, ժխտական խոնարհում, 
խլեց - պարզ բայ, անցյալ կատարյալ, եզակի թիվ, երրորդ դեմք, դրական խոնարհում
կստացվի - ածանցավո, առաջին դեմք, եզակի թիվ, դրական խոնարհում

Նա մի լուցկի էլ վառեց. լուցկին բռնկվեց, փայլեց, ու երբ նրա լույսն \պատի վրա, պատը շղարշի պես թափանցիկ դարձավ: 
վառեց - պարզ բայ, անցյալ կատարյալ, երրորդ դեմք, եզակի թիվ, դրական խոնարհում
բռնկվեց, պարզ բայ, անցյալ կատարյալ, երրորդ դեմք, եզակի թիվ, դրական խոնարհում
փայլեց - պարզ բայ, անցյալ կատարյալ երրորդ դեմք, եզակի թիվ, դրական խոնարհում
ընկավ - պարզ բայ, անցյալ կատարյալ, երրորդ դեմք, եզակի թիվ, դրական խոնարհում 


    Ես մտքումս ասացի․ <<Հետաքրքիր է՝ ինչ կասի մայրս, երբ իմանա թե որքան շատ հատապտուղ եմ բերել>>։ 
Ինձ հետաքրքիր է, թե ինչ կասեր մայրս, երբ իմանար, թե որքան շատ հատապտուղ եմ հավաքել։

Հուզվեցինք՝ լսելով դատավորին, որը մեզ ասում էր․
- Դուք ինձ հետ գտվում եք արդարադատության պալատում, այստեղ արդարություն կգտնեք, հանգի՛ստ եղեք, պատմեք՝ ով է ձեզ նեղացրել։
Հուզվեցինք՝ լսելով դատավորին, որը մեզ ասում էր, որ մենք գտնվում եք արդարադատության պալատում, այստեղ կգտնենք արդարադատություն, հանգիստ լինենք, պատմենք թե ով է մեզ նեղացրել։

- Իսկ դու ինչ պիտի անեիր այն ժամանակ, որպեսզի իմ օգնության կարիգը չզգայիր, - հարցրեց նա քեզ։
Նա ինձ հարցրեց, թե ես ինչ պիտի անեի այն ժամանակ, որ նրա օգնության կարիքը չզգայի։ 


     - Ես չեմ առարկում, -ասաց ինձ ընկերս, -այդ մասին հայտնիր եղբորդ։
Ընկերս ինձ ասաց, որ ինքը չի առարկում, այդ մասին հայտնեմ եղբորս։

Հովիվն ասաց իր շուրջը հավաքված մարդկանց, -Երբ գնաք Սողոմոն արքայի մոտ, ասեք նրան, որ նրա տաճարի գինը մայիս ամսվա երեք օրվա անձրևն է։
Հովիվն իր շուրջը հավաքված մարդկանց ասաց, որ երբ գնան Սողոմոն արքայի մոտ, ասեն նրան, որ նրա տաճարի գինը մայիս ամսվա երեք օրվա անձրևն է։       

- Մենք այդպիսի սովորություն չունենք, բայց հյուրընկալության կարգը չխախտելու համար կլսենք ձեզ, - ասաց տան տերը։ 
Տան տերն ասաց, որ նրանք այդպիսի սովորություն չունեն, բայց հյուրընկալության կարգը չխախտելու համար կլսեն մեզ։ 

Թագավորը նրան ասում է, - Եթե այդպիսի սուտ ասես, որ ես ասեմ, սուտ ես ասում, թագավորությանս կեսը կտամ քեզ։ 
Թագավորը նրանց ասաց, որ եթե այնպիսի սուտ ասի, որ նա ասի, որ սուտ է ասում, թագավորության կեսը կտա նրան։ 
Ուղղակի խոսքը դարձնել անուղղակի 
Դու քո ճամփան շարունակիր, թող ես էլ իմ գործն անեմ, - Առանց գլուխը բաձրացնելու ասաց գյուղացին անցորդին։
Առանց գլուխը բարձրացնելու գյուղացին ասաց անցորդին, որ նա իր ճամփան շարունակի և թողնի, որ նա էլ իր գործը անի։

Մի օր իշխանը կանչեց իր զավակներին և ասաց․
- Այս դաշտերն ու անտառները, որ հիմա մեր ձեռքին են, թագավորն է ընծայել ինձ՝ իմ հավատարիմ ծառայության համար։ 
Մի օր իշխանը կանչեց իր զավակներին և ասաց, որ այս դաշտերն ու անտառները, որ հիմա իր ձեռքին են, թագավորն է ընծայել նրան հավատարիմ ծառայության համար։

Անուղղակի խոսքը դարձնել ուղղակի
Բագրատունին զորապետներին հայտնեց, որ շտապեն օգնություն հասցնել իրեն, որովհետև ինքը որոշել է իր հեծելազորովոր հետապնդել փախչողներին։ 
Բագրատունին զարապետներին հայտնեց․
- Շտապե՛ք օգնություն հասցնել ինձ, որովհետև ես որոշել եմ իմ հեծելազորով հետապնդել փախչողներին։

Իշխանը երկտողում հայտնում էր մեզ, որ այսօր ևեթ ճանապարհ ընկնենք ինքը մենակ չի կարող այդ գործը գլուխ բերել։ 
Իշխանը երկտողում հայտնում էր մեզ․ <<Այսօր ևեթ ճանապա՛րհ ընկեք, ես մենակ չեմ կարող այդ գործը գլուխ բերել>>։

Ըդգծեք բոլոր բայերը
Ուսանողները ապշած միմյանց նայեցին, ուրեմն հայր սուրբը տրապիզոնցի իրենց ընկերոջը չէր ճանաչում։
ապշած - հարակատար դերբայ, ե խոնարհում, չեզոք սեռ
նայեցին - ե խոնարհում, պարզ բայ, հոգնակի թիվ, երրորդ դեմք, անցյալ կատարյալ ժամանակ
չեր ճանաչում - ե խոնարհում, պարզ բայ, սահմանական եղանակ, եզակի թիվ, երրորդ դեմք, չեզոք սեռ, ժխտական խոնարհում

Մի կոշիկը նա այդպես էլ չգտավ, իսկ մյուսը մի տղա խլեց՝ հայտարարելով, որ դրանից իր ապագա երեխաների համար հիանալի օրորոց կստացվի:
չգտավ - պարզ բայ, ե խոնարհում, անցյալ կատարյալ, եզակի թիվ, երրորդ դեմք, ժխտական խոնարհում, 
խլեց - պարզ բայ, անցյալ կատարյալ, եզակի թիվ, երրորդ դեմք, դրական խոնարհում
կստացվի - ածանցավո, առաջին դեմք, եզակի թիվ, դրական խոնարհում

Նա մի լուցկի էլ վառեց. լուցկին բռնկվեց, փայլեց, ու երբ նրա լույսն ընկավ պատի վրա, պատը շղարշի պես թափանցիկ դարձավ: 
վառեց - պարզ բայ, անցյալ կատարյալ, երրորդ դեմք, եզակի թիվ, դրական խոնարհում
բռնկվեց, պարզ բայ, անցյալ կատարյալ, երրորդ դեմք, եզակի թիվ, դրական խոնարհում
փայլեց - պարզ բայ, անցյալ կատարյալ երրորդ դեմք, եզակի թիվ, դրական խոնարհում
ընկավ - պարզ բայ, անցյալ կատարյալ, երրորդ դեմք, եզակի թիվ, դրական խոնարհում 


      Կետադրել ինքնուրույն
Երբ նամակի ընթերցումն ավարտվեց, Վարդանը դառնալով Վասակի կողմը հարցրեց․
- Տեր մարզպան, հոժա՞ր ես պատասխանին։
- Ես քրիստոնյա եմ և հայ, ասաց Վասակ Սյունին բարկացած, գործի ոգուն իհարկե հոժար եմ։ Բայց միաժամ ես մարզպան եմ, արյաց արքայի պաշտոնյա։ Ուրեմն չեմ մասնակցում պատասխանին, ինչպես որ չեկա տաճար պատասխանը գրելու պահին։ Ես ձեր նամակը կուղարկեմ արքային և կասեմ՝ ահա մեր նախարարները, ահա քո կամքը։ 
Վարդանը ձայնը բարձրացրեց։ 
- Ինչու՞ ես միշտ արքայի անունը հիշեցնում ու մեր գործը արքայի հետ կապում։ Թող արքան զբաղվի ի՛ր աշխարհի գործերով։ 
- Ես ոչինչ չեմ խոսում հակառակ, տե՛ր սպարապետ։ Ես պահանջում եմ մեր ցանցուցիր ուժերի միացումը, հայոց աշխարհի ամբողջացում։ Անսացե՛ք այս, սպասեցե՛ք առայժմ։
- Անսպառ ժամանակ չունենք։ Արհավիրքը չի սպասում։ Ես զինվոր եմ և պիտի կասեցնեմ ոչնչացումը։ 
- Աստված բարի միտք տա ինձ, ձեզ և ամենքին։ Մնաք խաղաղությամբ, տիարք, - ասաց Վասակը և դուրս եկավ։
Նա գնաց դեպի այգու բացատը՝ ինքնիրեն խորհելով․ <<Կգան օրեր, և Հայաստանն իմ ձեռքը կնգնի։ Ոտքիս տակ կտրորեմ պարսիկներին, այս նախարարներին, այս հոգևորներին։ Կուժեղացնեմ երկիրը և կդառնամ թագավոր։ Այս ամենին հասնելու համար խելք է պետք, համբերություն, ջանք, համառություն, անգթություն>>։ 
Հեռվից գալիս էր Գադիշոն։ Վասակի մտքի թելն ընդհատվեց։   


    Ձևաբանություն
    Հայերենը ունի 10 խոսքի մաս, գոյական, ածական, թվական, բայ, շաղկապ, դերանուն, մակբայ, կապ, ձայնարկություն, վերաբերական։ Խոսքի մասերն իրարից տարբերվում են իրենց արտահայտած բառիմաստով, քերականական կարգերով, կազմության առանձնահատկություններով։ Անուն խոսքի մասեր՝ գոյական, ածական, թվական։ Խոսքի մասերը լինում են թեքվող և չթեքվող։ Թեքվող խոսքի մասերն են՝ գոյականը, բայը և մասամբ դերանունը։ Խոսքի մասերը լինում են նյութական իմաստ արտահայտող՝ գոյական, ածական, թվական, դերանուն, բայ, մակբայ, քերականական իմաստ արտահայտող՝ կապ, շաղկապ, վերաբերմունքային իմաստ արտահայտող՝ ձայնարկություն, վերաբերական։
      ունելի, անբեկանելի, տխրադեմ, արթուզարդ, նկարազարդ, շարական, ընտանեկան, խորագին, գլխագին, կիսադեմք։

     Գտնել իրանիշ գոյականները։ 
   տոհմածառ, հենասյուն, պատվիրակ, պտուտակ, հակինթ, դիտորդ, բաժակ, զորաերթ, սպա, անապատական, տառեխ, հավատարմագիր, ծաղկատոն, կիզակետ, բաժնետոմս։

   Գտնել եզակի թվով դրված գոյականները։
    տանուտեր, պատկեր, հավաք, միտք, աղանդեր, գեղձեր, գիրք, ջղեր, դիրք, պատվեր, համայնք, քուշաններ, փառք։ 
    

 Գործնական աշխատանք
     Հինավուրց ավանդությունն ասում է, թե շատ տարիներ առաջ, երբ մարդիկ մեհենական սուրբ կրակի՝ ատրուշանի առջև ջերմեռանդորեն զոհեր էին մատուցում հեթանոս աստվածներին, Հայոց աշխարհի Բզնունյաց ծովում (այսպես էր կոչվում Վանա լիճը) դեռ ոչ մի կղզի չկար: Օրերից մի օր վիշապաքաղ Վահագն աստվածն իր սիրելիի՝ չքնաղատես Աստղիկի հետ նավակով զբոսնում էր ծովի վրա: Վաղորդյան շնկշնկան զեփյուռը քնքշորեն խաղում էր պաղպաջուն ալիքների հետ: Զմայլված երկնակառկառ ժայռերով շրջապատված ալևետ ծովակի գեղեցկությամբ՝ դիցուհին ափսոսում է, որ ծովը հանգստավայր չունի: Եվ հրավարս, բոցամորուս Վահագնը բարձրանում է Հայկական պարի կատարները, վիթխարի ժայռաբեկորներ պոկում և նետում ծովի ալիքների մեջ: Առաջանում են Աղթամար, Կտուց և Լիմ կղզիները: Նրբագեղ դիցուհին պահանջում է, որ այդ կղզիներից մեկի վրա կառուցվի աշխարհի ամենաշքեղ տաճարը՝ որպես առհավատչյա իրենց անշեջ սիրո: Վահագնը գործի է դնում իր աստվածային քանքարը, և արփիաշող Աղթամար կղզու վրա բարձրանում է Վահեվահյան անձեռակերտ մեհյանն տաճարը:
«Գեղեցիկ է, բայց ամենագեղեցիկը չէ»,- ասում է քմահաճ դիցուհին և հեռանում՝ դեմքը խոժոռած: Անցնում են դարեր: Վասպուրականի թագավոր Գագիկ Արծրունու կարգադրությամբ և Հռչակավոր վարպետ Մանվելի գլխավորությամբ գործի են անցնում վեց հազար վարպետներ՝ անթիվ ու անհամար օգնականներով: Եվ վեց-յոթ երկար ու ձիգ տարիների ընթացքում վեր է խոյանում Աղթամարի գեղաշուք տաճարը:

   Տեքստում Վահագն աստվածը բնութագրվում է մի քանի հատկանիշներով. դո՛ւրս գրիր այդ բառերը և մեկնաբանի՛ր, թե ինչո՞ւ է նա այդ բառերով բնութագրված:
     վիշապաքաղ - վիշապահաղթ
հրավարս - շիկահեր
բոցամորուս - շիկակարմիր մորուքով

   Վահագն աստծուն բնութգրվում է վիշապաքաղ, որը նշանակում է վիշապներ հաղթող, ջնջող: Ըստ առասպելաբանության, կենսատու լույս անձնավորող Վահագնը, որպես քաջ որսորդ, մարտնչում է խավարը, չար ու վնասակար ուժերը մարմնավորող վիշապների դեմ։ Այդ պատճառով էլ նրան տրվել է Վիշապաքաղ մականունը։ Վահագը ուներ կրակի գույն մազեր և մորուք, այդ պատճառով նրան նկարագրում են հրավարս և բոցամորուս:

Լեզվամտածողություն
Բառերի հոմանշային շարքը դասավորի՛ր ըստ իմաստի սաստկացման:
      քանքար, ձիրք, տաղանդ, ընդունակություն, հանճար
    ընդունակություն, ձիրք, տաղանդ, քանքար հանճար



      9-րդ դասարան


Վերլուծություն
Ուսումնական նախագծերը կրթություն իրականացնելու ձևերից է, համաձայն եմ այս մտքի հետ, ուսումնական նախագծերը օգնում են սովորողին ավելի լավ յուրացնել իր կատարածը: Նախագծերը կատարվում են գրեթե բոլոր առարկաներից: Յուրաքանչյուր սովորող կարող է մասնակցել իր հնարավորության սահմաններում: Ուսումնական նախագծերը նպաստում են սովորողի ստեղծագործական և հետազոտական հմտությունների զարգացմանը: Նախագծային ուսուցումը մեր դպրոցում միակն է, որ չի օգտագործվում թուղթ և գրիչ, օգտագործվում է նոթբուք, նեթբուք կամ այլ տեխնիկա և իրականացվում է& lt;&lt;նոթբուքն ինձ դասընկեր&gt;&gt; ծրագիրը: Այդ ծրագրի միջոցով սովորողն և սովորեցնողը աշխատում և սովորում են ամենուր, ամեն սոց. կայքերով: Հանրակրթական Դիջիթեքը ուսումնական նախագծի մի օրինակ է: Նախագծում սովորողները ներկայացնում են իրենց կատարած աշխատանքները և ներկայացնում Դիջիթեքին հաղթելու նպատակով, քանի որ հաղթողը ստանում է նվերներ: Նախագիծը կարող է բխել թե՛ հանրակրթական առարկայական ծրագրի պահանջներից և թեմաներից, թե՛ կրթահամալիրի տոնացույցով որոշված ժամանակացույցից:


Գրել կապակցված խոսք տրված բառերովլեռնաշղթա, կապտել, ոստյուն, մութ, թավ, արծաթահնչյուն, ճանապարհ, ադամանդ, ձիավոր, աղմկել:

Շարադրանքը պետք է կազմված լինի 6-7 նախադասություններից և պարունակի 60-70 բառ:

Մի խումբ որոշեց ճանապարհորդել աշխարհով մեկ և դիտել տեսարժան վայրերը: Նրանք ճանապարհ ընկան երբ արդեն մութ էր: Նրանք անցնում էին թավ անտառների միջով: Ճանապարհին նրանք շատ ձիավորներ էին տեսնում, զրուցում նրանց հետ, ուղղություն հարցնում: Անցնում էին լեռնաշղթաների վրայով: Ճանապարհը անցնում էին բարձր խոսելով, աղմկելով: Վերջապես հասան գեղեցիկ ջրվեժի, որը կարծես ադամանդ լիներ, նրանից  արծաթահնչյուն ձայներ հնչում: Բացի այդ ջրվեժից տեսան շատ այլ գեղեցիկ վայրեր և այն իրենց համար ամենահիանալին էր: 




142. Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի՛ր հինգ խմբի:Իջնել, սահմանել, հափշտակել, շռայլել, թեքվել, կարգել, հոշոտել, վատնել, խլել, կքվել, քամուն տալ, բզկտել, կորզել, ծվատել, խոնարհվել, ծախսել, պոկել, հաստատել, ճկվել, պատառոտել, հակվել, շորթել, մսխել, գզգզել, որոշել, կռանալ, գողանալ, ծռվել:

1 – Իջնել, խոնարհվել, կռանալ, թեքվել, կքվել, ճկվել, հակվել

2 – հափշտակել, գողանալ, շորթել, կորզել, խլել, պոկել

3 – քամուն տալ, մսխել, վատնել, ծախսել, շռայլել

4 – կարգել, հաստատել, որոշել

5 – հոշոտել, բզկտել, ծվատել, պատառոտել, գզգել



141. Տրված տեքստերը փոխադրի՛ր՝ ընդհանուր վերնագիր և հետևություն գրելով:Ա. Գայլն անցնում էր մի տան մոտով, իսկ ուլիկը տանիքից ծաղրում ու հայհոյում էր նրան: Գայլն ասաց.
-
Ո՛չ թե դու ես խոսում, այլ տեղդ:

Ուլիկը տանիքից ծաղրում և հայհոյում էր գայլին: Գայլն ասաց.

- Ո՛չ թե դու ես խոսում, այլ տեղդ:

Բ. Երկու ընկերներից մեկը դարձավ թագավորի խորհրդական:Մյուս ընկերը մի օր գնաց նրան այցելելու: Պաշտոնյա ընկերը բարձր ձայնով, մեծ-մեծ խոսում էր ու գլուխ էր գովում: Տեսության եկածն ասաց.
-
Թե որ ես քեզ ճանաչում եմ, էս մեծ-մեծ բրդողը դու չես: Կա՛-չկա՛ աթոռիդ ձայնն է էսպես դմբդմբում:

Մի ընկերը դարձավ թագավորի խորհրդական: Մյուսը գնաց նրան այցելելու և տեսավ, որ իր ընկերը գլուխ էր գովում, ասաց.

- Ինչքան ես քեզ ճանաչում եմ, էս մեծ-մեծ խոսացողը դու չես, դա աթոռդ է դմբդմբում:
Կվերնագրեմ՝ &lt;&lt;Եսասերները&gt;&gt;
Երկու տեքտսերում էլ հասկանալի է, որ երբ մարդ մյուսից բարձր է լինում, գլուխ է գովում, եսասիրություն է անում: Իսկ երբ մարդիկ գնվում են հավասար մակարդակի վրա, նրանք միմյանց հասկանում են և նաև փորձում են օգնել:



140. Ընդգծված բառերով նախադասությունները ձևափոխի՛ր՝ ընդգծված բառերն ու արտահայտությունները փոխարինելով հականիշ բառերով ու արտահայտություններով:Օրինակ՝ Մարդը որ բարի ու ներողամիտ  լինի, ավելի քիչ հիվանդ կլինի: - Մարդը որ չար                      ու հիշաչար չլինի, ավելի շատ առողջ կլինի:Անտառը ոչ մեկի թշնամին չէ: - Անտառը բոլորի բարեկամն է:

Անտարկտիդան գտնվում է երկրագնդի ծայր հարավում և ամբողջովին սառցապատ է: - Անտարկտիդան գտնվում է երկրագնդի ծայր հարավում և մասամբ հալված չէ:

Այնտեղ շատ ցուրտ է, ձմռանը երբեմն մոտ իննսուն աստիճանի ցուրտ է լինում: - Այնտեղ շատ ցուրտ է, ձմռանը երբեմն իննսուն աստիճանի տաք չի լինում:

Չնայած «աշխարհի յոթ հրաշալինքեր» հանդիսացող բոլոր արձաններն ու շինությունները, բացի եգիպտական բուրգերից, կործանվել են, նրանց մասին հիշողությունն ապրում է դարեդար: -  Չնայած& lt;&lt;աշխարհի յոթ հրաշալիքներ&gt;&gt; հանդիսացող ոչ բոլոր արաձաններն ու շինություններ, բացի եգիպտական բուրգերի, կանգուն չեն, նրանց մասին հիշողւոյթունն ապրում է դարեդար:

Զարմանալի նյութ է ապակին: Վերցնում ես միանգամայն անթափանց ավազ, սոդա և նման մի քանի այլ նյութ, իրար խառնում ու բարձր ջերմաստիճանի վառարանում հալեցնում, և ահա թափանցիկ ապակին պատրաստ է:Սովորական նյութ չէ ապակին: Վերցնում ես միանգամայն ոչ թափանցիկ ավազ, սոդա և նման մի քանի այլ նյութ, իրար խառնում ու բարձր ջերմաստիճանի վառարանում ալեցնում, և ահա ոչ անթափանցիկ ապակին պատրաստ է:

Միջագետքցիներն իրենց քաղաքների փողոցների ուղիղ ու լայն լինելը շատ խիստ էին պահպանում: - Միջագետքցիներն իրենց քաղաքների փողոցների ուղիղ ու լայն լինելը չէին փչացնում:
Բոլորը գիտեն, որ արևը դեղին է, իսկ արևածագի և մայրամուտի ժամանակ՝ կարմիր: Բայց 1950 թվականի սեպտեմբերին Գերմանիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում ոչ թե դեղին, այլ երկնագույն արև են նկատել: Դրա պատճառը Կանադայի տափաստանների ու անտառների հրդեհն է եղել: Մթնոլորտի վերին շերտերում ծուխ ու մուր են հավաքվել, և արևի գույնը փոխվել է: -   Միթե բոլորը չգիտեն, որ արևը դեղին է, իսկ արևածագի և մայրամուտի ժամանակ՝ կարմիր: Բայց 1950 թվականի սեպտեմբերին Գերմանիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում ոչ թե դեղին, այլ երկնագույն արև են նկատել: Անպատճառ չէ, որ դա Կանադայի տափաստաներների ու անտառների հրդեն է եղել: Մթնոլորտի վերին շերտերում ծուխ ու մուր չի թափվել, և արևի գույնը նույնը չի մնացել:



139. Տեքստը փոխադրի՛ր՝ նկարագրող, բնութագրող, վերաբերմունք արտահայտող բառեր, բառակապակցություններ կամ նախադասություններ ավելացնելով:Երբ նապաստակները հասկացան, որ իրենք են ամենավախկոտ կենդանիները, որոշեցին, որ բոլորով գնան, լիճն ընկնեն, խեղդվեն: Իսկ լճափի գորտերը նրանց ոտքերի թփթփոցը որ լսեցին, անմիջապես ցատկեցին լճի ամենախոր տեղը: Մի նապաստակ ասաց.
-
Էլ ի՞նչ խեղդվենք, աշխարհում մեզանից վախկոտ արարածներ էլ կան:

Երբ նապաստակները հասկացան, որ իրենք են աշխարհի ամենա վախկոտ, թուլասիրտ կենդանիները, որոշեցին, որ բոլորով գնան, լիճն ընկնեն, խեղդվեն: Նրանք մտածում էին, որ խեղդվելով և աշխարհից վերանալով, վերջ կդնեն այն փաստին, որ նրանք են ամենավախկոտները: Սակայն, երբ լճափի գորտերը նրանց ոտքերի թփթփոցը լսեցին, անմիջապես ցակեցին լճի ամենախոր, խորագնաց տեղը: Մի նապաստակ, այն տեսնելով ասաց.
- Էլ ի՞նչ խեղդվենք, եթե աշխարխում մեզանից վախկոտ արարածներ էլ կան, իսկ մենք գիտեյինք, որ ամենավախկոտները մենք ենք:




138. Փակագծերում տրված ժամանակաձևերից մեկն ընտրի՛ր, գրի՛ր կետերի փոխարեն և պարզի՛ր՝ ո՞ր բառն է թելադրում ընտրությունդ:

Բարձր կրունկներով կոշիկներն առաջին անգամ երևացել են ուշ միջադարյան Փարիզում: Բայց կինն իր կրունկներն ինչո՞ւ պիտի պահի (պիտի պահի, պիտի պահեր) բարձր ու մարմնի ծանրությունը  ոտքի թաթերի վրա պիտի դնի (պիտի դնի, պիտի դներ): Պատճառն այն էր, որ այն ժամանակ Փարիզի փողոցները սալահատակված չէին (չեն, չէին) և մարդիկ մի մայթից մյուսն անցնելու ժամանակ խրվում էին (խրվում էին, խրվեցին, խրվել են, խրվել էին) ցեխի մեջ: Եվ ահա մի հնարագետ կոշկակար, որն իր համար հնարել էր (հնարեց, հնարել է, հնարել էր) բարձր կրունկները, որոշեց մյուսների կոշիկներն էլ այդպես կարել:


Աշխարհի մեծածավալ հին գրքերից մեկը հայերեն «Մշո ճառընտիր» գիրքն է, որ պատրաստել են (պատրաստեցին, պատրաստել են, պատրաստել էին) արջառի ու երինջի կաշվից: Դա յոթանասունհինգ սանտիմետր երկարություն, հիսուն սանտիմետր լայնություն ունի (ունի, ուներ) և մոտ երեսուներկու կիլոգրամ կշռում է (կշռում է, կշռում էր, կշռել է): Հայ գյուղացիները մեծ գումարով փրկագնեցին ձեռագիրը, երբ սելջուկները դա հափշտակել էին (հափշտակել են, հափշտակում էին, հափշտակել էին):

Միայն դինոզավրերն ու մյուս նախապատմական կենդանիները կարող էին տեսնել հայտնի ամենահին երկնաքարի անկումը, որովհետև երեք հարյուր միլիոն տարի առաջ, երբ դա ընկավ (ընկավ, ընկել է, ընկնում էր, ընկել էր), միայն նրանք (թափառել են, թափառել էին,թափառեցին, թափառում էին) թափառեցին ծառանման պտերների հսկա անտառներում:


Գրել կապակցված խոսք տրված բառերով. ճամփորդել, խավարչտին, մտավախություն, սարսափազդու, պահվածք, սառնարյուն, հայթայթել, շրշյուն, խարույկ, հետք:
Շարադրանքը պետք է կազմված լինի 6-7 նախադասություններից և պարունակի 60-70 բառ:
Հնեաբանների խումբ որոշեցին ճամփորդել մեծ քարանձավ, որտեղ էլ հայթայթեն հարյուրավոր տարիների քարաբեկորներ, արժեքավոր իրեր: Քարանձավը բավականին հեռու էր, պահանջվում էր մեկ օր: Ճամփորդությունը սովորական էր ընդանում: Երեկոյան ահավոր խավարչտին էր, սկսում էր երևալ սարսափազդու քարանձավը, խմբի յուրանքանչյուր անդամի մոտ մտավախություն կար: Երբ հասան քարանձավի ներսում հետքեր տեսան, մի մարդ գտան, նա ապրում էր այդ քարանձավում և նրա պավածքը շատ տարօրինակ էր: Պարզվեց, այդ մարդը ապրում էր քարանձավում արդեն շատ տարիներ:



137. Տրված բայերը հնարավոր ձևերով պատճառական դարձրո՛ւ:
Օրինակ՝
 լսել – լսեցնել, լսել տալ:

Իմանալ, բարկանալ, տեսնել, զգալ:

Իմանալ – իմացնել, իմանալ տալ,

Բարկանալ – բարկացնել, բարկանալ տալ,

Տեսնել – տեսցնել, տեսնել տալ,

Զգալ – զգացնել, զգալ տալ:



136. Տեքստը կարդա՛ և քարի վրա պայմանագիր ստորագրելու արարողությունն այնպես նկարագրի՛ր, որ հավաստի հնչի (փորձի՛ր պահպանել պատմական կոլորիտը, արարողության հանդիսավորությունը, մասնակիցների հագուստ-կապուստը, զենք ու զրահը և այլն):

Ժնևում, ՄԱԿ-ի թանգարանում, ի թիվս բազմաթիվ այլ ցուցանմուշների, աշխարհում առաջին խաղաղ դաշնագիրն է պահվում: Այդ եզակի «փաստաթուղթը» մեր թվականությունից առաջ 1290 թվականին է կազմվել. «ստորագրել են» եգիպտական փարավոնը և խեթերի թագավորը: Դաշնագիրը քարի վրա է փորագրված և տեքստի տակ ստորագրության փոխարեն երկու տիրակալների անձնական խորհրդանիշներն են քանդակված: 

Արարողությունը երկու տիրակալների և իրենց ժողովրդի համար շատ կարևոր էր: Բոլորն էլ երկար էին սպասել այդ արարողությանը, պատրաստվել: Արարողությունը տեղի էր ունեցել խեթերի թագավորություն: Չնայած այն անցել է շատ խաղաղ, սակայն դաշնագիրի կնքման ընթացքում բազմաթիվ ծառայողներ զենք ու զրահով փորձել են պաշտպանվել: Քարի վրա խորհրդանիշները քանդակելուց հետո, տոնակատարություն է եղել, որն էլ ուներ իր յուրահատուկ հագուստները:


135. Ըստ տրված կաղապարների բարդ նախադասություններ կազմի՛ր:

Թեկուզ թող աղջիկը մերժեր նրան, այնուամենայնիվ արդեն ժամանակն էր դա անելու:



Թեպետ կարելի էի հետաձգել հանդիպումը, սակայն նա հասկացավ, որ այդ քայլով կկորցնի համագործակիցների վստահությունը:



Չնայած որ դրսում անձրև էր գալիս, և նա չէր ուզում տնից դուրս գալ, բայց նա հավաքվեց և գնաց աղջկա մոտ:



Թեև այսպես գործն ավելի հեշտ կլիներ, բայց և այնպես արդյունքն ավելի օգտակար և ձեռնտու էր:




134. Ա խմբից հերթով մեկ բառ վերցրո՛ւ և Բ խմբի բառերի հետ բոլոր հնարավոր կապակցությունները գրի՛ր:
Ա. Փարվել, գրկել, բռնել:
Բ. Թևը, երեխային, թևին, աղջկան, գլուխը, Արային, գլխին, Լուսինեին, մազերը, մորը, մազերին, գեղեցկուհուն:

Փարվել – երեխային, թևին, աղջկան, Արային, Լուսինեին, մորը, գեղեցկուհուն,
Գրկել – թևը, երեխային, աղջկան, գլուխը, Արային, Լուսինեին, մազերը, մորը, գեղեցկուհուն,
Բռնել – թևը, աղջկան, գլուխը, մազերը:


133. Շարքի բոլոր բառերը, բացի մեկից, նույն ձևով են կազմված: Գտի՛ր շարքում օրինաչափությանը չենթարկվող բառը.
ա) արևմուտք, նեղսիրտ, գունաթափ, ձկնկիթ, ձեռնպահ:
Գունաթափ – կազմված է ա հոդակապով:

բ) ծալպակաս, չարագործ, գործակից, տառակեր, գետաբերան:

Ծալպակաս – կազմված է առանց ահոդակապի:


Նոյեմբերի 29
Գրել կապակցված խոսք տրված բառերովհովիտմասրենիծաղկաբաժակ,կայծակձիարձակելոտնաձայնվառվելվտանգավորթաքնվել:
Շարադրանքը պետք է կազմված լինի 5-6 նախադասություններից և պարունակի50-60 բառ
Անտառի տնակում ապրում էր ծերուկ, նա աճեցնում էր բույսեր, ծաղկաբաժակներում:  Տնակից բացի նա ուներ մի ձի և հովիտ, որտեղ աճեցնում էր մասրենի: Մի օր ամբողջ անտառով սկսվեց անձրև, կայծակ: Ձին կայծակից սկսեց խրխնջալ, ոտնաձայներ հանել: Ուժեղ կայծակից խոտերը վառվեցին, ամեն ինչ ավելի վտանագավոր դառցավ: Կրակը դեռ շատ չէր տարածվել, ծերուկը ջուր լցրեց խոտերի վրա և իր պաշտպանության համար մտավ տուն:


132. Կետերը համապատասխանաբար փոխարինի՛ր որպես, որպիսի կամ որպեսզի բառերից մեկով:

Գայլը որոշեց տեսքը փոխել, որպեսզի ավելի շատ որս անի:

Որպես հյուր՝ չէր խառնվում տնեցիների վեճին:

Որպիսի անակնկալ. քեզ բոլորովին չէինք սպասում:

Այգու տերը՝ որպես ծառի լավ ու վատից հասկացող մարդ, ինքն էր խնամում ծառերը:

Եթե պատրաստես այնպիսի մի արկղիկ, որպիսի երազումս եմ տեսել, առատ պարգև կստանաս:

Որպեզսի ոչ մեկը ժամանակից շուտ չիմանա ու չխանգարի, սուսուփուս դուրս եկավ տանից:


131. Տեքստից հանի՛ր այն նախադասությունները, որոնք տեղեկություն են տալիս՝
ա) մարդու և նրա բնույթի մասին,
բ) ստեղծված նոր սարքի մասին:
Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:
Մարդիկ ուզում են իրենց կյանքը հեշտացնել ու հետաքրքիր դարձնել: Նրանք անընդհատ մտածում են՝ ինչպե՞ս անեն, որ իրենց անհրաժեշտ իրերը միշտ իրենց մոտ լինեն: Եվ քանի գնում, անհրաժեշտ առարկաների ցանկն ավելանում է: Ճապոնական մի ֆիրմա սկսել է գրպանի հեռուստացույց արտադրել: Տեսնո՞ւմ եք, թե ուր է հասել մարդու պահանջը: Նոր սարքն ընդամենը երեք հարյուր հիսուն գրամ է կշռում: Այսինքն՝ երկու խնձորն ավելի ծանր կարող է լինել, քան այդ հեռուստացույցը: Դա շատ փոքր մարտկոցների օգնությամբ ինը ժամ անընդմեջ կարող է աշխատել: Հարմար է, չէ՞, գրպանում այդպիսի առարկա ունենալը. էլ ոչ շտապել է պետք ու ոչ էլ հուզվել: Որտեղ էլ լինես, սիրած ֆիլմը կամ հետաքրքիր հաղորդումը կդիտես:

ա) մարդու և նրա բնույթի մասին,
1. Մարդիկ ուզում են իրենց կյանքը հեշտացնել ու հետաքրքիր դարձնել:
2. Նրանք անընդհատ մտածում են՝ ինչպե՞ս անեն, որ իրենց անհրաժեշտ իրերը միշտ իրենց մոտ լինեն:
3. Եվ քանի գնում, անհրաժեշտ առարկաների ցանկն ավելանում է:
4. Տեսնո՞ւմ եք, թե ուր է հասել մարդու պահանջը:
5. Հարմար է, չէ՞, գրպանում այդպիսի առարկա ունենալը. էլ ոչ շտապել է պետք ու ոչ էլ հուզվել:
6. Որտեղ էլ լինես, սիրած ֆիլմը կամ հետաքրքիր հաղորդումը կդիտես:

բ) ստեղծված նոր սարքի մասին:
1. Ճապոնական մի ֆիրմա սկսել է գրպանի հեռուստացույց արտադրել:
2. Նոր սարքն ընդամենը երեք հարյուր հիսուն գրամ է կշռում:
3. Այսինքն՝ երկու խնձորն ավելի ծանր կարող է լինել, քան այդ հեռուստացույցը:

4. Դա շատ փոքր մարտկոցների օգնությամբ ինը ժամ անընդմեջ կարող է աշխատել:

130. Նախադասության բառերը քանի ձևով հնարավոր է՝ վերադասավորի՛ր, որ ամեն անգամ մի բան կարևորվի:
Որսորդությունը Տասկինների ընտանիքի ամենասիրելի զբաղմունքն է:
1. Տասկիների ընտանիքի ամենասիրելի զբաղմունքը որսորդությունն է:
2. Որսորդությունն է տասկիների ընտանիքի ամենասիրելի զբաղմունքը:
3. Ամենասիրելի զբաղմունքը տասկիների ընտանիքի դա՝ որսորդությունն է:

Մեկ տոննա հացահատիկ ստանալու համար հազար տոննա ջուր է պահանջվում:
Հազար տոննա ջուր է պահանջվում մեկ տոննա հացահատիկ ստանալու համար:

Հին Հունաստանում օլիմպիական խաղերի ժամանակ ատլետները մերկ էին հանդես գալիս:
1. Օլիմպիական խաղերի ժամանակ Հին Հունաստանում ատլետները մերկ էին հանդես գալիս:
2. Ատլետները մերկ էին հանդես գալիս Հին Հունաստանում օլիմպիական խաղերի ժամանակ:
3. Հին Հունաստանում ատլետները մերկ էին հանդես գալիս օլիմպիական խաղերի ժամանակ:
         
Մարաթոնյան դաշտից հաղթանակի լուրը տանող զինվորը առանց կանգ առնելու մինչև Աթենք վազել է:
1. Հաղթանակի լուրը տանող զինվորը առանց կանգ առնելու մինչև Աթենք վազել է Մարաթոնյան դաշտից:
2. Մինչև Աթենք վազել է Մարաթոնյան դաշտից հաղթանակի լուրը տանող զինվորը:
3. Զինվորը, որը տանում էր հաղթանակի լուրը առանց կանգ առնելու մինչև Աթենք վազել է:

Փրկարար շան վզին փոքրիկ ռադիոընդունիչ էր ամրացված:
1. Փոքրիկ ռադիոընդունչ էր ամրացված փրկարար շան վզին:
2. Շան վզին, որը որ փրկարար էր փոքրկ ռադիոընդունիչ էր ամրացված
3. Ամրացված էր ռադիոընդունիչ փրկրարար շան վզին:


129. Կտոր բազմիմաստ բառը նախադասությունների մեջ գործածի՛ր քեզ հայտնի բոլոր իմաստներով:
Հագուստ կարելու համար անհրաժետ էր կտոր:
Աղջիկը մի կտոր խմորեղեն խնդրեց:
Ինքնաթիռի վայրէջքին դեռ մի կտոր ժամանակ կա:
Նա իսկ և իսկ հոր կտորն է:
Տղան ուղղակի կրակի կտոր էր:
Ուժեղ հարվածից խաղալիքը կտոր-կտոր եղավ: 

128. Տրված բայերը պատճառական դարձրո՛ւ տալ բայի օգնությամբ:
Օրինակ՝ զանգել – զանգել տալ
Հանձնել, պատժել, ասել, աղմկել, պատասխանել, զրուցել, հայտնել, աղալ, բանալ, տանել:
Հանձնել - հանձնել տալ
Պատժել - պատժել տալ
Ասել - ասել տալ
Աղմկել - աղմկել տալ
Պատասխանել - պատասխանել տալ
Զրուցել - զրուցել տալ
Հայտնել - հայտնել տալ
Աղալ - աղալ տալ
Բանալ - բանալ տալ

Տանել - տանել տալ

126. Ա խմբից հերթով մեկ բառ վերցրո՛ւ և Բ խմբի բառերի հետ բոլոր հնարավոր կապակցությունները գրի՛ր:
Ա. Բացատրել, ներել, կարոտել, մոռանալ:
Բ. Տատին, ընտանիքին, հորը,  սխալը, մարդկանց, զանցանքը, ընտանիքը:
Բացատրել սխալը, բացատրել զանցանքը
Ներել տատին, ներել հորը, ներել ընտանիքին, ներել մարդկանց
Կարոտել տատին, կարոտել ընտանքին, կարոտել հորը, կարոտել մարդկանց, կարոտել ընտանիքը
Մոռանալ տատին, մոռանալ ընտանիքին, մոռանալ հորը, մոռանալ մարդկանց, մոռանալ սխալը



Գրել կապակցված խոսք տրված բառերով. ծփալ, վարագույր, մշուշ, գիշեր, բարձրանալ, ջերմություն, ջինջ, անկենդան, նշմարել, հանդարտ:
Շարադրանքը պետք է կազմված լինի 5-6 նախադասություններից և պարունակի 50-60 բառ


Անտառում գիշեր էր, ամեն ինչ շատ հանդարտ էր: Անտառի ծերուկը քնած էր ջինջ գետակի կողքին` ծառի տակ: Սակայն հաջորդ օրվա լուսաբացը մշուշոտ էր: Անտառում հանկարծակի ջերմ մթնոլորտը, հանդարտությունը վերացավ: Սկսվեց անհասկանալի փոթորիկ, գետակը սկսեց ծփալ այդ քամուց: Երբ ծերուկը արթնացավ, չնայած մառախուղին հեռվում ինչ-որ բան նշմարեց, վերցրեց իր հրացանը, սակայն որոշ ժամանակ հետո հասկացավ, որ այն իր շունն է:


 125. ախադասության ո՞ր բառին կարող ես բնութագրող, նկարագրող բառեր կամ բառակապակցություններ ավելացրու:
Օրինակ՝ Քաղաքում մարդիկ էին ապրում:
Մեծ ու քաոսային այդ քաղաքում բարձրահասակ ու կարճահասակ, գեր ու նիհար, կենսասեր, միայն ապրելով ու ստեղծելով երջանիկ մարդիկ էին ապրում:

Աֆրիկայի ափերին ջայլամներն են հսկում հոտերին:
Վայրի Աֆրիկայի տաք, ավազոտ ափերին բարձրահասակ, մեծ ու փոքր, աղջիկ ու տղա ջայլամներն են ուշադրությամբ հսկում մեծ ու փոքր կենդանիների հոտերին:

Աշխարհի համարյա բոլոր ժողովուրդները պատմում են ջրհեղեղի մասին:
Արար աշխարհի համարյա բոլոր ազգերի ժողովուրդները, միևնույն ժամանակ տխրելով, վախենալով և այդ ողբերգությունը հիշելով պատմում են այդ ուժեղ, մահացու, ողբերգական ջրհեղեղի մասին:

Այդ ճամփորդության պատմությունը բարդ ու խճճված էր, մանավանդ երբ ինքն էլ պատմում էր:
Արկածներով լի այդ հիանալի և տպավորված ճամբորդության պատմությունը հետաքրքիր, բայց միևնույն ժամանակ շատ բարդ ու խճճված էր, մանավանդ երբ ինքն էլ ոգևորությամբ պատմում էր եղելությունը:

Հովիվը եղբայրն է:
Ամեն օր արևածագից բարձր, կանաչ լեռներում ոչխարների հոտերին հետևող, խնամող հովիվը գյուղի բնակիչների կողմից ամենասիրելի և ամենահարգված վաճառականի հարազատ եղբայրն է:


124. Նախադասությունները ժխտական դարձրո՛ւ:
Կաքավաբերդի գլխին տարին բոլոր ամպ է նստում:
Բոլոր ամպ չի նստում կաքավաբերդի գլխին:

Կաքավաբերդի բարձունքի միակ ծաղիկը ալպիական մանուշակն է:
Ալպիական մանուշակը չէ կաքավաբերդի միակ ծաղիկը:

Գունավոր բզեզին մանուշակը ճոճք է թվում:
Մանուշակը ճոճք չի թվում գունավոր բզեզին:

Պարիսպների գլխին ցինն ու անգղը բույն էին դրել:
Ցինն ու անգղը պարիսպների գլխին բույն չէին դրել:

Ներս մտնողն իմ մայրն է:
Ներս մտնողն իմ մայրը չէ:

123. Սկզբից տաս-տասներկու նախադասություն ավելացրո՛ւ, որ ամբողջական տեքստ դառնա:
Հանգստիս ժամանակ ցանկանում էի մի քիչ արկածային զբաղմունք գտնել: Որոշեցի օդապարիկով թռչել: Շատ երկար պատրաստվեցի այդ թռիչքին և վերջապես բարձրացա օդ: Ինձ համար այն իրոք արկածային էր, որովհետև այդ մեծ օդապարիկով երկնքում մենակ էի: Երբ ժամանակս սպառվեց և ես պետք է իջնեի ցած, հասկացա, որ չեմ կարողանում այնպես անել, որ այն կամաց կամաց իջնի, ընդհակառակը նա անհնդատ վերև էր բարձրանում: Շատ վախեցա, ամպերը ավելի ու ավելի էին շատանում և ես մտնում էի դրանց մեջ: Զգացի, որ օրը սկսում է մթնել, ու հասկացա, որ ուրիշ ոչինչ անել չեմ կարող: Այդ օրը քնել էի օդապարիկի մեջ, օդում: Հաջորդ օրը երբ արթնացա հասկացա, որ օդապարիկը կաածմաց կամաց իջնում է, ուրախացա: Մտածեցի, որ իրոք այս օրը ինջ համար ակածային էր:


Վերջապես ոտքիս մատներով շոշափեցի հողը, փորձեցի քայլ անել ու ընկա: Օդապարիկը փլվեց վրաս: Մի քիչ մնացի այդպես, հողին ձուլված, նրա մասը դարձա: Կամաց-կամաց սկսեցին ձայներ մոտենալ: Կարոտին ու վերադարձի ուրախությանը ինչ-որ մեղմ ու խոր տխրություն խառնվեց:


122. Կետերի փոխարեն հերթով գրի՛ր տրված հոմանիշները: Ստացված նախադասություններն ինչո՞վ են տարբերվում:
Գնում էր կախարդական մատանին … (փախցնելու, գողանալու):
Գնում էր կախարդական մատանին փախցնելու:
Գնում էր կախարդական մատանին գողանալու:

Այս ձողը … (ծռի՛ր, թեքի՛ր, խոնարհի՛ր):
Այս ձողը ծռի՛ր:
Այս ձողը թեքի՛ր:
Այս ձողը խոնարհի՛ր:

… (ուզում, ցանկանում, տենչում, մաղթում) ենք, որ մեր քաղաքը միշտ մաքուր ու գեղեցիկ տեսնենք:
Ուզում ենք, որ մեր քաղաքը միշտ մաքուր ու գեղեցիկ տեսնենք:
Ցանկանում ենք, որ մեր քաղաքը միշտ մաքուր ու գեղեցիկ տեսնենք:
Տենչում ենք, որ մեր քաղաքը միշտ մաքուր ու գեղեցիկ տեսնենք:
Մաղթում ենք, որ մեր քաղաքը միշտ մաքուր ու գեղեցիկ տեսնենք:

Ինչ ուզում ես՝ ...(գրի՛ր, շարադրի՛ր, փորագրի՛ր, գրի՛ առ) ես կկարդամ:
Ինչ ուզում ես՝ գրի՛ր, ես կկարդամ:
Ինչ ուզում ես՝ շարադրի՛ր, ես կկարդամ:
Ինչ ուզում ես՝ փորագրի՛ր, ես կկարդամ:
Ինչ ուզում ես՝ գրի՛ առ, ես կկարդամ:


121. Զույգ նախադասությունները փակագծում տրված շաղկապով կամ շաղկապական բառով միացրո՛ւ՝քանի ձևովկարող ես:
Օրինակ՝ Դու ամբողջ աշխարհում շրջած կլինես:Դու կվերադառնաս: (երբ) – Երբ ամբողջ աշխարհում շրջած կլինես, կվերադառնաս: Դու, երբ ամբողջ աշխարհում շրջած  կլինես, կվերադառնաս: Կվերադառնաս, երբ ամբողջ աշխարհում շրջած կլինես:
Գարնանը մժղուկը դուրս եկավ ուղտի ականջից: Օրերը կարգին տաքացան: (երբ)
1. Երբ գարնանը մժղուկը դուրս եկավ ուղտի ականջից, օրերը կարգին տաքացան:
2. Գարնանը, երբ օրերը կարգին տաքացան, մժղուկը դուրս եկավ ուղտի ականջից:
3. Մժղուկը դուրս եկավ ուղտի ականջից, երբ օրերը կարգին տաքացան:

 Ամեն ինչ մոռացել և բոլորին ներել էր: Որոշեց վերադառնալ հայրենի քաղաք: (որովհետև)
1. Ամեն ինչ մոռացել և բոլորին ներել էր, որովհետև որոշել էր վերադառնալ հայրենի քաղաք:
2. Որոշել էր հայրենի քաղաք վերադառնալ, որովհետև բոլորին մոռացել և ամեն ինչ ներել էր:
3. Մոռացել էր ամեն ինչ և բոլորին ներել, որովհետև որոշում էր կայացրել վերադառնալ հայրենի քաղաք:
           
Այդ կղզին կատարյալ դրախտ կարելի էր դարձնել: Հորդաբուխ աղբյուրներ կային այնտեղ: (որովհետև)
1. Այդ կղզին կատարյալ դրախտ կարելի էր դարձնել, որովհետև հորդաբուխ աղբյուրներ կային այնտեղ:
2. Եվ որովհետև այնտեղ հորդաբուխ աղբյուրներ կային, այդ կղզին կարելի էր կատարյալ դրախտ դարձնել:
3. Կատարյալ դրախտ կարելի էր վերածել այդ կղզին, որովհետև շատ հորդաբուխ աղբյուրներ կային այնտեղ:
           

Անտառում դեռ ոչ մի շշուկ չէր լսվում: Անձրևն արդեն դադարել էր: (չնայած)
1. Անտառում դեռ ոչ մի շշուկ չէր լսվում, չնայած անձրևն արդեն դադարել էր:
2. Չնայած անձրևն արդեն դադարել էր, անտառում դեռ ոչ մի շշուկ չէր լսվում:
3. Չնայած դադարել էր արդեն անձրևը, ոչ մի շշուկ չէր լսվում անտառում:

Բոլորը քեզ նման մտածեին: Աշխարհն այսպիսին չէր լինի: (եթե)
1. Եթե բոլորը քեզ նման մտածեին, աշխարհն այսպիսին չէր լինի:
2. Աշխարհն այսպիսին չէր լինի, եթե բոլորը քեզ նման մտածեին:
3. Եթե քեզ նման մտածեին բոլորը, աշխարհն ուրիշ կլիներ:
          
Այնտեղ փնտրեցեք կորած ձիու հետքերը: Այս քարի կտորը գտել ենք: (որտեղ)
1. Ձիու հետքերը փնտրեցեք այնտեղ, որտեղ գտել ենք այս քարի կտորը:
2. Այնտեղ, որտեղ գտել ենք այս քարի կտորը փնտրեցեք կորած ձիու հետքերը:

3. Կորած ձիու հետքերը փնտրեցեք, որտեղ ոտ գտել ենք քար կտորը:


120. Կետերի փոխարեն ժամանակ ցույց տվող հարմար բառ կամ բառակապակցություն գրի՛ր:
Այն ժամանակ ենթադրում էին, որ Վեզուվի ժայթքման ժամանակ (մ.թ.ա. 79թ.) կործանվել է երեք քաղաք՝ Հերկուլանիումը, Պոմպեյն ու Ստաբիան: Սակայն նույն տարվա մեջ նշանավոր հրաբխի լավայի և մոխրի տակ թաղված մի այլ քաղաք են գտել՝ Օպուլենտիսը: Պեղումները ամիսների ցույց տվեցին, որ այդ քաղաքում տարիներով ապրելիս են եղել միայն ունևոր մարդիկ: Աղքատների տները այդ ժամանակ չեն հայտնաբերվել:
Գիտնականները միայն գանգի օգնությամբ մարդու մասին շատ բան կարող են ասել՝ նրա սեռը, տարիքը, ազգային պատկանելությունը, մարմնի կառուցվածքը, մտավոր ունակությունը:


119. Տրված բառերը բաղադրիչների բաժանի՛ր (ասենք՝ հրաշամանուկ-հրաշ-ա-մանուկ) և պարզի՛ր, թե բառաշարքերից յուրաքանչյուրն ի՞նչ ընդհանրությամբ է կազմված.
ա) Սահմանադիր – սահման-ա-դիր
Զմրուխտափայլ – զմրուխտ-ա-փայլ
Կանխավճար – կանխ-ա-խվճար
Սնափառ – սն-ա-փառ
Բաղաձայն – բաղ-ա-ձայն
Պարտատեր – պարտ-ա-տեր
Կենսախինդ – կենս-ա-խինդ
Ջրամուկ - ջր-ա-մուկ
Արևամանուկ - արև-ա-մանուկ
Ձոռագործ - ձոռ-ա-գործ
Նորամուտ – նոր-ա-մուտ

բ) կենարար -  կեն-ա-րար
կենսուրախ - կենս-ու-րախ
զուգընթաց - զուգ-ընթաց
ջրկիր - ջր-կիր
ջրհեղեղ - ջր-հեղեղ
բանբեր - բաբ-բեր
քարտաշ - քար-տաշ
տնպահ - տն-պահ
լուսնկա - լուսն-կա
մթնկա - մթն-կա
ձնծաղիկ - ձն-ծաղիկ
ռնգեղջյուր - ռնգ-եղջյուր
քարափ - քար-ափ
մոլեռանդ - մոլ-եռանդ
հրձիգ - հր-ձիգ
քարտաշ - քար-տաշ
ակնհայտ - ակն-հայտ

118. Ժամանակային սխալ ձևով գործածված բայերը գտի՛ր և ուղղի՛ր:
Մեր կյանքի մեջ աշխուժություն էր մտցնում մարդանման կապիկը՝ Չամլին, որն ամեն առավոտ թեյ բերող սպասավորի հետ մտնում է մեր ննջարանը: Մի ցատկով կտրեց դռնից մինչև մահճակալս ընկած տարածությունը և թռավ մահճակալիս: Ի նշան ողջույնի՝ շտապ-շտապ համբուրում էր ինձ իր խոնավ շուրթերով ու հետո տնքտնքալով հետևում էր, թե ինչպես եմ կաթ, թեյ ու շաքար (հինգ գդալ) լցնում իր բաժակը: Բաժակն ինձնից վերցնում էր հուզմունքից դողդողացող ձեռքով,  մոտեցնում շուրթերին ու խմում ահավոր մի ֆռթոցով: Առանց դադար տալու ավելի ու ավելի էր բարձրացնում բաժակը, մինչև որ այն շուռ էր գալիս մռութի վրա: Դրանից հետո վրա էր հասնում մի երկար ընդմիջում. Չամլին սպասում էր, որ կիսահալված շաքարը հոսի իր լայն բացված բերանի մեջ: Երբ համզվում էր, որ բաժակի մեջ էլ ոչինչ չկա, խոր հոգոց էր հանում ու բաժակը վերադարձնում ինձ՝ այն աղոտ հույսով, որ նորից կլցնեմ:

117. Ընդգծված բառաձևերը ե՞րբ է սխալ և ե՞րբ՝ ճիշտ: Սխալ ձևերն ուղղի՛ր:
Գնալուց մի անգամ էլ պատվիրեց զգույշ լինել: - Սխալ
Գնալիս մի անգամ էլ պատվիրեց զգույշ լինել:
Քո գնալուց հետո հյուրեր եկան: - Ճիշտ


Այդ աղջկան փրկելուց քիչ էր մնում ինքը խեղդվեր: - Սխալ
Այդ աղջկան փրկելիս քիչ էր մնում ինքը խեղդվեր:
Մարդու կյանքը փրկելուց բարի գործ կա՞: - Ճիշտ


Շտապելուց ամեն ինչ գցում էր ձեռքից: - Ճիշտ
Շտապելուց ինչ-որ մեկը կանգնեցրեց նրան: - Սխալ
Շտապելիս ինչ-որ մեկը կանգնեցրեց նրան:


Հոգնել եմ նույն բանն անվերջ ասելուց: - Ճիշտ
Այդ ասելուց հանկարծ գլխի ընկավ, որ մոռացել է գլխավորը: - Սխալ
Այդ ասելիս հանկարծ գլխի ընկավ, որ մոռացել է գլխավորը:


Հեռանալիս հիշեցրեց իր հրավերն ու խնդրանքը: - Ճիշտ
Հեռանալիս հոգնել եմ, ուզում եմ բոլորիդ միասին տեսնել: - Սխալ
Հեռանալուց հոգնել եմ, ուզում եմ բոլորիդ միասին տեսնել:


Ուշադիր դիտելիս վրան ճեղք կնկատես: - Ճիշտ
Դա դիտելիս հետո էլ ոչինչ չեմ ուզում տեսնել: - Սխալ

Դա դիտելուց հետո էլ ոչինչ չեմ ուզում տեսնել:


116. Ընդգծված բառերից որը հնարավոր է՝ փոխարինի՛ր անձ կամ իր ցույց տվող այլ բառերով:
Օրինակ՝ 1. Այդ մարդն աշխարհում ոչ մեկին իրենից շատ չի սիրում:
       2. Այդ մարդն աշխարհում ոչ մեկին նրանից շատ չի սիրում:
       3. Այդ մարդն աշխարհում ոչ մեկին որդուց շատ չի սիրում:

Իշխանն իրեն էլ չէր խնայում. վաղ առավոտից մինչև ուշ երեկո թամբին էր:
Իշխանը նրան էլ չէր խնայում. վաղ առավոտից մինչև ուշ երեկո թամբին էր:
Իշխանը ձիուն էլ չէր խնայում. վաղ առավոտից մինչև ուշ երեկո թամբին էր:

 Երկիրը նրա շուրջ պտտվում է մի տարում:
Երկիրն իր շուրջը մեկ օրում է պտտվում:
Երկիրն արևի շուրջ պտտվում է մի տարում:

 Մայրս ասում էր, որ ինքը երեկոյան հյուրեր է ընդունելու:
Մայրս ասում էր, որ նա երեկոյան հյուրեր է ընդունելու:
Մայրս ասում էր, որ մենք երեկոյան հյուրեր ենք ընդունելու:

Այդ մարդն իրենից բացի բոլորին վստահում է:
Այդ մարդը նրանից բացի բոլորին վստահում է:
Այս մարդն իր ծառաներից բացի բոլորին վստահում է:


115. Կետերի փոխարեն ավելացրո՛ւ նախադասություններ, որոնք նկարագրեն նախորդ կամ հաջորդ նախադասության առարկան կամ վերաբերմունք արտահայտեն:

Որսորդը մեծ դժվարությամբ մի հավք բռնեց: Արդեն պատրաստվում էր գնալ տուն: Հավքը հանկարծ լեզու առավ ու ասաց.

- Որսո՛րդ, ինձ բա՛ց թող, քո լավության դիմաց քեզ համար երեք հատ մարգարիտ կածեմ:



Որսորդը հավատաց ու բաց թողեց: Հավքը ծառի վրա թռավ, մի բարձր ճյուղի նստեց: Հավքը ոչինչ չէր անում: Որսորդն էլ կանգնել ու մարգարիտներին էր սպասում: Նա մի քանի անգամ հիշեցրեց հավքին վերջինիս խոստման մասին: Բայց հավքն իր խոստումը կատարելու միտք էլ չուներ: Որսորդը զղջաց ու ձեռքը պարզեց, որ նրան նորից բռնի, բայց չհասավ: Հազիվ ստորին ճյուղերին էր հասնում, իսկ հավքը բարձրացել և նստել էր վերին ճյուղին: Հավքը ծիծաղեց ու ասաց.



- Ձեռքդ մի՛ մեկնիր նրան, ինչին չի հասնի. սա՝ մեկ: Չլինելու բանին մի՛ հավատա. սա՝ երկու: Անցած-գնացածի համար մի՛ ափսոսա. սա էլ՝ երեք: Ահա՛ քեզ երեք մարգարիտ:

Որսորդը հասկացավ իր սխալը և հուսահատված տուն գնաց:





114. Գտի՛ր տրված բառերի բոլոր նմանությունները (ձևի, իմաստի).

ա) ես, սա, այս,

Բոլորը առաջին դեմքի դերանուններ են, իմաստով չեն տարբերվում:


բ) դու, դա, այդ,
Բոլորը երկրորդ դեմքի դերանուններ են, իմաստով չեն տարբերվում:

գ) նա, այն:
Բոլորը երրորդ դեմքի դերանուններ են, իմաստով չեն տարբերվում:

113. Բարդ նախադասությունը պարզեցրո՛ւ՝ նրա մեջ եղած նախադասություններից մեկը հանելով:
Գյուղի վերևում հին քարայրներ կան, որոնց շվաքում նախրից հետ մնացած հորթերն են նստում:
Գյուղի վերևում հին քարայրներ կան:

Եվ որովհետև այդ օրը Պանինը անտառ չպիտի գար (նա լսել էր, որ անտառապահը հիվանդ է), Ավին գերադաս համարեց մի շալակ ցախ տանել տուն:
Ավին գերադաս համարեց մի շալակ ցախ տանել տուն:

Կա ձմեռվա ճանապարհ, որ անցնում է արևկող տեղերով, վտակների ավազոտ հունով:
Կա ձմեռվա ճանապարհ:

Մանուկները գնում են ծանոթ արահետով, որովհետև մյուս կածանները նրանց անծանոթ են ու երկյուղալի:
Մանուկները գնում են ծանոթ արահետով:

Գարնան մի գեղեցիկ առավոտ, երբ ամեն ինչ աշխույժ և դուրեկան է թվում, մարդ ամենից քիչ է մտածում առօրյա հոգսերի մասին ու իրեն ավելի մոտ զգում բնությանը, Անժիկն ու Մինա բիբին գնացին դեպի ձորակ:
Անժիկն ու Մինա բիբին գնացին դեպի ձորակ:

112. Տրված տեքստերը փոխադրի՛ր՝ ընդհանուր վերնագիր և հետևություն գրելով:

Ա. Մի անգամ դեպի հարավ չվելիս ծիծեռնակները փորձանքի մեջ ընկան: Այդ տարի Շվեյցարիայում ուժեղ ցրտից բոլոր միջատները սատկել էին: Դե, էլ ի՞նչ պիտի ուտեին ծիծեռնակները. Չէ՞ որ շատ թռչունների նման նրանք էլ են միջատներով սնվում: Խեղճ ծիծեռնակները սովից ուժասպառ եղան ու վայր ընկան: Բայց Շվեյցարիայի բնակիչներն անօգնական չթողեցին նրանց. Հավաքեցին, դրեցին տուփերի մեջ ու տարան երկաթուղային կայարան: Այնտեղից էլ հատուկ գնացքով արագ ու ապահով ուղարկեցին հարավ:
Շվեցարիայում ուժեղ ցրտից բոլոր միջատները սատկել էին: Ծիծեռնակները փորձանքի մեջ ընկան, քանի որ նրանք նույնպես սնվում էին միջատներով: Նրանք սովից ուժասպառ եղան և ընկան: Սակայն Շվեցարիայի բնակիչները օգնեցին ծիծեռնակներին, դրեցին տուփերի մեջ ու ուղարկեցին հարավ:

Բ. Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգում բնության շատ կրքոտ պաշտպաններ են բնակվում: Նրանք կազմել են «Չիպկո-Անդոլայ» («Գրկի՛ր ծառը») ընկերությունը: Երբ ընկերության անդամներից մեկն իմանում է, որ ինչ-որ տեղ պատրաստվում են ծառ կտրել, համախոհներին անմիջապես հայտնում է, և նրանք բոլորը շնչակտուր սլանում են այնտեղ: Ծառահատների հայտնվելուն պես ընկերության կամավորներից յուրաքանչյուրը մի ծառի բուն է գրկում և թույլ չի տալիս, որ կտրեն:
Հնդկաստանի նահանգներից մեկում բնության պաշտպաններն են ապրում: Նրանք կազմել են մի ընկերություն` գրկիր ծառը անունով: Երբ ընկերության անդամներից մեկը իմանում է, որ ինչ-որ տեղ, ինչ-որ մեկը պատրաստվում է ծառ կտրել, նրանք բոլորը ուղևորվում են այնտեղ և յուրաքանչյուրը մի ծառ գրկում է և թույլ չի տալիս, որ կտրեն:
Վերնագրում եմ ` բնության մարդիկ:
Ա և Բ տեքստերը բնության մասին է, տեքստերում մարդիկ բնությանը օգնում են: 


111. Փակագծի բառերը գրի՛ր կետերի փոխարեն՝ դնելով պահանջված ձևով (եզակի կամ հոգնակի):
Աշխարհում մոտ հազար երեք հարյուր ժողովուրդ կա: Այդ հազարերեք հարյուր ժողովուրդները խոսում են մոտ երեք հազար լեզվով: Կան լեզուներ, որոնցով տարբեր ժողովուրդներ են խոսում: Օրինակ՝ Անգլիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի քաղաքացիները հիմնականում անգլերեն են խոսում, Լատինական Ամերիկայի բնակչության մեծ մասը, բացառությամբ բրազիլացիների, իսպաներեն է խոսում: Սակայն ավելի հաճախ հակառակն էլինում. մի երկրի ժողովուրդը մի քանի լեզվով է խոսում: Սուդանում, օրինակ, հարյուր տասնյոթ լեզու Է գործածվում: Կոնգոյում հինգ հարյուր լեզու կա: Դաղստանում մոտ մեկ միլիոն մարդ է բնակվում, և այդտեղի մեկ միլիոն բնակիչները խոսում են ավելի քան վաթսուն լեզվով:
Աշխարհի ամենամեծ պատկերասրահը Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժն է: Այստեղ արվեստի ավելի քան երեք միլիոն ստեղծագործություն է ցուցադրված: Այդ թանգարանի բոլոր երեք հարյուր քսաներկու դահլիճները նայելու համար մարդ շուրջ քսանհինգ կիլոմետր ճանապարհ է անցնում:

Արգելանոցում բույսերի երկու հազար տեսակ է աճում:


    

    Հոկտեմբերի  16-22  


    

  110. Բառակապակցություններ կազմի՛ր՝ հարցում արտահայտող բառի փոխարեն գոյականներ գրելով:

  

    Դավաճանել՝ ո՞ւմ, ինչի՞ն:

    Դավաճանել` նրան, հայրենիքին

    Դավաճանել` ընկերուհուն, ընկերությանը



    Ուրանալ՝ ո՞ւմ, ի՞նչ (ը):

    Ուրանալ` նրան, երկիրը

    Ուրանալ` ընտանիքին, միասնությանը



   
    109. Նախադասությունները լրացրո՛ւ:
Հյուրերի բազմությունը շարժվեց դեպի դահլիճ և սկսեց աղմկել:
Հյուրերի բազմությունը շարժվեց դեպի դահլիճ, և ներկայացումը սկսվեց:

Արդեն մի շաբաթ ուշացրել եմ խոստացածս նվերն ու շատ եմ ամաչում:
Արդեն մի շաբաթ ուշացրել եմ խոստացածս նվերը, ու նա կարծում է, որ էլ չեմ սիրում իրեն:

Տղաները սկյուռին հավանաբար մոռացել էին կամ գիտակցաբար էին թողել այնտեղ:
Տղաները սկյուռին հավանաբար մոռացել էին, կամ ինչ-որ մեկը գողացել էր նրան:

    
    108. Տեքստը բաժանի՛ր պարբերությունների:
Գոյության կռվում կենդանիները թշնամանում են, բայց և շատերն էլ բարեկամանում և օգնում են միմյանց:

Ափամերձ կղզիներում հաճախ միլիոնավոր թռչուններ են միասին բնադրում: Թռչնաշուկաներ են կոչվում այն վայրերը, որտեղ նրանք հատկապես շատ են: Ճիշտ է, երբեմն թռչունները կռվում են, բայց թշնամիներին միասին են հալածում:

Մրջյուններն էլ ուտիճների հետ են ընկերություն անում: Այդ փոքրիկ աշխատավորները փնտրում գտնում են ուտիճներին, պահպանում նրանց ու նրանց ձվերը, մի ծառ-բնակավայրից մյուսը տանում:

 Ծովապուտ կոչվող կենդանին ծաղիկի է նման: Նրա տեսքով խաբված ձկներն անզգուշորեն մոտ են լողում ծաղկաթերթերի նմանվող շոշափուկներին, որոնք անմիջապես բռնում են ավարը: Բայց ծովապուտն ինքը տեղից տեղ շատ դանդաղ է շարժվում: Նա մենակյաց խխունջին է հեծնում ու առաջ գնում: Նույնիսկ խեցգետինն ինքն է հարմար ծովապուտ փնտրում, որ իր խեղուն նստեցնի ու ման տա:   Ծովապուտն էլ իր շոշափուկներով նրա թշնամիներին է խրտնեցնում: Ճապոնական ծովում երբեմն ծովապուտի տեղը բռնում է շարժվել չկարողացող ուրիշ կենդանի՝ սպունգը: Թեև սպունգը թշնամիներին վախեցնել չի կարող, բայց նա էլ իր մարմնով քողարկում է անպաշտպան խեցգետնին: 
  Նման փոխհարաբերություններ կան նաև բույսերի միջև:

   
     107. Գծիկները ը կամ ն մասնիկով (հոդով) փոխարինի՛ր:
1. Ժողովուրդները տարբերվում են իրենց արտաքին տեսքով, լեզվով ու սովորույթներով:
2. Ժողովուրդներն իրենց արտաքին տեսքով, լեզվով ու սովորույթներով են տարբերվում:

1. Աստղադիտակը դանիացի ապակեգործներն են ստեղծել:
2. Աստղադիտակը ստեղծել են դանիացի ապակեգործները:

1. Եվրոպացիներն առաջին անգամ արևածաղիկը տեսան մեքսիկական տափաստաններում, երբ հայտնագործեցին Աերիկան:
2. Արևածաղիկն առաջին անգամ եվրոպացիները տեսան մեքսիկական տափաստաններում, երբ հայտնագործեցին Ամերիկան:
3. Եվրոպացիները մեքսիկական տափաստաններում առաջին անգամ տեսան արևածաղիկը, երբ հայտնագործեցին Ամերիկան:

1. Գառնիի սյունազարդ տաճարը (մ.թ. 77 թվական) Միհր աստծո պատվին է ստեղծվել:
2. Գառնիի սյունազարդ տաճարը  ստեղծվել է (մ.թ. 77 թվական) Միհր աստծո պատվին:
3. Միհր աստծո պատվին է ստեղծվել Գառնիի սյունազարդ տաճարը (մ.թ. 77 թվական):
4. Միհր աստծո պատվին Գառնիի սյունազարդ տաճարն է ստեղծվել (մ.թ. 77 թվական):


    Հոկտեմբերի  10-16
    9-րդ դաս. -(hայոց լեզուգրականություն, նաև` լրացուցիչ աշխատանք)
    
    105. Տրված բառերով նախադասություններ կազմի՛ր և ցո՛ւյց տուր, թե ի՞նչ կարող են նշանակել.
   
   Սրի, աղի, մարտ, որդի:

      Սրի ծայրը կոտրվեց:
      Մայրիկը խնդրեց հայրիկին, որ սրի դանակը:

Աղի տարան կոտրվել էր:
Կերակուրը չափից շատ աղի էր:

Աղջկա ծնունդը մարտ ամսին է:
Մի մարտ տեղի ունեցավ արարատյան դաշտում:

Նա ուներ երեք որդի:
Որդի մարմինն օղակաձև է:


   104. Նախածանցն այնպիսի վերջածանցով փոխարինի՛ր, որ բառի իմաստը չփոխվի.
        
    դժգույն, անպոչ, անկուռ (անթև), անքուն, անգլուխ, թողնել:

Դժգույն - գունատ, անպոչ - պոչատ, անթև - թևատ, անքուն - քնատ, անգլուխ - գլխատ,  թողնել - թողած

   103. Տրված առածներն ընդգծված բառերի հականիշների օգնությամբ լրացրո՛ւ:

       Ամառվա  փուշը՝ ձմեռվա նուշն է:  Բարեկամ կորցնելը հեշտ է, գտնելը դժվար: Դուրսը՝ քահանա, ներսը սատանա:
 Գիտունին գերի եղիր, անգետին սիրելի մի եղիր:
  Գիտունի հետ քար քաշիանգետի հետ փլավ մի ուտի:
  Իր աչքի գերանը չի տեսնում, ուրիշի աչքի շուղը տեսնում է:

    102. Հոմանիշներից յուրաքանչյուրով նախադասություն կազմի՛ր:
            
   ա) երկարել, ձգվել,
    Աղջիկը թռիչքից ուշացել էր, իսկ հաջորդ թռիչքին դեռ երկար պետք է սպասեր:
    Փոքրիկ տղան ձգվեց դեպի պատուհանը, որ վերցնի ծաղիկը:

   բ) աղքատ, խեղճ,
   Նա  աղքատ էր, բայց շատ մեծահոգի:
   Խեղճ մարդը օրվա հացի գումարը հազիվ էր աշխատում:

   գ) գույն, երանգ:
   Աղջկա հագուստը ամբողջովին կարմիր գույն ուներ:
   Աղջկա հագուստը կարմիրի երանգի մեջ էր: 

   
   101. Պատմությունը շարունակի՛ր:

  Տիեզերանավի բոլոր ուղևորներն արդեն տեղերում էին, շարժասանդուղքը հեռացել, դուռն ամուր փակվել էր, և ուղեկցորդուհին թռիչքի մասին էր հայտարարում: Բայց դեռ վախենում էի, որ հանկարծ կզղջան մեզ այդ վտանգավոր թռիչքին թողնելու համար, կիջեցնեն և մեր բոլոր ջանքերն ապարդյուն կանցնեն: Բայց հանկարծ մի ահավոր աղմուկ սկսվեց, նավը ցնցվեց ու թափով պոկվեց տեղից:

Մխրճվում ենք երկնքի մեջ, սլանում ենք դեպի ստղերը:
    Ուղևորներն վախեցած էին, քանի որ տիեզերանավը սլանում էր շատ արագ: Սակայն ամեն ինչ կարգին էր, նավը պոկվել էր տեղից, ուղևորներն նույնպես անմիջապես հանգստացան: Որոշ դադարից հետո էլի աղմուկ սկսվեց, քանի որ նավը լիովին մխրճվել էր երկնքի մեջ, չէր երևում ոչմիբան: Մի քանի ժամ շարունակ մխրժված երկնքի մեջ տիզերանավը ընթանում էր: Սակայն բարեբախտաբար ամեն ինչ լավ ավատրվեց: Տիեզերանավը վայրէջք կատարեց, դուռն բացվում էր, ուղեկցորդուհիբ իջնելու մասին էր հայտարարում: Ուղևորներն ուրախ էին:

 100. Նախադասությունն ընդարձակի՛ր՝ կետերը համապատասխան բառերով փոխարինելով (ամեն նախադասությոնից մի քանի տարբերակ գրի՛ր):

      Գորշ գայլը անտառի պահապան է:
    Մեծ կնճիթով փղիկը վախեցած դիմեց իր ընկերոջը:
Կանաչ կոկորդիլոսը ընկերոջը ասաց արի խաղանք:
Մեծ ջրհորը արևից ցամաքել  է և անհետացել:


    Հոկտեմբերի 3-9
    99. Բաղադրյալ բառեր կազմի՛ր միայն տրված բառերի արմատներով:

ահայրապետսահմանազորդիմադիրխաչակնքելծանրակշիռգլխարկ,
   Հայրապետ - պետական, սահմանազոր - զորավար,  դիմադիր - դիմադրել, խաչակնքել - խաչադիր, ծանրակշիռ - կշռված, գլխարկ - գլխապտույտ
            
   բ) զվարթաբան, ձայնասփյուռ, լուսապսակ, աստղագուշակ, մեղմաշունչ, կանխավճար, բարետես, ժպտալից:

Զվարթաբան - զվարթնոց, ձայնասփյուռ - ձայնալարեր, լուսապսակ - փառապսակ, աստղագուշակ - աստղագետ, մեղմաշունչ - մեղմաձայն, կանխավճար - նախավճար, բարետես - բարեկարգ, ժպտալից - ժպտերես


  98. Յուրաքանչյուր նախադասության իմաստն արտահայտի՛ր՝ քանի ձևով կարող ես:
    Օրիանկ՝ Նրա համար ամենից մեծ հաճույքը այգին ու արտերը ջրելն էր: - 
     1. Ամենից     հաճույքով նա այգին ու արտերն էր ջրում:
     2. Ամեն ինչից ավելի նա սիրում էր այգին ու արտերը ջրել
     3. Նա շատ էր սիրում այգին ու արտերը ջրելը:
     4. Նա մեծ   հաճույքով էր ջրում այգին ու արտերը:
     5. Այգին ու արտերը ջրելուց հաճելի գործ  չկար նրա համար:



   Կարկտին հաջորդեց անձրևը:
   1. Կարկուտը դադարեց և սկսվեց անձրևը:
   2. Անձրևը հաջորդեց կարկտին:
   3. Կարկտից հետո անձրև սկսվեց:
   4. Անձրևից առաջ կարկուտ եկավ:

            
   Մի բարակ արահետ Օրանջիայի ձորակը միացնում էր գյուղի հետ:
    1. Օրանջայի ձորակը և գյուղը միացնում էր մի բարակ արահետ:
    2. Մի բարակ արահետ միացնում էր գյուղը Օրանջայի ձորակին:
    3. Օրանջայի ձորակը և գյուղը կապված էին մի բարակ արահետով: 

Խորհրդավոր է գիշերային զանգիձայնը՝ լի ինչ-որ գուժկան հնչյուններով:
   1. Գուժկան հնչյուններով գիշերային զանգիձայնը խորհրդավոր է:
   2. Գիշերային զանգիձայնը ինչ-որ գուժկան հնչյուններով խորհրդավոր է:
   3. Այս խորհրդավոր գիշերային զանգիձայնը լի է գուժկան հնչյուննրերով: 

Ննջարանը լուսավորվում էր արդուզարդի սեղանին վառվող մոմերով:
    1. Արդուզարդի սեղանին վառվող մոմերով ննջարանը լուսավորվում էր
    2. Ննջարանը լուսավորվում է արդուզարդի սեղանի վրա դրված վառվող մոմերով: 
    3. Արդուզարդի սեղանին վառվող մոկերի շնորհիվ էր լուսավորհում ննջարանը:
            
    Միմիայն սարսափից էր դիմել այդ հուսահատ քայլին:
    Միմիայն սարսափն էր ստիպել նրան դիմել այդ քայլին:
    Այդ հուսահատ քայլին դիմելու միակ պատճառը սարսափն էր:
    Նա չէր դիմի այդ հուսահատ քայլին, եթե չլիներ սարսափը:

   Մեր տան պատշգամբից տեսա աղջկանը՝ ցախը շալակինբրդե շալը գլխին:
   Ցախը շալակին և բրդե շալը գլխին մի աղջկա տեսա մեր տան պատշգամբից:
   Մեր տան պատշգամբից ցախը գլխին և բրդե շալը գլխին մի աղջկա տեսա:
   Ցախը շալակին և բրդե շալը գլխին մի աղջիկ էր երեվեւմ մեր պատշգամբից:


   Արձանագրությունն այնպես էր մաշվելոր ամբողջովին անընթեռնելի էր դարձել:
   Արձանագրությունը մաշվելուց ամբողջովին անընթեռնելի էր դարձել:
   Արձանագրությունը անընթեռնելի էր դարձել, որովհետև մաշվել էր:
   Արձանագրությունն այն աստիճան էր մաշվել, որ ընթերցել հնարավոր չէր:

    
    97. Պատմի՛ր ընտանիքիդ մասին (ովքե՞ր են անդամներըինչո՞վ եք իրար նմանինչպե՞ս եք իրար հետ ապրումի՞նչ սովորություններ ու ավանդույթներ ունեքինչպե՞ս են անցնում ձեր ընտանեկան տոները):

    Ընտանիքով միասին 13 հոգի ենք` տատիկս, պապիկս, հայրս, մայրս, հորեղբայրներս, ես, քույրերս և եղբայրենս:  Կարծում եմ որոշ հատկանիշներով ընտանիքիս յուրաքանչյուր անդամին նման եմ, առավել շատ հայրիկիս, մայրիկիս և հորեղբայրներիս: Ընտանիքով ունենք մի նախասիրություն, բոլորս էլ սիրում ենք ճամփորդել, ծանոթանալ նոր վայրերին, ուսումնասիրել: Տոները նույնպես սիրում ենք նշել միասին ու յուրահատուկ ձևով: Տոն կամ հանգստի օրերին սիրում ենք տանը չմնալ, գնալ ինչ-որ տեղ, բնության գրկում և այնտեղ կազմակերպել մեր հանգիստը կամ տոնը: 

  96. Փակագծում տրված հարցերին պատասխանող նախադասություն ավելացնելով՝ տրված պարզ նախադասությունները բարդ դարձրո՛ւ (որպեսզի ավելացրածդ նախադասությունը կապվիկարող ես անհրաժեշտ բառ ավելացնել):

Օրինակ՝ Մուտքից դուրս եկավ: (ո՞վ) — Մուտքից դուրս եկավ նաում տեսել էինք  առավոտյանՄուտքից դուրս եկավ նաով վերջինն էր մտելՄուտքից դուրս եկավ նաումից լուր էինք ուզում իմանալ:
            
    Հանկարծ հայտնվեց: (ո՞վ)  - Հանկարծ հայտնվեց նա, ով չպետք է այդ պահին հայտնվեր: 

   Ուրեմն կատարվե՞ց: Կատարվեց այն, ինչը կատարվել էր անցած շաբաթ:
 
   Այստեղից չի լսվի: - Այստեղից չի լսվի այն, ինչը պետք է աղջիկը չլսի:
   
   Հևասպառ սարն էր բարձրանում: (ո՞վ) Հևասպառ սարն էր բարձրանում նա, ով ցանկանում էր հաղթահարել այդ սարը մինչև վերջ: 


  95. Բարդ նախադասությունները պարզ նախադասություններով արտահայտի՛ր (ընդգծված բառերը հանի՛ր կամ ուրիշներով փոխարինի՛ր և անհրաժեշտության դեպքում փոփոխություններ արա):

Օրինակ՝ Մի անգամ մի ժլատ մարդ կորցրեց քսակը, որի մեջ քսան ոսկի կար: - Մի անգամ մի ժլատ մարդ կորցրեց քսակը: Քսակում (կամ դրա մեջ) քսան ոսկի կար:

Շվեյցարիայի Լյուցեռն քաղաքի կենտրոնում մի անսովոր ցուցատախտակ կա, որի վրա նշված են նույն անունը կրող բոլոր քաղաքներն աշխարհում: - Շվեյցարիայի Լյուցեռն քաղաքի կենտրոնում մի անսովոր ցուցատախտակ կա: Ցուցատախտակի վրա նշված են նույն անունը կրող բոլոր քաղաքներն աշխարհում: 

Երբ 1907թ. 
Շվեդական Ուպսալի քաղաքի բնակիչ Նիլս Պաուլսոնը մահացավհարյուր վաթսուն տարեկան էրՈրբացան նրա երկու որդիներըորոնցից ավագը հարյուր երեք տարեկան էրիսկ կրտսերը՝ տասը: - 1907թ. Շվեդական Ուպսալի քաղաքի բնակիչ Նիլս Պաուլսոնը մահացավ: Նա հարյուր վաթսուն տարեկան էրՈրբացան նրա երկու որդիները, ավագ որդին հարյուր երեք տարեկան էր, կրտսեր որդին` տասը: 

     Անգլիայում հրատարակվել է մարդկության պատմության մեջ հայտնի մարդկանց ցուցակորոնք գրել են ձախ ձեռքով: - Անգլիայում հրատարակվել է մարդկության պատմության մեջ հայտնի մարդկանց ցուցակը: Այդ մարդիկ գրել են ձախ ձեռով: 

Եգիպտացի մի միլիոնատիրոջ ազգականները նրա մահից անմիջապես հետո գնացին նոտարի մոտոր իմանան ժառանգության մասինԿտակին ծանոթանալուց հետո հանգուցյալի ազգականները քիչ մնաց խելքները թռցնեինորովհետև իր փողերը տասը եղբայրներին ու քույրերին թողնելու փոխարեն կտակել էր իր կենդանիներին:  - Եգիպտացի մի միլիոնատիրոջ ազգականները նրա մահից անմիջապես հետո գնացին նոտարի մոտ: Գնացին իմանալու համար ժառանգության մասին: Կտակին ծանոթանալուց հետո հանգուցյալի ազգականները քիչ մնաց խելքները թռցնեին: Այդ միլիոնատերը իր փողերը տասը եղբայրներին ու քույրերին թողնելու փոխարեն կտակել էր իր կենդանիներին:

  
   94. Պատմությունը դարձրո՛ւ ներկա ժամանակով: Տրված և ստացված տեքստերում ո՞ր նախադասությունները լրիվ համընկան:Մեր կապիկը մի աֆրիկացուց էինք ձեռք բերել, որը վառ անհատականությամբ ու յուրահատուկ հումորով օժտված մի էակ էր: Ամեն օր նրան դուրս էինք տանում ու կապում ծառին: Առաջին երկու օրը խելոք նստում էր տան մուտքի մոտ, ու նրա կողքով չընդհատվող հոսանքով անցնում էին որսորդները, մեզ սննդամթերք բերող պառավ կանայք, խումբ-խումբ վազում էին խխունջներ ու միջատներ բերող փոքրիկ տղաները: Մենք ենթադրում էինք, որ այդ անդադար շարժումը կզվարճացնի ու կհետաքրքրի կապիկին: Այդպես էլ եղավ: Նա շատ շուտ գլխի ընկավ, որ պարանի երկարությունն իրեն թույլ է տալիս թաքնվել բակի դռնակի մոտ, և օգտվեց դրանից: Հենց որ ոչինչ չկասկածող մի աֆրիկացի բակ էր մտնում, կապիկն իսկույն դուրս էր ցատկում դարանից ու բռնում խեղճի ոտքը: Հետն էլ այնքան սոսկալի ճղճղոց էր գցում, որին նույնիսկ ամենապինդ նյարդերն ունեցող մարդը չէր դիմանում:

  Մեր կապիկը մի աֆրիկացուց ենք ձեռք բերել, որը վառ անհատականությամբ ու յուրահատուկ հումորով օժտված մի էակ է: Ամեն օր նրան դուրս ենք տանում ու կապում ծառին: Առաջին երկու օրը խելոք նստում էր տան մուտքի մոտ, ու նրա կողքով չընդհատվող հոսանքով անցնում են որսորդները, մեզ սննդամթերք բերող պառավ կանայք, խումբ-խումբ վազում են խխունջներ ու միջատներ բերող փոքրիկ տղաները: Մենք ենթադրում ենք, որ այդ անդադար շարժումը կզվարճացնի ու կհետաքրքրի կապիկին: Այդպես էլ կա: Նա շատ շուտ գլխի ընկավ, որ պարանի երկարությունն իրեն թույլ է տալիս թաքնվել բակի դռնակի մոտ, և օգտվել դրանից: Հենց որ ոչինչ չկասկածող մի աֆրիկացի բակ է մտնում, կապիկն իսկույն դուրս է ցատկում դարանից ու բռնում խեղճի ոտքը: Հետն էլ այնքան սոսկալի ճղճղոց է գցում, որին նույնիսկ ամենապինդ նյարդերն ունեցող մարդը չի դիմանում:

   

    321. Ըստ տրված տեղեկության, փոքրիկ պատմվածք գրի´ր (այդ մի քանի րոպեն կամ ժամը մանրամասն նկարագրի´ր՝ օվկիանոս, դեպի Հնդկաստան լողացող նավեր, երկարատև ուղևորության համար ուրա՞խ, թե՞ դրանից հոգնած նավաստիներ, նավապետ, թռչուններ և այլն, նրանց զրույցը հորինի´ր):




Կոլոմոսն ինչպե՞ս է Ամերիկան հայտնագործել:



Պատմաբանները դրա հետ կապված հետաքրքիր փաստ են հայտնաբերել: Պարզվում է, որ երբ իսպանական նավերի քարավանն անցնում էր օվկիանոսով, մայրամուտին դեպի հարավ-արևելք թռչող թութակների երամ երևաց: Փորձված վազագնացը հասկացավ, որ թռչունները գիշերելու են գնում, ուրեմն ցամաքը մոտ է: Նրանք հետաքրքրությունից դրդված փոխեցին նավի ուղությունը և գնացին թռչունների ետևից: Նավաստիները շատ անհանգստացած էին, բայց շատ հոգնած: Նրանք անհնդատ մտածում էին ճիշտ քայելր արդյոք թողնել ճանապարհը և հետևել թռպուններին: Երկար ճանապարհից հետո նրանք հասան ցամաք, նավաստիները շատ էին ուրախացել և հասկացանլ որ նրանք հասել են Ամերիկա: 


     320. Փակագծերում տրված բայերը պահանջված ձևով գրի´ր և Ա և Բ տեքստերում բայի ժամանակները համեմատի´ր:

Ա. Հնդկաստանում Հունդեր անունով մի գյուղ կա, որտեղ ծխելը ոչ միայն արգելվում է, այլև պատժվում: Գյուղացիներից ո´վ էլ լինի, եթե ծխախոտը կամ ծխամորճը բերանին բռնվիտուգանվում է: Սակայն վերջին տարիներին Հունդեր գյուղում միայն մի դեպք եղավ, որն արժանացավ պատժի: Բնակիչներն արդեն վարժվել են այն մտքին, որ ծխողներն իրենց գյուղում տեղ չունեն: Հնաբնակները պատմում են, որ ծխելու սովորություն չունենալը շատ վաղուց է սկիզբ առել և սերնդից սերունդ փոխանցվել: Այժմ ոչ ոք չի հիշումթե ե´րբ և ի´նչ պատճառով է առաջացել այդ լավ սովորույթտը:

Բ. Հնդկաստանում Հունդեր անունով մի գյուղ կար, որտեղ ծխելը ոչ միայն արգելվում էր, այլև պատժվում: Գյուղացիներից ո´վ էլ լիներ, եթե ծխախոտը կամ ծխամորճը բերանին բռնվում էր, տուգանվում էր: Սակայն վերջին տարիներին Հունդեր գյուղում միայն մի դեպք էր եղել, որն արժանացել էր պատժի: Բնակիչներն արդեն վարժվել էին այն մտքին, որ ծխողներն իրենց գյուղում տեղ չունեին: Հնաբնակները պատմում են, որ ծխելու սովորություն չունենալը շատ վաղուց սկիզբ էր առել և սերնդից սերունդ էր փոխանցվում: Ոչ ոք չէր հիշում,  թե ե´րբ և ի´նչ պատճառով էր առաջացել այդ լավ սովորույթտը:

Ա և Բ տեքստերի տարբերություն այն է, որ Ա տեքստը գրված է` ներկայով, իսկ Բ տեքստը` անցյալով:

   
    319. Ընտանիքի վերաբերյալ հարցեր գրի´ր, տարբեր մարդկանց հետ հարցազրույց վարի´ր ու գրի´ առ (քո կարծիքը փորձիր տրվածդ հարցերով արտահայտել): 
     
     Լրագրող- Պատմեք ձեր կրթության մասին

   Պատասխանող - Սովորում եմ &lt;&lt;Մխիթար Սեբաստացի&gt;&gt; կրթահամալիրում արդեն 9 տարի, շատ սիրում եմ դպրոցս, կարծում եմ ուսուցիչներիցս ստացել եմ լավ կրթություն, լավ գիտելիք և մինչև ավարտելս դեռ կստանամ:



    Լրագրող - Նկարագրեք ձեր ապագան 5 կամ 10 տարի անց

   Պատասխանող - Դեռ ոչ այդքան հստակ եմ պատկերացրել ապագաս, երևի թե 5 տարի անց կընդունվեմ բուհ անգլերենի բաժին, սակայն դեռ չեմ մտածել թե ինչ եմ ցանկանում աշատել: 



   Լրագրող - Պատմեք, թե ինչպես եք հաղթահարում դժվարությունները

  Պատասխանող - Ես ինքս դժվարություններն հաղթահարում եմ համբերատար լինելով, քանի որ հասկանում եմ մեկ է, եթե համհերատար չլինեմ ոչինչ չի փոխվի: 



   Լրագրող - Նշեք վերջին գիրքը, որը դուք կարդացել եք հաճույքով 

  Պատասխանող - Վերջին անգամ կարդացել եմ Անուշավան Պողոսյանի Փոթորկից առաջ գիրքը, կարդացել եմ շատ հաճույքով, քանի որ այն հետաքրքիր և արկածային գիրք է, իսկ ես սիրում եմ արկածային գրքեր: 



   Լրագրող - Ինչով եք զբաղվում ազատ ժամանակ

   Պատասխանող - Ազատ ժամանակ սիրում եմ տարբեր ժանրերի ֆիլմեր նայել: Նաև սիրում են տարբեր սոց. ցանցերով շփվել ընկերուհիներիս հետ: 



    Լրագրող - շնորհակալություն 

   Պատասխանող - խնդրեմ


 318. Նախադասությունները հնարավոր ձևերով կետադրի´ր այնպես, որ իմաստները տարբեր լինեն:

     Հայրն ու մայրը ողջունեցին մեզ, համբուրեցին, շնորհավորեցին իրար: 



Հայաստանը, ուր որոշել էր գնալ, մանուկ հասակից չէր տեսել: 



Նրանց ոտների տակ մի պահ մթագնում էին ձորերը, անտառները սևանում էին ամպերի արանքում բեկբեկված շողերի փայլի մեջ:



Խաղաղ գիշերվա մեջ, թույլ լույս արձակելով երկու աստղ էր պլպլում Ծիծեռնավանքի ծուռ խաչի վրա:



Ծովափին կանգնած աղջիկը հայացքը հառել էր հեռու հորիզոնին: 

    
  317. Տրված պարզ նախադասությունները դարձրո´ւ բարդ՝ ավելացնելով փակագծում տրված հարցին պատասխանող նախադասություն (որպեսզի ավելացրածդ նախադասությունը տրվածի հետ կապվի, կարող ես անհրաժեշտ բառ ավելացնել):


Ա´յ աղվեսներ, ձեռք քաշեք ձեր պոչերից, որովհետև գողություն եք արել:
Ութ տարի մնացի այդ երկրում, որպեսզի կրութություն ստանամ:
Բոբն արագ վազեց հանդերձանքի կույտի մոտ, որպեսզի հագնի շորերը:
Նա ուժ հավաքեց, որ ավարտի տնային աշխատանքը: 


316. Հարցում արտահայտող բառերը տրված գոյականներով փոխարինելով՝ բառակապակցություններ կազմի´ր:

    Դիմադրել՝  մտքին, ճնշմանը, հեռանալուն, առաջանալուն, մոռանալուն

    Խուսափել՝ մտքից ճնշումից, հեռանալուց, մոռանալուց: 

    Միտք, ճնշում, հեռանալ, առաջանալ, մոռանալ (կարող ես շարունակել):

 315. Հարցում արտահայտող բառերը փոխարինի´ր համապատասխան բառակապակցություններով:


Հեռագիրը՝ ո՞ր, բերել էին գիշերը:
Հեռագիրը` ուղարկված Ամերիկայից, բերել էին գիշերը:

Ծաղիկը՝ ինչպիսի՞, դաշտում կարծես միակն էր:
Ծաղիկը` հիասքանչ և գեղեցիկ դաշտում կարծես միակն էր:

Աշունը շուկան լցրել է մրգերով՝ ինչպիսի՞:
Աշունը շուկան լցրել է մրգերով՝ համեղ և քաղցրահամ: 

Նրա հիասթափությունը մատնում էին աչքերը՝ ինչպիսի՞:
Նրա հիասթափսւթյունը մատնում էին աչքերը` անմեղ և տխուր:

Մի ժպիտ՝ ինչպիսի՞, թառել էր դեմքին:
Մի ժպիտ` զվարթ և գեղեցիկ, թառել էր դեմքին:
     

     23.09.16

 314. Շարքի բոլոր բառերը, բացի մեկից, նույն ձևով են կազմված: Գտի´ր օրինաչափությանը չենթարկվող բառը.


    ա) փառապանծ, հենակմախք, հեռախոս, ռազմակոչ, կիսաշրջանաձև,

    Բոլոր բառեը ունեն երկու արմատ, իսկ վերջինը երեք:


     բ) սեղմաժպիտ, կարմրազգեստ, կարմրախայտ, խավարասեր, իսկույնևեթ:

     Բոլոր բառերում կա ա հոդակապը, իսկ վերջինում և հոդակապն է:


     գ) Մանկություն, գրավիչ, հերարձակ, գրական, քննություն:

     Հերարձակ բառը բարդ բառ է, իսկ մյուսները պարզ ածանցավոր:



313. Նախադասություններն ըստ օրինակի փոխի´ր (ներգործակա´ն դարձրու):

Օրինակ`Նա պարտվել էր մի հզոր թշնամուց:-

Մի հզոր թշնամի էր պարտության մատնել նրան:

Սիրտը գերվեց աղջկա մի ժպիտից:

Աղջկա ժպիտը գերեց նրա սիրտը:

 

Այս ծառի տակ ինչ-որ մեկի կողմից գանձ է թաղվել:

Ինչ-որ մեկը այս ծառի տակ գանձ է թաղել:

 

Քարը մաշվել, հարթվել էր անձրևից ու քամուց:

Անձրևը և քամին մաշել և հարթացրել էին քամուց:


Արտերը խանձվել էին բարկ արևից:

Բարկ արևը խանձել էր արտերը:


Քարտը լրացվում է միայն չափահաս քաղաքացիների կողմից:

Միայն չափահաս քաղաքացիներն են լրացնում քարտը: 


Նա ազատազրկման է դատապարտվել ու տուգանվել իտալական դատարանի կողմից:

Իտալական դատարանը նրան տուգանել և դատապարտել է ազատազրկման: 


Ութ տարի տղամարդ համարվեց ընկերների կողմից ու նրանց հետ հավասար աշխատեց:

Ընկերները նրան ութ տարի տղամարդ համարեցին, և իրենց հետ հավասար աշխատացրին: 


Դյութվել էր ալիքների ու քամու երգով:

Ալիքների և քամու երգը դյութել էին նրան:


Աղջիկը շրջապատված էր հետաքրքրասերների մեծ խմբով:

Հետաքրքրասերների մեծ խումբ էր շրջապատել աղջկան: 


Ընկերս համերգի է հրավիրված:

Ընկերոջս համերգի են հրավիրել:


Վերջապես խոսքը տրվում է օրվա հերոսին:

Վերջապես խոսքը տվեցին օրվա հերոսին: 


    20.09.16

   312. Ընդգծված բառերն ու արտահայտությունները հոմանիշներով փոխարինիր այնպե´ս, որ տեքստի ոճն ավելի վերամբարձ դառնա (ըստ անհրաժեշտության՝ կարող ես բառեր հանել, բառեր, բառաձևեր կամ բառերի դասավորություն փոխել):


Հին Բաբելոնի հարստությունն ու պերճությունը գրավում էին ճամփորդներին: Նրանք գալիս էին իրենց աչքերով տեսնելու քաղաքի զարմանահրաշ պարիսպները, որոնց վրայով մի քանի կառք կարող էր կողք-կողքի ընթանալ:

Սակայն ճամփորդներին ամենից ավելի հրապուրում էր Նաբուգոդոնոսոր թագավորի մեծասքանչ պալատը: Պալատի կողքին վեր էր խոյանում զարմանահրաշ մի շինություն՝  կախովի այգիները: Թագավորը դրանք արարել էր իր սիրելի կնոջ համար: Թագուհին մեդացի էր՝ իր հայրենիքի զմրուխտ լեռներին ու անտառներին սովոր: Տապ ու անտառազուրկ Բաբելոնում կարոտում էր Մեդիայի լեռնային անտառների զովին ու շողքին: Կնոջ տխրությունը նվազեցնելու համար Նաբուգոդոնոսորը որոշեց նրան կարծես լեռներից բերված ամբողջ մի օազիս պարգևել: Եվ կամարակապ չորս հարկերից բաղկացած լայն աշտարակի վրա ստեղծվեցին նշանավոր կախովի պարտեզները: Հասարակ մարդկանց համար պարտեզները մտնելը անհնարին. չէ՞ որ դրանք արքայական պալատի բարձր պարիսպների ետևում էին, իսկ մուտքը պահպանում էր զարհուրելի պահակախումբը:

Այդպիսի պարտեզներ ամբողջ աշխարհում ոչ մի տեղ չեն եղել, դրանք կատարյալ էին մտածված և հեքիաթային գեղեցկություն ունեին. իզուր չէ, որ ընդգրկվել էին աշխարհի յոթ հրաշալիքների շարքում:

  
311. Բառակապակցություններ կազմի´ր՝ հարցում արտահայտող բառերը գոյականներով փոխարինելով:

 Հնարավորություն ունենալ՝ ինչի՞: - աշխատանքի, խաղի, ուսման, հանգստի, գործելու, խաղալու, սովորելու, հանգստանալու

 Հնարավորություն ընձեռել (տալ)՝ ինչի՞: - աշխատանքի, խաղի, ուսման, հանգստի, գործելու, խաղալու, սովորելու, հանգստանալու

 Նպատակ ունենալ՝ ինչի՞: - աշխատանքի, ուսման, գործելու, սովորելու

 Աշխատանք, խաղ, ուսում, հանգիստ, գործել, խաղալ, սովորել, հանգստանալ (կարող ես շարունակել):

    14.09.16

    310. Ընդգծված բառերը փոխի´ր՝ առանց նախադասության միտքը փոխելու:

   Թանգարանի սրահներից յուրաքանչյուրում ցուցադրվող վաթսուն առարկա կա:
   Թանգարանի սրահներից ամեն մեկում ցուցադրվող վեց տասնյակ առարկա կա:

    Դպրոցի բոլոր դասարաններում տասնհինգական սեղան է դրված:
    Դպրոցի յուրաքանչյուր դասարաններում տասնհինգ հատ սեղան է դրված: 

    Ամեն մի երամում տասնհինգ կռունկ է:
    Ամբողջ երամում տասնհինգական կռունկ է:

     Այդտեղ յուրաքանչյուր գետ երեք վտակ ունի:
     Այդտեղ ամեն մի գետ երեքական վտակ ունի:  

309. Ընդգծված դերանունները փոխարինի´ր համապատասխան հոդերով (եթե պետք է՝ կարող ես նախադասությունից բառ հանել):

Քո ընկերը մենակ քայլում էր փոշեծածկ ճանապարհով:

Ընկերդ քայլում էր փոշեծածկ ճանապարհով:


Իմ որսն իր ոտքով եկավ:

Որսս իմ ոտքով եկավ:


Մենք, այսինքն՝ ծովափի բնակիչները, ծովից ենք հանում մեր սերունդն ու հարստությունը:

Ծովափի բնակիչներս, ծովից ենք հանում մեր սերունդն ու հարստությունը:


 Դու՝ մեր ամենաուժեղ մարզիկը, հաղթանակով պիտի գաս:

Ամենաուժեղ մարզիկդ, հաղթանակով պիտի գաս:


  Ես ծեր որսորդ եմ ու կյանքում շատ բան եմ տեսել:

Ծեր որսորդս կյանքում շատ բան եմ տեսել: 


  Դուք՝ մեր շնորհալի տղաները, ձեր խոսքը դեռ չեք ասել:

 Շնորհալի տղաներդ, խոսքերդ դեռ չեք ասել: 

     

 Քո սիրտը քա´ր է, քար:

Սիրտդ քա´ր է, քար:

  

 Ձեր ձեռքն ընկնողին պրծում չկա:

Ձեռքներդ ընկնողին պրծում չկա:


13.09.16

   308. Տուն բազմիմաստ բառը նախադասությունների մեջ գործածի´ր քեզ հայտնի բոլոր իմաստներով:

    Մեր ուսուցիչը մեզ հանձնարարել էր սովորել բանաստեղծության առաջին տունը:

    Գյուն ուներ ութսուներեք տուն:

   Մենք մեր ուսուցչուհու հետ այցելել էինք Հովհաննես Թումանայնի տուն-թանգարանը:

    Նա տան գործերում բոլորովին անընդունակ էր:
     
    Նա աշխատում էր առրևտրի տանը: 


  307. Ամենա և ագույն ածանցներով կազմված ածականների իմաստները համեմատի'ր. ո՞ր ածանցն է չափազանց շատի իմաստ հաղորդում, ո՞րը՝ ամենաշատի (նրանց հետ գործածված գոյականի ձևին էլ ուշադրությո´ւն դարձրու):

   Թանգարանում հնագույն գործիքներ են պահվում: Այդ դամբարանից գիտությանը հայտնի ամենահին գործիքները գտան:

    Հնագույն - չափազանց հին, ամենահին 

    
   Դժվարագույն խնդիր են տվել ինձ: Գրքի ամենադժվար խնդիրը սա է: 

    Դժվարագույն - չափազանց դժվար, ամենադժվար

       

    Փոքրագույն ձկներ են լողում իմ ակվարիումում: Իմ ակվարիումի ամենափոքր ձուկն է սա:

   Փոքրագույն - չափազանց փոքր, ամեկափոքր


306. Նախադասությունն այնպե´ս փոխիր, որ ընդգծված բառը փակագծում տրված ձևով լինի (նախադասության մյուս գոյականների ձևերը կարող ես փոխել):

Վաղուց ի վեր դելֆինների  մասին հեքիաթների նման զարմանահրաշ պատմություններ են պատմում: (դելֆիններից, հեքիաթներ)

Վաղուց ի վեր դելֆիններից հեքիաթներ և զարմանահրաշ պատմություններ են պատմում:


Հունական լեգենդը մի դելֆինի մասին է պատմում, որն ամեն օր մի տղայի ծովածոցով տանում էր դպրոց ու հետ բերում: (լեգենդի, դելֆին, ծովածոցը(ն))

Ըստ Հունական լեգենդի մի դելֆին ամեն օր մի տղայի տանում էր դպրոց ու հետ բերում ծովածոց:


 Նոր Զելանդիայում, Ծովակալության ծովածոցում, Պիլորուս Ջեկ անունով մի դելֆին երեսուն տարի շարունակ ուղեկցում էր նավերին, և նրա պաշտպանության համար հատուկ օրենք էր մշակվել: (Նոր Զելանդիայի, անունը, պաշտպանությունը, օրենքով):

Նոր Զելանդիայի Ծովակալության ծովածոցում, երեսուն տարի շարունակ նավերին մի դելֆին էր ուղեկցում, որի անունը Պիլորուս Ջեկ էր, և նրա պաշտպանությունը պայմանավորված էր հատուկ մշակված օրենքով: 


 

08.09.16


305. Ըստ տրված հետևության, տեսած, լսած կամ կարդացած մի պատմություն պատմի´ր:

   Ամեն ինչ իր ժամանակին է գեղեցիկ:

Ժամանակով մի արքայադուստր է լինում:Ժամանակ է գալիս,որ արդեն արքայադուստրը պետք է ամուսնանա:Հայրը օր ու գիշեր աղջկա համար ամուսին է փնտրում, բայց չի գտնում:Մի օր առավոտյան հայատարություն է թագավորը ուղարկում քաղաք,թե արքայադստեր համար ամուսին է փնտրում և ցանկացող բոլոր տղաները երեկոյան  կարող են գալ պալատ և ընտրենք  նրանցից մեկին: Երեկոյան բոլորը գալիս են: Արքայադուստրը բոլորին տեսնում է, հարց ու փորձ է անում,բայց ոչ մեկին չի հավանում:Պաճառաբանում է,թե մեկը տգեղ է, մեկը՝ աղքատ, և այդպես շարունակ: Այդպես տարիներ են անցնում, և մի օր պալատի դուռը թակում են: Ծառաները բացում են դուռը և տեսնում են մի չքնաղ արքայազնի,այդ վարկյանին դռան կողքով արքայադուստրն է անցնում և, երբ տեսնում է արքայազնին, սիրահարվում է:Հաջորդ օրը հարսանինք են անում և հարասնիք ամենալավ ժամանակը հայրը ասում է.
-Ամեն ինչ իր ժամանակին է գեղեցիկ:

Ամեն դեպքում կյանքը գեղեցիկ է: Եվ որքան էլ որ դժվար լինի այն, մեծ է ու հաճելի է ապրելու ցանկությունը: Մարդիկ միաժամանակ երջանիկ ու դժբախտ են, նայած թե ինչպիսին են ցանկանում լինել: Եթե այս պահին քեզ դժբախտ ես համարում, կամ ինչ որ բան այն չէ, մի խուսափիր, ամեն ինչ իր ժամանակին կկատարվի: Այս խոսքերով ուզում եմ ասել, որ ամեն ինչ իր ժամանակը ունի, նայած թե դու ինչ ես ցանկանում: Միայն պետք է հավատաս:

     

      07.09.16

   304. Տրված բառերն ու արտահայտությունները հոմանիշներով փոխարինի´ր: Ստացված և տրված տեքստերը համեմատիր. ո՞րն է՝


   ա) ավելի խոսակցական,

   բ) ավելի վերամբարձ:

    Ստացված տեքսը խոսակցական է, իսկ տրված տեքսը վերամբարձ: 

  Լիբիական մեռյալ անապատի տաք ավազուտներում, տասնյակ կիլոմետրեր զարմանալի կանոնավոր սարեր են երևում: Բուրգերն են՝ եգիպտական փարավոնների դամբարանները: Վիթխարի ու վեհասքանչ այդ բուրգերը կարծես անապատի ավազներից են հառնում ու ճնշում մարդուն իրենց արտասովոր չափերով ու խիստ ուրվագծերով: Բուրգի ստորոտում կանգնած՝ դժվար է պատկերացնել, որ այդ հսկայական քարե սարերը մարդու ձեռքով են կերտված: Ժամանակին դրանք քարերի առանձին մեծ բեկորներով են կառուցվել: Ժամանակակից երեխաները այդպես խորանարդիկներով են բուրգեր կառուցում:


  Լիբիական մեռյալ անապատի տաք ավազաների մեջ, տասնյակ կիլոմետրեր զարմանալի կանոնավոր սարեր են երևում: Բուրգերն են` եգիպտական թագավորների դամբարանները: Ահռելի ու մեծասքանչ այդ բուրգերը կարծես անապատի ավազաներից են ձգվում ու ճզմում մարդուն իրենց անսովոր չափերով խիստ ստվերագծերով: Բուրգի ստորոտում կանգնած դժվար է պատկերացնել, որ այդ հսկայական քարե սարերը ձեռակերտ են: Այն ժամանակ դրանք առանձին քարաբեկորներով են կառռուցվել: Մեր օրերում երեխաները այդպես խորանարդիկներով են բուրգեր կառուցում:


   Թագավորների, քարաբեկորով, ստվերագծերով, ավազաների մեջ, մտածել, ճզմում են, ելնում են, ձգվում են, ահռելի, մեծասքանչ, ասես թե, անսովոր, ներքև, ձեռակերտ, մեր օրերում, այն ժամանակ: 

 303. Ձեր դասարանի մասին պատմի´ր և պատմությունդ վերնագրի´ր: Այնպե´ս արա, որ պատմությանդ մեջ տրված հարցերի պատասխաններն էլ լինեն: 

    ա) ինչպիսի՞ մարդկանց խումբ է,

     բ) ինչո՞վ եք իրար նման,

    գ) ինչո՞վ եք տարբերվում, 

     դ) ի՞նչն է ձեզ կապում:

     Կարծում եմ մեր դասարանում միմյանց կապում է ընկերությունը և մտերմությունը:  Չեմ կարող ասել որ բոլորին նման եմ, սակայն  մի քանիսին նման եմ բնավորությամբ: Կարծում եմ ամբողջ դասարանով մեկ նմանություն ունենք, բոլորս էլ սիրում ենք պարը: Կարող եմ ասել,  որ դասարանում բաժանված ենք երկու խմբի, սակայն չեմ ցանակնում նշել տարբերությունը: Կարող եմ ասել երբեմն համերաշխենք, երբեմն կռվում ենք, սակայն սիրում եմ մեր դասարանը:

    
   302. Տրված նախադասությունները ձևի և իմաստի ի՞նչ տարբերություն ունեն:
    Նախադասություններում փոխվում է ժամանակաձևերը:

   Ֆրանսիացի գիտնականները պարզեցին, որ երկրագնդի բնակչությունը խոսում է երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով (չհաշվախ յոթ-ութ հազար բարբառը): 

   Ֆրանսիացի գիտնականները պարզել են, որ երկրագնդի բնակչությունը խոսում է երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով (չհաշված յոթ-ութ հազար բարբառը):

  Ֆրանսիացի գիտնականները պարզում են, որ երկրագնդի բնակչությունը խոսում է երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով (չհաշված յոթ-ութ հազար բարբառը):  

   Ֆրանսիացի գիտնականները պարզեցին, որ երկրագնդի բնակչությունը խոսում էր երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով (չհաշված յոթ-ութ հազար բարբառը):

   Ֆրանսիացի գիտնականները կպարզեն, որ երկրագնդի բնակչությունը խոսել է երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով (չհաշված յոթ-ութ հազար բարբառը):

   Ֆրանսիացի գիտնականները կպարզեն, որ երկրագնդի բնակչությունը խոսում է երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով (չհաշված յոթ-ութ հազար բարբառը):

   Ֆրանսիացի գիտնականները կպարզեն, որ երկրագնդի բնակչությունը խոսելու է երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով (չհաշված յոթ-ութ հազար բարբառը):

   Ֆրանսիացի գիտնականները պարզել են, որ երկրագնդի բնակչությունը խոսելու է երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով (չհաշված յոթ-ութ հազար բարբառը):

    
     06.09.16
    301. Տեքստը պատմի´ր
ա) օդաչուի անունից,
Երբ Բելգիայի երկնքում《թռչող ափսե》 հայտնվեց մեզ ասացին, որ երկու  կործանիչ ինքնաթիռ գնան և նրան 《որսան》: Մենք երկու կործանիչ ինքնաթիռներով ուղևորվեցինք դեպի ՉԹՕ-ի ուղղությամբ:  Ես ՉԹՕ-ին չէի տեսել, սակայն նրա ներկայությունը հաստատել էի ռադիոձայանորսիչներով: Սակայն հետո մենք հասկացանք, որ ՉԹՕ-ն ինքնաթիռի նման չէր, քանի որ մի քանի վայրկյանում նա արագությունը ժամում երկու հարյուր ութսունից հազար ութ հարյուր կիլոմետրի հասցրեց: Մոտավորապես քառասունհինգ րոպե մենք ինքնաթիռներով հետապնդեցինք ՉԹՕ-ին, հետո տեսանք, որ այն անհետացավ: Ինձ համար հետաքրքիր էր այն փաստը, երբ ամեն անգամ փորձում էինք ՉԹՕ-ն նշմարել, վերջինս անմիջապես թռիչքի հետագիծն ու արագությունը փոխում էր:

բ) որպես լրագրող,

գ) որպես մի մարդ, որն ինքը չի հավատում և չի ուզում, որ մյուսները հավատան:


No comments:

Post a Comment