Գրականություն

Կենսագրություն
Հովհաննես Թադևոսի Թումանյանը ծնվել է՝ 1869 թվականի փետրվարի 19-ին Լոռու մարզի Դսեղ գյուղում։ Նա բանաստեղծ է, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ։ Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ, կատարել է թարգմանություններ։ Նրա գործերը մեծ մասամբ գրված են ռեալիստական ոճով, երբեմն կենտրոնանալով իր ժամանակների ամենօրյա կյանքի վրա։ Նրա գործերը մեծ մասամբ գրված են ռեալիստական ոճով, երբեմն կենտրոնանալով իր ժամանակների ամենօրյա կյանքի վրա: Ծնվելով Լոռվա Դսեղ գյուղում, Թումանյանը երիտասարդ տարիքում տեղափոխվեց Թիֆլիս, որը ողջ 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբներին Ռուսական կայսրությունում հայ մշակութային կյանքի կենտրոնն էր։

Ստուգատեսին  ներկայացվում են  սովորողների, նրանց ընտանիքների, դասավանդողների աշխատանքները:
Նպատակը՝ ստեղծագործությունների միջոցով  բացահայտում ու ճանաչում ենք Հ. Թումանյանին:
Թումանյանական մտքի, ստեղծագործության նորովի ուսումնասիրություն, անդրադարձ
Ստեղծագործությունների ներկայացում, մեկնաբանություն, տարածում
Համագործակցային աշխատանքների կազմակերպում, խրախուսում

Նախագծային թեմատիկ ուղղություններ՝
Թումանյանը՝ մանկագիր
Թումանյանն ընտանիքում
Թումանյանը՝ թարգմանիչ
Իմ Թումանյանը
Թումանյանը և երաժշտությունը, արվեստը
Թումանյանը՝ ընկեր

Թումանյանը՝ հեքիաթագիր
Խոսող ձուկը
Հովհաննես Թումանյանի` Խոսող ձուկը հեքիաթի ասածը սա էր` <<Լավությունը արա ու թեկուզ ջուրը գցի՝ չի կորչիլ>>, այս հեքիաթում ծերուկը ձկնորսությամբ էր զբաղվում, որպեսզի պահի իր ընտանիքը: Մի օր ձուկ բռնելիս նրա մեղքը տվեց և ձկանը ետ գցեց ծովը: Իսկ, երբ այդ ձուկը կենդանացավ, օգնեց ծերուկին: Իմ կարծիքով այս հեքիաթի գաղտնիքը այն էր, որ եթե լավություն անես, այդ լավությունը երբեք անպատասխան չի մնա: Իմ տեսանկյունից նայելով, ես համաձայն եմ հեղինակի հետ: Այս խորհուրդը ես ոչ այդքան շատ եմ օգտագործում, բայց քիչ թե շատ օգտագործում եմ, և իմ կարծիքով կարևոր չէ ետ պատասխան կստանամ թե չէ:

Անբան Հուռին
Իմ կարծիքով <<Անբան Հուռի>>  հեքիաթում, հեղինակը ուզում է ասել, որ պետք չէ լինել այդքան անգործ, չսովորող, սակայն դրա հետ միասին պետք է մի քիչ էլ լինել բախտով: Եթե մարդու բախտը բերի, նա կարող է նույնիսկ չաշխատել: Համաձայն եմ և ընդունում եմ այս խորհուրդը, եթե լավ սովորես կամ լինես աշխատասեր դա այդքան էլ հերիք չէ, պետք է գոնե մի քիչ լինես բախտով: 

Սուտասանը
<<Սուտասանը>> հեքիաթում թագավորը այքնան անխելք էր, որ սուտ ասելու դիմաց իր հարստության կեսը կտար ուրիշին: Ամեն օր տարբեր մարդիկ էին գալիս թագավորի մոտ և ասում այնպիսի սուտ, որ նա չէր հավատում: Իսկ  մի խելոք գյուղացին այնպիսի բան ասաց, որ նույնիսկ, եթե թագավորը չհավատար մեկ է նրան մի կտոր ոսկի կհասներ: Այս հեքիաթը քարոզում է, որ պետք է լինես մի քիչ խորամանկ և խելացի: Համաձայն եմ, ես իմ կյանքում նույնպես փորձում եմ լինել գոնե մի քիչ խորամանկ: 

Անխելք մարդը
<<Անխելք մարդը>> հեքիաթում այդ մարդը այնքան հիմար էր, որ չհանեց ծառի տակի ոսկին, որպեսզի հարուստ լինի, չամուսնացավ հարուստ աղջկա հետ, որպեսզի լինի բախտավոր, բայց գնաց և ասաց գայլին, որ կգտնես մի անխելք մարդու կուտես և կկշտանաս, իսկ գայլը մտածեց, որ նրանից ավելի անխելք մարդ չի լինի և կերավ նրան: Այս հեքիաթի ասելիքը այն էր, որ պետք չէ լինել այդքան անխելք, միամիտ և հիմար պետք է լինել մի քիչ խորամանկ և խելքով: 

Անհաղթ աքլորը

<<Անհաղթ աքլորը>> հեքիաթում հեղինակը ուզում է սովորեցնել, որ պետք է միշտ փորձես հաղթել, միշտ լինես առջևում, չփորձես պարտվել, որպեսզի հասնես քո ուզածին:  Ես նույնպես  փորձում եմ միշտ լինեմ առջևում, հաղթեմ և հասնեմ իմ ուզածին:


Թումանյանը՝ հասարակական գործիչ
20-րդ դարի 80-ականների վերջերին Թումանյանը հայտնի է դառնում, որպես հասարակական գործիչ։ Դա մի ժամանակաշրջան էր, երբ սկիզբ էր առել հայ ժողովրդի ազատագրական շարժման վերելքը և առավել կազմակերպված բնույթ էին կրում ժողովրդի ազգային ինքնագիտակցության դրսևորումները: Թումանյանի առաջին ոտանավորներում աչքի է զարնում պատանի հեղինակի ազգային-հայրենասիրական ոգին, ինչպես նաև հայդուկային որոշ տրամադրություններ, որոնց շուտով բանաստեղծը  աշխատում է տալ գործնական բնույթ: Ընկերոջ` Անուշավան Աբովյանի վկայությամբ, դեռևս 1886-87թթ. բանաստեղծը հաճախում էր գաղտնի ժողովների: 1890թ. ամռանը Թումանյանը բանակցություններ է վարել առաջին ժողովածուն Մոսկվայում տպագրելու համար: Այդ մասին ճշգրիտ տեղեկություններ կան Մ. Բարխուդարյանի տպարանի աշխատակից Է. Ավետիսյանի` Թումանյանին ուղղած նամակներում ժողովածուն տպագրության ներկայացնելու հանգամանքների մասին, միաժամանակ վկայում, որ բանաստեղծն այդ միջոցին գաղտնի խմբակի անդամ է եղել: Թումանյանի հասարակական գործունեության մեջ աչքի ընկնողն ամենից առաջ սկզբունքայնությունն է, ինքնուրույնությունը, անկախ նրանից` գործը որևէ կուսակցությա՞ն մեջ է, թե՞ այս կամ այն հոսանքին պատկանող պարբերականի: Այս իմաստով շատ հետաքրքրական են Թումանյանի հետևյալ խոսքերը «…ուրիշին հարգելուց առաջ ես ինձ եմ հարգում-իմ կարծիքս և իմ հասկացողությունս, ինչ չափով էլ որ կան: Ես իմ «եսը» ուրիշի ազդեցության չեմ զոհելու երբեք, բայց կհարգեմ ու կպաշտեմ մինչև անգամ, եթե կար մի հանրօգուտ միտք…»: Ապա .«ոչ մեկի զինվորը չեմ /Աստված փրկի, ազատի/»: Թումանյանը լցված գործելու անսպառ եռանդով, միշտ ուղիներ է որոնել ծառայելու իր ժողովրդի ազատագրության գործին: Թումանյանի հասարակական գործուն կյանքը դեռ 1890-ականներից չէր վրիպել Թիֆլիսի պահնորդական բաժնի գործակալների ուշադրությունից: Առաջին փաստաթուղթը, որտեղ հիշատակվում է Թումանյանի ազգանունը, թվագրված է 1901, հունիսի 7: Այդ գրությամբ խնդրվում է ժանդարմական վարչություն ուղարկել Թիֆլիսի հայոց բարեգործական ընկերության  անդամների և վարչության կազմի ցուցակը, նշելով 1900թ. անվստահելի քաղաքացիների անունները: 1899թ. կառավարչապետ Գոլիցինի հրամանով Կովկասի հայոց բարեգործական ընկերությունը լուծարքի է ենթարկվում, դառնալով միայն Թիֆլիսի բարեգործական կազմակերպություն,  որոշակի սահմանափակումներով: 1899թ. սեպտեմբերի 19-ին տեղի է ունենում վերակազմված ընկերության ընդհանուր ժողովը և վարչության ընտրություն, երբ ընկերությանը կրկին անդամակցվում է Թումանյանը, բայց այս անգամ ընտրվում է նաև վարչության փոխանդամ։ 1912թ. ապրիլին Թումանյանի ղեկավարությամբ հիմնվում է «Հայ գրողների կովկասյան ընկերությունը», որի նախագահն է ընտրվում բանաստեղծը: Նա շատ ժամանակ ու եռանդ է տրամադրել «Ընկերությանը», զբաղվել գրական խնդիրներով և գրողների նյութական դրությունը բարելավելու հարցերով: 1914թ. հոկտեմբերին, նախքան ռուս-թուրքական պատերազմի սկսվելը, Թիֆլիսում ստեղծվում է «Պատերազմից վնասվածներին օգնող կոմիտե», որը մշակութային և հոգևոր գործիչների մասնակցությամբ ծավալում է լայն գործունեություն: 1914-1915թթ. Թումանյանի հասարակական ողջ գործունեությունը կապվում է հիշյալ ընկերության կենտրոնական կոմիտեի հետ: 1917-1918թթ. բանաստեղծը գլխավորում է մի շարք հասարակական կազմակերպությունների գործունեությունը: Այդ տարիներին հայկական գրեթե բոլոր գավառներում գործում էին «Հայրենակցական միություններ», որոնց խնդիրն էր օգնել պատերազմից տուժածներին և գաղթականներին, հավաքել հանգանակություններ, վարել բանակցություններ տարբեր կազմակերպությունների հետ աջակցելու համար: Աշխատանքը կենտրոնացնելու և ճիշտ կազմակերպելու նպատակով 1918թ. մարտին Թիֆլիսում ստեղծվեց «Հայրենակցական միությունների միություն», որի խորհրդի անդամ ընտրվեց Թումանյանը 1921թ. Սովետական Հայաստանի նախագահ Ալ.Մյասնիկյանի հրավերով բանաստեղծը եկել էր Երևան` Հայաստանի օգնության կոմիտե հիմնադրելու համար: Թումանյանին առաջարկում են կոմիտեի նախագահի պաշտոնը: Նա խնդրում է իրեն ազատ թողնել գրականությամբ զբաղվելու համար, սակայն շրջելով Երևանի փողոցներով տեսնելով ծանր ու դաժան պատկերներ` բանաստեղծն այսպես է ասում. «Երբ մի ժողովուրդ սովամահ է լինում փողոցներում, պետք է թողնել ամեն ինչ, մոռանալ ամեն բան և գնալ նրան փրկելու»: Այսպես Թումանյանը դարձավ ՀՕԿ-ի նախագահ: Այս գործը վերջին էր, որ Թումանյանը հասցրեց անել հայրենիքի համար:

Ստուգատեսի ընթացքում նախատեսվում են՝ դասարանական, խմբային, ընտանեկան հետևյալ նախագծերը
Թումանյանի հոդվածները.  առցանց քննարկումներ. որքանո՞վ են արդիական նրա հասարակական-քաղաքական հայացքները
Խնդիրները՝
Թումանյանի ստեղծագործությունների յուրացում (բերանացի)

Թումանյանական կերպարների վերլուծություն
«Չար»-ն ու «բարի»-ն, երգիծանքը, Թումանյանի հեքիաթներում
Հայրենիքի, ազատության, սիրո, երջանկության՝ թումանյանական մեկնաբանությունները
Թումանյանի ամենահերոսը
Թումանյանական վկայություններ Երևանում (հուշարձաններ, հասարակական վայրեր)…
Իմ (մեր) Թումանյանը (հարցազրուցներ, գրավոր ու բանավոր վերլուծություններ)

Իմաստասիրական միտքը Թումանյանի քառյակներում
***
Ո՛նց է ժըպտում իմ հոգին
Չարին, բարուն, — ամենքին.
Լույս է տալիս ողջ կյանքիս
Ու էն ճամփիս անմեկին:
Այս քառյակում Թումանյանը ուզում է ասել, որ երբ ժպտաս բոլորին, նույնիսկ այն նախանձ և չար մարդկանց, կյանքդ ավելի գունեղ կդառնա: Ես համաձայն եմ այս խորհրդի հետ, և միշտ կփորձեմ այն օգտագործել:

***
Հազար տարով, հազար դարով առաջ թե ետ, ի՛նչ կա որ.
Ես եղել եմ, կա՛մ, կըլինեմ հար ու հավետ, ի՛նչ կա որ,
Հազար էսպես ձևեր փոխեմ, ձևը խաղ է անցավոր,
Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի՛նչ կա որ:
Այս խորհուրդը նույնպես ընդունում եմ, որ միշտ լինեմ տիեզերքի մեծ հոգու հետ, ինչու չէ նաև, որպես առաջնորդ, բայց դժվար թե կարողանամ փոխել իմ հոգին: Համաձայն եմ այն մտքի հետ, որ արտաքինը, մեր ձևը մանկուց ի վեր փոփոխվում է: Բայց այդքան էլ համաձայն չեմ, որ հոգին չի փոխվում, եթե մարդու հոգին լցված է, չարությամբ նախանձությամբ, իմ կարծիքով մարդ հնարավորություն ունի այն փոխել:

* * *
Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես,
Նենգ ու դավ եմ տեսել ես,
Տարել, ներել ու սիրել,
Վատը` լավ եմ տեսել ես:
Այս քառյակով հեղինակը պատմում է, որ ունեցել է տխուր կյանք, շատ ցավ է տեսել, բայց դրա հետ միասին ներել է, սիրել է: Համաձայն եմ այս խորհրդի հետ և ես նույնպես փորձում եմ այն կատարել, գուցե մի քիչ ցավով, բայց փորձում եմ ներել ու սիրել:

* * *
Հիմա բացե՜լ են հանդես
Երգիչները իմ անտես.
Ջա՜ն, հայրենի ծղրիդներ,
Ո՞վ է լսում հիմի ձեզ:

Այս քառյակը կարոտի մասին է, հեղինակը պատմում է իր հայրենի, անտեսված երգիչների մասին և կարոտում է: Իմ կարծիքով այս քառյակի խորհուրդը այն էր, որ պետք չէ մոռանալ, հայրենի և երգիչներին, և մեր բարեկամներին:

Թումանյանական ընթերցումներ

Առաջադրանքներ
1.Թումանյանի հոդվածները
Որքանո՞վ են արդիական նրա հասարակական-քաղաքական հայացքները
Կարդացե՛ք Թումանյանի հոդվածներից, ընտրե՛ք մեկը և փորձե՛ք գրախոսել
Կա՞ն հարցադրումներ, որոնք Ձեզ նույնպես մտահոգում են կամ հարցադրումներ, որոնք հնացած և ժամանակավրեպ եք համարում:

Ձևն ու Հոգին
Այս հոդվածի մեջ Թումանյանը նշել է, որ ամեն երևույթ ունի իր կերպարանքը ձևը, իմաստը, հոգին և ապրողը, գեղեցիկը, կատարյալը դրանց ներդաշնակությունն են, բայց էդ ներդաշնակությունը, դժբախտաբար, շատ է դժվար, և մարդիկ սովորաբար վազում են հեշտին: Այո համաձայն եմ Հ. Թումանյանի այս հոդվածից գրեթե հարյուր տարի է անցել, բայց իմ կարծիքով ոչինչ չի փոխվել: Մարդիկ հիմա էլ են այդպես, բոլորն էլ, երբ ունենում են դժվարություններ, խնդիրներ միանգամից վազում են հեշտին, իսկ Թումանյանի ասելով հեշտը դա ձևն է: Եվ կարող եմ ասել, որ հիմա նույնպես բոլորի համար կարևորը շենք հասկացությունն է, միայն պատեր, այլ ոչ թե այդ շենքի խորհուրդը, ուսուցումը: Այդպիսի երևույթ իմ կարծիքով նաև հայոց լեզուն է, գրականությունը, հիմա գրեթե բոլորս մոռանում և կորցնում ենք մեր խոսքը և գիրը, և չենք պահպանում մեր հայոց լեզուն: Իսկ եթե յուրաքանչյուրս փորձենք պահպանել այն և չվազենք հեշտին, գուցե կարողանանք լուծել մեր խնդիրները:

Դառնացած ժողովուրդ 
Այս հոդվածը կարդալով, ես կարող եմ ասել, որ հարյուր տարի անց  ժողովուրդը գրեթե չի փոխվել: Համաձայն եմ, որ ժողովրդի մեջ դառնություն, նախանձ և չարություն կա:  Հոդվածում Թումանյանը նշում է, որ լինի քաղաքացի թե գյուղացի, մեկ է նրանք միշտ ունեն մի վեճ: Հոգևորական է, մեկ է նա բողոքում է, դժգոհում է: Վաճառականները թեկուզ և մրցակիցներ էլ չեն, բայց մեկը մյուսի հաջողությունը տեսնելով, կորցնում է իրեն: Ամեն մարդ մտածում է իր շահի և կողքինի դժբախտության մասին: Հենց դա է մտահոգում Թումանյանին, դա է ժողովրդի խնդիրը, որ միմյանց հանդեպ չեն կարողանում լինել հոգատար, լցված լինեն սիրով, այլ ոչ թե մեկ մյուսի դժբախտության վրա ծիծաղի, կամ հակառակը: Իմ կարծիքով մարդիկ, հենց իրենք են դասավորում իրենց կյանքը և եթե յուրաքանչյուրս  չմտածենք միայն մեր շահի մասին, այս խնդիրը` նախանձությունը չի լինի:

Անկեղծ չենք 
Այս հոդվածով Թումանյանը ուզում էր ասել, որ մարդիկ՝ բոլորը կեղծավոր են: Թումանյանի այս խոսքի հետ համաձայն եմ, որ դերասանությունը գեղեցիկ է միայն բեմում, այլ ոչ թե իրական կյանքում: Դրա համար էլ բեմի վրա խաղացողները՝ շնորքով մարդիկ են, իսկ կյանքում ապրողները՝ կեղծավորներ են: Հազար տարի է անցել այս հոդվածից, սակայն իմ կարծիքով ոչինչ չի փոխվել, մարդիկ նույն կեղծավորներն են: Հիմա նույնպես մարդիկ խաբում են, գողություններ են անում, բանբասում են մեկը մյուսից և իմ կարծիքով, եթե յուրաքանչյուրս այդպիսի վատ արարքներ անենք, աշխարհը չի փոխվի կլինի միշտ <<կեղծավոր և սուտասան>>: Մեր խնդիրը մեկն է, մենք ինքներս չենք կարողանում ուղղել մեզ, չենք կարողանում չլինել <<դերասան>>  այսինքն՝ սուտասան և խաբլան:

2. Վիրտուալ շրջայց Թումանյանի տուն-թանգարանում:


3. Կարդա «Փարվանա» ստեղծագործությունը:
Փարվանա արքան մի աղջիկ ուներ: Նա զարդարում էր ծերության օրերն իր հոր: Եկավ մի օր, երբ արքան հրավիրեց Կովկասի կտրիճներին, ստուգելու իրենց ուժը, տեսնի ով է առժանի իր աղջկան: Կտրիճները առաջարկում են՝ գանձ, ոսկի, արծաթ, սակայն աղջիկը չի ընդունում: Նա պահանջում է սիրո անշեջ հուրը: Պայմանը կատարելու համար կտրիճները թռչում են աշխարհով: Աղջիկը սպասում է, բայց ոչ մի կտրիճ չի կարողանում բերել անշեջ հուրը։ Նա սկսում է լաց լինել և նրա արտասուքից գոյանում է մի լիճ, որը ծածկում է քաղաքն ու ամրոցը։ Դա հայտնի Փարվանա լիճն է Վրաստանի Ջավախեթիի շրջանում։ Իսկ անշեջ հուրը փնտրող կտրիճները վերածվում են թիթեռների և մինչ օրս հուր և կրակ տեսնելով՝ նետվում են նրա մեջ, որպեսզի տանեն Փարվանա գեղեցկուհու մոտ, բայց անմիջապես ոչնչանում են։

Գաղափար բալլադի մասին: Բալլադը (Իտալերեն նշանակում է պարել) չափածո ստեղծագործություն է: Միջնադարում բալլադ են կոչվել երգի ու պարի ուղեկցությամբ կատարվող բանաստեղծություննեը, իսկ հետագայիում նաև մեծ ծավալ ունեցող ստեղծագործությունները: Սրանց հիմքում դրված էր, որևէ ժողովրդական ստեղծագործություն անսովոր մի դեպք, որոնք ունենում են շատ արագ զարգացող ընթացք:

4. Կարդա «Թմկաբերդի առումը» պոեմը:
«Թմկաբերդի առումը» ընթերցել-քննարկելուց հետո
Ի՞նչ է քեզ համար դավաճանությունը:  Մի՞շտ է պետք ներել, թե՞ կան աններելի բաներ: Ինչպե՞ս պետք է վերաբերվել մեր թշնամիներին:
Դավաճանությունը ներկայիս ամենաարդի ու բնութագրող չարագործությունն է: Հարազատին թողնել, լքելն ու առանց պատճառի հեռանալն է դավաճանությունը, որը շատ մեծ ու անբուժելի վերք է թողնում ցանկացած, նույնիսկ ամենասառնասիրտ մարդու հոգու վրա: Ներել կարելի է մեկ,երկու,ամենասիրելի ու թանկ մարդուն միգուցե և երեք անգամ, բայց շարունակելի ներելը կհանգեցնի նոր մեղքերի ու դավաճանությունների: Խոսքս իհարկե փոքրիկ ու հեշտ ներելի հանցանքների մասին չէ: Կարծում եմ թշնամիններին վերաբերվել պետք չի, ուղղակի պետք է թշնամի չունենալ: Ապրել խաղաղ, հեռու տհաճ մարդկանցից:


5.Հետազոտական աշխատանք
Հայոց պատմության էջերում իրենց բազում սխրագործություններով հռչակված   Մամիկոնյան նախարարական մի ճյուղը` Համազասպյանները, 10-11-րդ դարերում Տարոնից գաղթել և բնակություն են հաստատել Դսեղում և նրա շրջակայքում: 80-90-ականների նրա նամակների մի մասը կրում է «Հովհաննես Թումանյան — Մամիկոնյան» կնքադրոշմը:

Պատմի՛ր Թումանյանի ընտանիքի մասին, ներկայացրո՛ւ  տեսանյութի միջոցով, լուսանկարների շարքով:
Ասլան (1839-1898)- տոհմի շառավիղներից նշանավորը, բանաստեղծի հայրը: Սանահինի վանքում երկու տարի դպիրի պաշտոն վարելուց հետո, 1874-ին, հակառակ իր կամքի ձեռնադրվում է քահանա` Տեր-Թադևոս անվամբ: Նա վերին աստիճանի բարի, անձնվեր մարդ էր, զվարճախոս: Ունեցել է հասարակական գործչի ջիղ. նա եղել է նախաձեռնողը կամ մասնակիցը Դսեղի կրթալուսավորական գործերի: Նրա անունը հիշատակվում է գյուղի դպրոցի հոգեբարձուների թվում: Իր աշխարհիկ հակումներով քահանան աջակցել է հայրենի գյուղում թատերական ներկայացումներ կազմակերպելու գործին:

Սոնան /1842-1936/- բանաստեղծի մայրը, ծագում էր Քոչարյանների տոհմից , նույնպես Դսեղցի: Նրա հայրն ու եղբայրները փորձված հովիվներ ու որսորդներ են եղել: Սոնան բարձրահասակ, գեղեցիկ, աշխատասեր կին էր: Իր բազմանդամ ընտանիքի հոգսերով ծանրաբեռնված` գիշերները ճախարակի առջև նստած` թել էր մանում, հետն էլ երգում էր արևելյան եղանակներ, ժամանակի տարածված ժողովրդական և հայրենասիրական երգեր: Լինելով զրույց սիրող և լավ պատմող կին` նա իր երեխաներին լեգենդներ, առակներ և հեքիաթներ էր պատմում , համեմած ժողովրդական ոճով և դարձվածներով:
Հովհաննեսից բացի, Սոնան և Տեր-Թադևոսը ունեցել են յոթ զավակ` չորս տղա և երեք աղջիկ:
Ռոստոմ – 1871-1915թթ.
Օսան – 1874-1926թթ.
Իսկուհի – 1878-1943թթ.
Վահան – 1881-1937թթ.
Աստղիկ – 1885-1953թթ.
Արշավիր – 1888-1921թթ.
Արտաշես – 1892-1916թթ.


1888 թվականին, տասնինը տարեկան հասակում, Թումանյանն ամուսնանում է տասնյոթամյա Օլգա Մաճկալյանի հետ:

Թումանյանի զավակները՝




Մուշեղ Թումանյան 1889-1938 թթ.


Ծնվել է Թիֆլիսում: Թիֆլիսի արական գիմնազիայից հետո, ընդունվել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետի բնագիտական բաժին: Ապա սովորել է նույն քաղաքի Սակրավորների ուսումնարանում: Զինվորական ծառայության է անցել Ալեքսանդրապոլում: 1916 թ. կամավորների կազմում մեկնել է Արևմտյան Հայաստան, զբաղվել որբերի խնդիրներով: Այնուհետև Թիֆլիսում անցել է ուսուցչության և զբաղվել այգեգործության ու պտղաբուծության վերաբերյալ գիտական աշխատանքով: 1937 թ. Խորհրդային իշխանությունների կողմից ձերբակալվել և աքսորվել է Սիբիր, որտեղ էլ զոհվել է: Մուշեղ Թումանյանն ունեցել է երեք երեխա` Անահիտ, Նադեժդա, Վիգեն:

Արտավազդ Թումանյան 1894-1918 թթ.
Ծնվել է Թիֆլիսում: Սովորել է Լիսիցյան մասնավոր պանսիոնում, ապա Ներսիսյան հռչակավոր դպրոցում, այնուհետև նկարչության և քանդակագործության ուսումնարանում: Կերպարվեստի առաջին դասերն առել է մեծանուն նկարիչ Եղիշե Թադևոսյանից: Արվեստի նկատմամբ մեծ սերը Արտավազդին հասցրեց Մոսկվա` Պ. Ի. Կելինի նկարչական ստուդիայում սովորելու: Մեզ են հասել Արտիկի գեղանկարչական մի քանի աշխատանքներ, չափածո, արձակ գործեր, արվեստաբանական վերլուծություններ և հոդվածներ, նաև պիեսներ կերպարվեստի հռչակավոր վարպետների մասին`«Վան Դեյք», «Տիցիան», «Ռուբենս» և այլն: Ի դեպ այդ պիեսներից մի քանիսն արդեն բեմադրվել են: Դսեղում բեմադրվել է նաև Արտավազդի կողմից պիեսի վերածված «Գիքորը» պատմվածքը, որին ներկա է եղել Հովհ. Թումանյանը: Արտավազդը նույնպես երբեմն հայտնվել է սիրողական բեմում, որպես դերասան: Իր ժողովրդի համար ամենածանր ժամանակ նա մեկնեց Արևմտյան Հայաստան: 1918 թ.-ին 24 տարեկան հասակում զոհվեց Վանում: Արտիկի նահատակությունը մեկընդմիշտ ընկճեց Թումանյանին և մեծապես արագացրեց նրա մահը:

Համլիկ Թումանյան 1896-1938 թթ.
Ծնվել է Թիֆլիսում: Ներսիսյան դպրոցից հետո ընդունվել է Փարիզի Սորբոնի համալսարանի փիլիսոփայության բաժին, ավարտել 1924-ին: Ֆրանսիայում մտել է կոմունիստական կուսակցության շարքերը: 1924-ին վերադառնալով Թիֆլիս, շարունակել է կուսակցական գործը: Շուտով անցել է աշխատանքի Վրաստանի գիտությունների ակադեմիայում, որպես ավագ գիտաշխատող: Համլիկ Թումանյանը բազմաթիվ թարգմանություններ է կատարել Ռ. Թագորից, (Մահիկը, Պարտիզպանը տպագրվել են Վիեննայում 1922-ին, Երևանում` 1955-ին և 1961-ին), նաև Պուշկինի ստեղծագործություններից: 1937 թ. Խորհրդային ռեժիմը ձերբակալեց նրան` հարազատների համար անհայտ թողնելով սպանության օրը և վայրը: Համլիկն ուներ մեկ աղջիկ Նեկտար անունով:

Արեգ Թումանյան 1900-1939 թթ.
Ծնվել է Թիֆլիսում: Թիֆլիսի Լիսիցյան գիմնազիան ավարտելուց հետո, 1917-ին անցել է կոմունիստական կուսակցության շարքերը և կատարել տարբեր կուսակցական և պետական աշխատանքներ: 1933-ին ընդունվել է Մոսկվայի Կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտի պատմության ֆակուլտետը, այնուհետև դասավանդել նույն ինստիտուտում: 1937-ին խորհրդային ռեժիմն Արեգ Թումանյանին աքսորել է և 1939-ի օգոստոսի 30-ին գնդակահարել: Գնդակահարված իր մյուս եղբայրների նման Արեգի մասունքների վայրն անհայտ է: Ունեցել է մեկ դուստր` Սուրման:


Աշխեն Թումանյան 1891-1968 թթ.
Ծնվել է Թիֆլիսում: Թիֆլիսի երրորդ իգական գիմնազիան ավարտելուց հետո Աշխենն ուսանել է կանանցբարձրագույն դասընթացներում: 1911-ին ամուսնացել է իրավաբան Գևորգ Խատիսյանի հետ: «Դաշնակցությանգործի» դատավարությանժամանակ, 1912-ին Գևորգ Խատիսյանը Հովհ. Թումանյանի դատապաշտպանն էր: 1922 թ. Աշխենը տեղափոխվել է Ստեփանավան` քաղաքի գործադիր կոմիտեում աշխատելու, ապա` Երևան: 1925-ին Աշխենը Հանրային գրադարանին կից ընթերցասրահի վարիչն էր: Իսկ 1926-1933թթ. նույն գրադարանի տնօրենը: Աշխատել է նաև Հայկական հանրագիտարանում: Բազմաթիվ թարգմանություններ է կատարել հայերենից ռուսերեն, այդ թվում և հոր «Գիքորը» պատմվածքը: Աշխեն Թումանյանը Երևանի Հովհ. Թումանյանի թանգարանի առաջին տնօրենն էր հիմնադրման օրից մինչև 1966 թ.: Ունեցել է մեկ որդի` Հովհաննես անունով:

Նվարդ Թումանյան 1892-1957 թթ.
Ծնվել է Թիֆլիսում: Հովնանյան դպրոցն ավարտելուց հետո Նվարդն ընդունվել է Անդրկովկասյան համալսարանի պատմագիտության ֆակուլտետը: 1925-ին տեղափոխվել է Երևան և աշխատանքի անցել Նյութական մշակույթի պատմության ինստիտուտում: 1943-ից մինչև մահ Նվարդը Գիտությունների Ակադեմիայի Մ. Աբեղյանի ինստիտուտի գիտաշխատող էր: Նա իր հոր կյանքի և հոգևոր ժառանգության լավագույն ուսումնասիրողներից է, բազմաթիվ գիտական աշխատությունների հեղինակ: «Թումանյանի կապերը ռուս գրականության հետ» ատենախոսության համար Նվարդ Թումանյանն արժանացել է բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճանի: Նվարդը Դսեղի տուն-թանգարանի հիմնադիրներից է և մեծ ներդրում ունի նաև երևանյան թանգարանի կազմակերպման գործում:

Արփենիկ Թումանյան 1899-1981 թթ.
Ծնվել է Թիֆլիսում: Գայանյան օրիորդաց դպրոցից հետո Արփենիկն ընդունվել է Թիֆլիսի Պոլիտեխնիկական ինստիտուտ: Սակայն շատ շուտով տեղափոխվել է Մոսկվա և աշխատանքի անցել Նախարարական խորհրդի հայկական բաժնում: Որոշ ժամանակ անց նշանակվել է Լենինյան հանրային գրադարանի հայկական բաժնի գլխավոր գրադարանավար: Կյանքի վերջին շրջանում տեղափոխվել է Երևան: Գրադարանավարական գործի մեծ փորձն Արփենիկը ներդրեց իր հոր` Հովհաննես Թումանյանի անձնական բացառիկ գրադարանի մշակման գործում:


Անուշ Թումանյան 1898-1927 թթ.
Ծնվել է Թիֆլիսում: Անուշը սովորել է Թիֆլիսի Գայանյան օրիորդաց դպրոցում: Սիրել է դաշնամուր նվագել և ընթերցանությամբ զբաղվել: Գրել է ոտանավորներ ու քառյակներ: Նաև երկու պատմվածք` նվիրված իր հռչակավոր հորը: Անուշը Հովհ. Թումանյանի տասը զավակներից ամենից ռոմանտիկն ու երազկոտն էր: Նա ապրեց մի կարճ և ներքին հակասություններով պայմանավորված կյանք:





Սեդա Թումանյան 1905-1988 թթ.
Ծնվել է Թիֆլիսում: Ծննդյան վկայականում Սեդա անվան դիմաց գրված է նաև Հայկանուշ: Եվ դա մի պատմական հանդիպման արդյունք է, որ տեղի ունեցավ մինչև աղջկա ծնունդը Անդրանիկ զորավարի և Հովհ. Թումանյանի միջև: Իմանալով, որ Թումանյանների ընտանիքում համալրում է սպասվում, Անդրանիկ Զորավարն առաջարկեց Թումանյանին տղա ծնվելու դեպքում, ի նշան իրենց բարեկամության, երեխային կոչել Հայկ` իր քեռորդու անունով, ով ընկել էր հերոսի մահով, իսկ աղջկա դեպքում Հայկանուշ` ի հիշատակ իր քրոջ վաղամեռիկ դստեր: Թումանյանը չանտեսեց իր մեծ բարեկամի կամքը, բայց և կատարեց ի’ր ընտանիքի կամքը. նորածնին կոչեց Սեդա-Հայկանուշ: Գայանյան դպրոցն ավարտելուց հետո, սովորել է Երևանի պետական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետում և Եսենտուկիում մասնակցել ռենտգենոլոգիայի դասընթացներին: Թարգմանել է Պոլ դե Կրայֆի «Միկրոբներ որոնողները» գիրքը, որ պատմում է Կոխի, Պաստերի, Մեչնիկովի մասին: Սեդան մեծ մասնակցություն է ունեցել Թիֆլիսի իրենց բնակարանից իրերի Երևան փոխադրման և հուշասենյակների ձևավորման գործում: Ունեցել է մեկ դուստր` Իրմա անունով:շ

Թամար Թումանյան 1907-1989 թթ.
Ծնվել է Թիֆլիսում: Թամարը նախնական կրթությունը ստացել է Թիֆլիսի Գայանյան օրիորդաց դպրոցում: Հետո սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում: 1933-ին մտել է մեծանուն ճարտարապետ, Երևանի գլխավոր հատակագծի հեղինակ Ալ. Թամանյանի արվեստանոց: Թամարը ղեկավարել է թանգարանը 1966-1989 թթ.: Նա մտահղացավ և ի կատար ածեց թանգարանի մի անկյունում «Վերնատան» հուշասենյակը վերստեղծելու գաղափարը: Նրա ջանքերով է ստեղծվել նաև «Լոռվա ձոր» համայնապատկերը, որի դիտումն ուղեկցվում է Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերայի հնչյուններով:



Ուսումնական նախագիծ  «Վահան Տերյան»

Կենսագրություն
Վահան Տերյանը XX դարասկզբի արևելահայ պոեզիայի նոր սերնդի առաջնորդն է: Գրական ուղին սկսելով որպես սիմվոլիստ գրող՝ այնուհետև ստեղծել է հոգեբանական ռեալիզմի իր ոճը:

Վահան Տերյանը (Տեր-Գրիգորյան) ծնվել է 1885 թվականի հունվարի 28-ին (փետրվարի 9) Ջավախքի Գանձա գյուղում: Նախնական կրթությունն ստացել է իր ծննդավայրի ծխական, ապա Ախալքալաքի քաղաքային դպրոցում: Սովորել է նաև Թիֆլիսի պետական գիմնազիայում: 1899 թվականին ընդունվել է Մոսկվայի Լազարյան ճեմարանի երրորդ դասարանը։ 1906 թվականին ավարտելով ճեմարանը՝ ուսումնառությունը շարունակել է Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետում: 1913-1917թթ. սովորել է նաև Պետերբուրգի համալսարանի արևելագիտության ֆակուլտետում: Ապրելով բուռն ու անհանգիստ կյանքով լեցուն մեծ քաղաքներում՝ Տերյանն այրվում էր ժամանակի հասարակության ճակատագրով, արձագանքում այստեղ խմորվող ու հորձանք տվող սոցիալական, քաղաքական իրադարձություններին: Նրան թվում էր, թե Ռուսաստանում կատարված հեղափոխությունը կարող է փրկել իր ժողովրդին ֆիզիկական բնաջնջումից, սոցիալական անարդարություններից և իր կյանքի վերջին ճիգերով նվիրվում է հեղափոխության արգասիք նոր իրականությանը: Ֆիզիկապես հյուծված ու անբուժելի հիվանդությամբ տառապող բանաստեղծն իրականացնում է ազգային հարցերին վերաբերող պետական կարևոր հանձնարարություններ: Նման մի հանձնարարությամբ 1920 թվականին նա Մոսկվայից մեկնում է Միջին Ասիա և ճանապարհին վախճանվում իր հայրենիքից հեռու՝ Օրենբուրգ քաղաքում: Տերյանի ապրած դժվարին տարիներին հատկապես ողբերգական էր հայ ժողովրդի, մասնավորապես՝ արևմտահայերի վիճակը: Դրված էր դարերի հեռուներից եկող Հայաստանի (Նաիրի երկրի) լինել-չլինելու հարցը: Այնուհանդերձ, նուրբ ու զգայուն հոգու տեր բանաստեղծն իր մեծ նախորդի՝ Թումանյանի պես չկորցրեց իր հույսն ու հավատը սեփական ժողովրդի ապագայի նկատմամբ՝ խորապես գիտակցելով, որ մարդկային զգացմունքներից գերագույնը հայրենիքի նկատմամբ ունեցած սերն է:

Իմ Տերյանը
Տերյանը ժամանակակիցների հուշերում
Վահան Տերյանի անծանոթ նամակը 
Վահան Տերյանի վերջին ժամերը
Վահան Տերյան «Անտիպ և անհայտ էջեր»
Անհայտ Տերյանը ֆիլմը
«Վահան Տերյան. սիրո բանաստեղծ» — ֆիլմ
Կարդում ենք Տերյան «Իմ Տերյանը»

Խնդիրները
Վահան Տերյանի անձի և ստեղծագործությունների նկատմամբ հետաքրքրության խթանում
Տերյանի բանաստեղծությունների, նամակների, հոդվածների ընթերցում
Տերյանի ստեղծագործությունների տարածում

Թեմաներ
Տերյանը՝ հասարակական-պետական գործիչ
Տերյանը` գրական հայերենի հիմադիր և հասարակական-քաղաքական գործիչ
Ինչպես գիտենք փետրվարի 9-ին Վահան Տերյանի ծննդյան օրն է: Ես սկսեցի ուսումնասիրել  Տերյանի <<Մթնշաղի անուրջները>> ժողովածուն, կարդացի գրեթե բոլոր բանաստեղծությունները: Տերյանը այդ ժողովածուն նվիրել է սիրոն, քանի որ բանաստեղծությունները սիրո մասին է: Տերյանը եղել է հասարակական քաղաքական գործիչ, հայոց լեզվի ստեղծող և իր հայրենասիրական ստեղծագործությունները այսօր էլ հավատ և ուժ են ներշնչում ժողովրդի մեջ, երիտասարդները շարունակում են հաճույքով կարդալ իր գեղեցիկ բանաստեղծությունները: Տերյանը միշտ նվիրված է եղել իր հայրենիքին, շատ է սիրել իր ազգին, իր լեզուն: <<Լեզուն մշակույթի ամենանախնական նշանացույցն է, լեզուն ազգի հոգին է. կենդանի է այդ հոգին, կենդանի է և ազգը>> ասում է Տերյանը: Նա այնքան է սիրել իր հայրենիքը, որ ամենադժվարին պահին, պատերազմների ընթացքում թե ֆիզիկապես, թե գումարով և թե իր մեծ հոգով օգնում էր ժողովրդին: Տերյանը շատ բողոքներ է ներկայացրել նաև Հայաստանի տարածքները Թուրքիային հանձնելու նպատակով: <<Վերջ ի վերջո ես սկսում եմ գալ այն եզրակացության, որ մեր հայրենիքի ցավը մեզ այնպես է մաշում,  որ մենք դառնում ենք անընդունակ բան հասկանալու կամ անելու: Դա մի հիվանդագին սեր է, այդ չափով ենք մենք մոտենում ամեն ինչի և գուցե դրա համար անզոր ենք դառնում և մեռնում ենք վաղ>> ասում է Տերյանը:

Տերյանը՝  բանաստեղծ
Տերյանի զգացումների աշխարհը
Տերյանից փոխանցված խոհեր
Ասելիքս՝ Տերյանի միջոցով
Ուսումնասիրություններ « Տերյանը մեր օրերում»
Տերյանը քաղաքում
Տերյանը և երաժշտությունը
Տերյանը և գրական արևելահայերենը


Իմ կարծիքով Վահան Տերյանի այս հոդվածը որոշ գծերով համապատասխանում է, և որոշ գծերով չի համապատասխանում ներկայիս Հայաստանի հետ: Համապատասխանում է այն, որ հայությունը միասին և համախումբ չէ, քանի որ այս հոդվածում Տերյանը՝  Հոգևոր Հայաստան արտահայտությունը հասկանում է այսպես. <<Հայության հավաքում կամ հայության կազմակերպում գաղափարական իմաստով – ահա՛ ինչ եմ հասկանում ես Հոգևոր Հայաստան ասելով >>:  Վահան Տերյանը կուլտուրա ասելով հասկանում էր լեզուն, գրականությունը, արվեստը: Հիմա, ներկայիս Հայաստանում, հասարակությունը կուլտուրա ասելով նույնպես հասկանում է մշակույթը, արվեստը, բայց նաև հասկանում է մարդկային կուլտուրան, մարդու շնորհքը, վարվելաձևը, պահվածքը: Տերյանը իր հոդվածի մեջ նշում է նաև, որ չկա մի ընկերություն կամ հիմնարկություն, որ նպատակ և ապագա ունենա շարունակելու իր արվեստով: Սակայն իմ կարծիքով ներկայիս Հայաստանում դա այդքան էլ այդպես չէ: Հիմա կան շատ քոլեջներ, դպրոնցներ, որոնք փորձում են երեխաներին օգնել, որպեսզի շարունակնեն իրենց ապագան, իրենց ցանկությամբ, և իդեպ նշեմ, որ այդ դպրոցներից մեկը հենց իմ դպրոցն է: Համաձայն եմ այն մտքքի հետ<<Որ, նյութական կորուստները գրեթե միշտ կարելի է վերադարձնել, իսկ հոգևոր կորուստն անդառնալի է>>, <<Իսկ, երբ դա լինի, ես հավատում եմ, կլինի Հոգևոր Հայաստան և կենդանի կլինի մեր հայրենիքը>>:

Առաջադրանքներ
Կարդալ «Մթնշաղի անուրջներ» ժողովածուի բանաստեղծությունները:
Ընտրել դուր եկած բանաստեղծությունները`
<<Մթնշաղի անուրջներ>> բանաստեղծական ժողովածու  (վերլուծություն)
<<Մթնշաղի անուրջներ>> ժողովածուն գրեթե բոլորը մռայլ, թախծոտ, տխուր տրամադրություն ստեղծող բանաստեղծություններ են: Բանաստեղծությունները  լքված սիրո, կյանքից հոգնած, ցավ ապրած, կարոտած, տխուր հիշողություններով կյանքի մասին են: <<Մթնշաղի անուրջներ>> ժողովածուից  Վահան Տերյանի՝ <<Տխուր Զրույց>>  բանաստեղծությունը լքված սիրո մասին է, հեղինակը տխուր էր, թախծում էր, նա փայփայում էր իր սերը, բայց այդ սերը մոռացված էր: <<Աշնան Մեղեդի>> բանաստեղծության մեջ հեղինակը նկարագրում է Աշունը՝ , որ միշտ անձրևում է, ցուրտ է, քամի է, որ դաշտերը չորացած են, անտառները մերկացած, կյանքը տխուր է:

<<Գիշեր և հուշեր>> բանաստեղծական ժողովածու (վերլուծություն)
<<Գիշեր և հուշեր>> ժողովածուն ստեղծում է երազային, թախծոտ տրամադրություն: Բանաստեղծությունները մութ գիշերվա, գիշերային երազների, լռության, սև, գորշ կյանքի մասին են: <<Գիշեր և հուշեր>> ժողովածուից Վահան Տերյանի՝ <<Հայրենիքում>> բանաստեղծությունը չհիշված, մերժված, խաբված կյանքի մասին է, հեղինակը պատմում է իր հայրական տան մասին, որը նա նկարագրում է  մութով լցված, տանջված տուն: <<Հանդիպում>> բանաստեղծությունը խավարած երկնքի, ցնորքների, վշտի, խաբված երազի մասին է:

<<Ոսկի հեքիաթ>> բանաստեղծական ժողովածու (վերլուծություն)
<<Ոսկի հեքիաթ>> ժողովածուն և մեղմ, և մութ, և լուսազարդ տրամադրություն է ստեղծում: Այս ժողովածուի մեջ բանաստեղծությունները տարբեր են: Վահան Տերյանի՝ <<Գարնան երեկո>> բանաստեղծությունը կապույտ երկնքի, քնքուշ թռչունի, կանաչ դաշտերի մասին է: <<Ուրվական>>բանաստեղծությունը մութ և մթնշաղային ժամերի, անխոս երեկոյի, ստվերների մասին է: Իսկ <<Գարնան քաղաքում>> բանաստեղծությունում հեղինակը նկարագրում է Գարնան գալը, որ ծաղկում են ծառերը, երկինքը պարզվում է, դառնում է ջինջ, մաքրվում է, պայծառանում է, փողոցներում աղմուկ է, մարդկանց դեմքերին ծաղկում է ժպիտը, արևն է փայլում:
Այս երեք ժողովածուների նմանությունն այն է, որ գրեթե բոլոր բանաստեղծությունների մեջ կա տխրություն, թախիծ և հուզմունք: 

Տերյանի կանայք՝
Նրանք երեքն էին՝ երեք տարբեր կանայք, որոնց նա սիրում էր յուրահատուկ ձևով: Այդ երեք կանացից ամեն մեկի մեջ Տերյանը փնտրում էր հուսահատությունից, մենակությունից, անզորությունից իրեն դուրս բերող մեկին:
Առաջին կնոջ հետ Մոսկվայում էր ծանոթացել՝ 17 համարի տրամվայի մեջ: Տերյանի հայացքը սառել էր պատուհանի մոտ մեջքով կանգնած աղջկան: Տերյանը այնքան մոտեցավ աղջկան, որ տրամվայի ամեն մի ցնցումից նրա հյուսքերը դիպչում էին երիտասարդի դեմքին, և նա շոշափելիորեն զգում էր վարսերի բույրն ու փափկությունը: «Հաջորդ կանգառը՝ Հայկական եկեղեցի»,_ լսվեց տոմսավաճառի անկիրք ձայնը: Նրանք երկուսով մտան եկեղեցու բակ: Շուտով պարզվեց, որ աղջիկը հայուհի է, անունը Անթառամ է և գործարանատեր Մնացական Միսկարյանի ավագ դուստրն է, որը Ցարիցինից Մոսկվա էր եկել եղբորն այցելելու: Պարզվեց նաև, որ եղբայրը Տերյանի ուսանողական ընկերն է: Նրանց մեջ անմիջապես ինչ-որ անորսալի, նոր բռնկվող հրդեհի առաջին տարտամ կրակն էր ծնվում: Բայց Անթառամը ընդամենը մի քանի օրով էր Մոսկվա եկել: Տերյանը ասում է, որ երբ ցանկանում էր ամուսնության առաջարկ անել, Անթառամը մեկնեց: Անթառամ Միսկարյանը լի էր հոգու ներդաշնակությամբ, ինչն էլ գրավել էր Տերյանին: Ու Տերյանը սիրում էր նրան այդ բառի լավագույն իմաստով:

Տերյանի հաջորդ կինը՝ Սուսաննա Պախալովան, դարձավ Տերյանի ճակատագիրը: Այս կինը փոխեց Տերյանի կյանքը կտրուկ և անդառնալիորեն: Եվ ոչ միայն Տերյանի: Անգամ պոետի մահից հետո Սուսաննա Պախալովայի ներկայությունը թոքախտի տեսքով մնաց Վահանի ընտանիքի պատմության մեջ: Սուսաննան հրաշալի էր տիրապետում կանացի հնարքներին և Անթառամի հակապատկերն էր: Այնպիսի հմտությամբ սողոսկեց Տերյանի ու Անթառամի հարաբերությունների մեջ, որ Տերյանը դա չնկատեց: Սուսաննան նույնիսկ խաբեությամբ ամուսնացավ Վահանի հետ: 5 տարի անց ծնվեց նրանց առաջնեկը: Տերյանը և Անթառամը ակտիվ նամակագրության մեջ էին: Մի քանի տարի անց նրանց առաջնեկը մահանում է, Սուսաննան լույս աշխարհ է բերում երկրորդ զավակին:

Թոքախտով հիվանդ Տերյանին նկատեց նրա երրորդ կինը՝ Անահիտ Շահիջանյանը: Պոետի մահից երեք ամիս անց՝ 1920թ. ապրիլին, Անահիտ Շահիջանյանը դուստր ունեցավ և կոչեց իր ամուսնու վաղանցիկ սերերից մեկի՝ Հովհ. Թումանյանի դստեր՝ Նվարդի անունով:
Անթառամ Միսկարյան՝ Տերյանի քնքուշ սերը. բաժանվեց Մորոզովից, միակ որդուն կորցրեց 2-րդ աշխարհամարտում, պատերազմից հետո պարգևատրվեց, մահացավ 1969թ. միայնության մեջ:

Սուսաննա Պախալովա՝ Տերյանի ճակատագրական սերը: Երկրորդ անգամ ամուսնացավ Տերյանի մտերիմ ընկերոջ՝ Ալ. Մյասնիկյանի հետ: Վերջինիս մահից հետո ջերմ հարաբերություններ հաստատեց Օրջոնիկիձեի և Կիրովի հետ: Մահացավ 1937 կամ 38-ին:
Անահիտ Շահիջանյան՝ Տերյանի ամոքիչ սերը: Պոետի մահից հետո ամուսնացավ հոգատար, իրեն շատ սիրող Եզիազարյանի հետ: Այս մարդը ջանք և նյութական միջոց չխնայեց Տերյանի դստերը թոքախտից փրկելու համար: Նրանք որդի ունեցան: Անահիտ Շահիջանյանը մահացավ 1950-ին:




Թարգմանական նախագծեր
Найди благодарность за мельчайшие вещи
Если ты не благодарен за то, что у тебя есть,
Ты никогда не будешь доволен тем, что получишь.
Ты всегда будешь чувствовать, что тебе не хватает.
И будешь сожалеть о прошлом,
Потому что тогда «мог сделать больше».
И будешь беспокоиться о будущем,
Потому что можешь «упустить» какие-то сокровища.

Найди благодарность за мельчайшие вещи:
За утреннее солнце, глоток воды, за свои старые туфли —
И вот — счастье уже твоё.
И больше не важно, что ты можешь получить или потерять.

Джефф Фостер

Գտիր երախտագիտություն ամենափոքր բաների համար
Եթե դու երախտապարտ չես այն ամենի համար, ինչ ունես,
Դու երբեք գոհ չես լինի այն ամենից, ինչ ստանում ես։
Դու միշտ կզգաս, որ քեզ ինչ-որ բան չի հերիքում։
Եվ դու կզղջաս անցյալի համար,
Որովհետև այն ժամանակ կարող էիր անել ավելին։
Եվ կանհանգստանաս ապագայի համար,
Որովհետև հնարավոր է <<բաց թողես>> ինչ-որ գանձեր։ 

Գտիր երախտագիտություն ամենափոքր բաների համար՝
Առավոտյան արևի, մի կում ջրի, քո հին կոշիկների 
Եվ ահա - երջանկությունը արդեն քոնն է։
Եվ այլևս կարևոր չէ, դու ինչ կարող ես ստանալ կամ կորցնել։

Ջեֆֆ Ֆոստեր

Աղբյուրը՝ տե՛ս այստեղ 


  Պաուլո Կոելո. «Սուրբ Ծննդյան հեքիաթ»
Պատմվածքը երեք մայրիների մասին էր, նրանք երեքն էլ ունեյին երազանք՝ առաջինը ցանկանում էր դառնալ աշխարհի ամենահզոր թագավորը։ Երկրորդը՝ կարողանար չարը բարու հետ վերափոխել։ Իսկ երրորդի ցանկությունը, այն էր, որ նրան նայելիս աստծուն հիշեյին բոլորը։ Տարիներ և դարեր անցան, նրանք իրենց հույսը կտրել էին, որ կկատարվեր երազանքները։ Սակայն այդ երազանքները կատարվեցին այնպես, ինչպես նրանք երբեք չէին կարող պատկերացնել։ Այս հեքիաթի գաղափարը այն է, որ միշտ չէ, որ երազանքները կատարվում են այնպես, ինչպես մենք ենք պատկերացնում։ Մենք կարող ենք չզգալ երազանքի կատարվելը, կարևորը ցանկությունը, նպատակը մեծ լինի և այն ինչ-որ ձևով կկատարվի։ 


                                                           Հանս Քրիստիան Անդերսեն «Լուցկիներով աղջիկը»
Պատմվածքը մի փոքրիկ աղջկա մասին էր, ով ձմռան ցրտին, նոր տարվա նախորեին, ոտաբոբիկ լուցիկներ էր վաճառում, որպեսզի գումար վաստակի և տուն տանի։ Նա ողջ օրը չեր կարողացել վաճառել ոչ մի լուցկի և վախենում էր տուն գնալ, քանի որ հայրը նրան կծեծեր։ Կարծում եմ պատմվածքի մեջ առաջինը աղջկա ծնողների սխալն է, նրանք նստած տանը սպասում էին, թե երբ իրենց աղջիկը մի քիչ գումար կվաստակի, սակայն դրա փոխարեն հենց հայրը կարող էր աշխատել։ Աղջիկը ուներ մեծ և վառ երևակայություն, նա այդ փոքրիկ լուցկիների շնորհիվ կարողանում էր պատկերացնել իրեն հարմարավետ ամեն ինչ ՝ մի սենյակ թանկարժեք սպասքով, տոնածառ։ Նրա երևակայությունը երկար չտևեց, քանի որ վերջացան նրա բոլոր լուցկիները և մինչև լույս նա մահացավ, տաքանալու ցանկությամբ։ Նա կարող էր չմահանալ, եթե մարդիկ անտարբերությամբ չլցվեին մեկը մյուսի հանդեպ։ 



                                                           Ալբեր Քամյու <<Առասպել Սիզիփոսի մասին>>
Սիզիփոսի մասին առասպելում աստվածները դատապարտել էին նրան՝ լեռան գագաթը բարձրացնել մի քար, որը ամեն անգամ սեփական ծանրությունից ետ էր գլորվում։ Ըստ Ալբեր Քամյուի Սիզիփոսը աբսուրդ հերոս է։ Նա արհամարում էր աստվածներին, մահվանը ատելությամբ էր մոտենում և հենց այդ պատճառով էլ արժանացավ պատժի։ Սիզիփոսը գիակցում էր, որ դա է նրա ճակատագիրը՝ քարը բարձրացնում էր, մի պահ կագնում և նայում, թե ինչպես է այն նորից ետ գլորվում։ Սակայն նաև գիտակցում էր, որ աբսուրդի դեմ պայքարելու միակ միջոցը պայքարն էր։ Սկզբում հուսահատությամբ,  սակայն հետո երջանկությամբ էր նա դա անում։ Գագաթները նվաճելու պայքարը ինքնըստինքյան բավական է մարդու էությունը լցնելու համար։ Ուրեմն, Սիզիփոսին պետք է պատկերացնել երջանիկ։


Ընտրե՛ք այն միտքը, որը Ձեր կարծիքով ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարներից է:
Հիմնավորե՛ք Ձեր ընտրությունը:
Ստեղծագործությունը մի երկրի մասին է, որտեղ ղեկավարում էր Գեներալ Օրանգուն։ Ստեղծագործության գաղափարներից մեկը կարծում եմ երկրի բնակիչներին երջանկացնելն էր՝ <<Բնակիչները երջանիկ են այն օրվանից, երբ նրանց արյան մեջ ընկան ոսկե ձկնիկները>>։ Յուրաքանչյուրն էլ ունի իր խնդիրները, իր տխրությունը, սակայն Գեներալ Օրանգուն գտել էր երջանկացնելու բանաձևը։ Երկրում կար մի օրենք, որով 18-ը լրացած բոլոր պատանիներին ոսկեգույն ձկնիկներ էին ներարկում։ Հենց դա էլ ապահովում էր իրենց երջանկությունը։ Այս օրենքով Օրանգուն, նաև կարողանում էր շահ ստանալ՝ մարդիկ հավատալով այդ անհեթեթությանը մեծ գումարներ էին վատնում` <<Իշխանությունը սրվակի արժեքը սահմանել է քսան դոլլար, որը տարվա ընթացքում երկրին մի քանի միլիոն եկամուտ է բերում>>։ Սակայն կարծում եմ, որ ոչ միշտ կարող ես երջանկությունը գնել։

Ինչո՞ւ է ստեղծագործությունը կոչվում «Փոքրիկ դրախտ»: Ցո՛ւյց տվեք ստեղծագործության գաղափարի կապը վերնագրի հետ:
Ստեղծագործությունը կոչվում է «Փոքրիկ դրախտ», քանի որ իշխանությունը գտել էր բնակիչներին երջականցնելու բանաձևը։ Իսկ դրախտում կարծում եմ բոլորն էլ երջանիկ են։ 


Խուլիո Կորտասարը ծնվել է՝ 1914 թվականի օգոստոսի 26-ին Իքսելում, նա  արգենտինացի գրող է։ 1951 թվականից ապրել է Փարիզում։ 1949 թվականին հրատարակել է «Թագավորներ» դրաման։ Նրա գրած «Գազանանոց», «Խաղի վերջը», «Գաղտնի զենք»  պատմվածքների ժողովածուներում և «Շահումներ»  վեպում կան ֆանտաստիկայի տարրեր։ «Դասակարգ խաղալ»  վեպը մի փորձ էր 60-ական թվականների լատինաամերիկյան գրականության մեջ մտցնելու նեոավանգարդիզմը, որի սկզբունքները զարգացվեցին «Մեկ օրվա շուրջը 80 աշխարհներում» գեղարվեստական-հրապարակախոսական ժողովածուում։ Կորտասարը մահացել է 1984 թվականի փետրվարի 12-ին, 69 տարեկանում, Ֆրանսիայում։


Սինյիտիրո Նակամուրա
Սինյիտիրո Նակամուրան ծնվել է 1918 թվականի Մարտի 5-ին, նա ճապոնացի գրող է, գրական քննադատ, ֆրանսիական և դասական ճապոնական գրականության հետազոտող։ Իր վաղ մանկության ժամանակ նա կորցրեց իր մորը։ Տոկիոյում նա ընդունվել է միջնակարգ դպրոց։ Ուսման ընթացքում նա հանդիպեց ապագա գրող Թեքեքիկո Ֆուկունագայի հետ, նրա նման գրական մտածող ընկեր, ում հետ անցավ իր ամբողջ կյանքը։ Իսկ հոր մահից հետո նա մնաց որբ։ Բարեգործական ընկերություններից ստացավ օգնություն։ Ավագ դպրոցում սովորելու տարիներին ընկերացավ Սյուիտ Կատոյի հետ։ Ավարտել է Տոկիոյի համալսարանի բանասիրության ֆակուլտետը։ Համալսարանական տարիներին սկսեց սերտորեն շփվել գրող Տացուո Խորիի հետ։ Այս սկբունքով գրական ձևավորման ժամանակահատվածում բացահայտեց իր համար Պրուստի աշխատանքը և <<Գենգիի հեքիաթը>> իր գեղագիտության երկու անկյունաքարերը։
Նակամուրան բանաստեղծության մեջ իրեն փորձելու համար, դեռ շատ վաղ է սկսել՝, համալսարանական տարիներին նա փորձարկել է դրամա ժանրի մեջ։ 1942 թվականին Ֆուկունագայի և Կաթոյի հետ միասին ստեղծեցին <<Պոետիկ առավոտ>> գրական խումբը, փորձարկելով կայուն պոեզիայի ձևերը և դրանց ասածը։  Չնայած նրան, որ հետպատերազմյան տարիներին <<Պոետիկ առավոտյան>> խմբի փորձերը առաջին անգամ տպագրվեցին, այդ ժամանակի բանաստեղծների կողմից հանդիպեցին թերհավատության՝ որպես ներողություն, արվեստի փախստականության համար։ Նակամուրան շարունակեց գրական խմբի տպագրությունը մինչև իր կյանքի վերջին տարիները։ Պատերազմի տարիներին նա սկսեց թարգմանել Ներվալի ճապոնական ստեղծագործությունները, որոնք հանրահայտ դարձնելու համար նա շարունակում էր մնալ զբաղված <<Ճապոնիայի հայրենասերների գրական>> խմբակի մեջ։
Պատերազմի ընթացքում սկսում է գրել արձակ։ Առաջին անգամ հրապարակել է հետպատերազմյան տարիներին, պատերազմն ասնցած ինտիլիգենտի կենսագրությունը, որը հիմք դրեց <<Մահվան ստվերի տակ>> վեպի համար, նա դարձավ ժամանակակից ճապոնական գրականության առաջատար գործիչներից մեկը: 1946 թվականին կրկին Ֆուկունգայի և Կաթոյի ետ միասին հրատարակեցին <<Գրականության մասին մեդիտացիան>> գիրքը, որտեղ հեղինակները ցույց տվեցին ժամանակակից Եվրոպական գրականության խորը գիտելիքները։ Նակամուրան նաև կագնած էր <<Գրադարան ապուրեգերու>> շարքի ծագման ժամանակ, որտեղ հրատարակվել են նոր հեղինակների ստեղծագործությունները։ <<Ապուրե>> բառը հենց այդ ժամանակաշրջանում հաստատվել է։
Աղբյուրը՝ տես այստեղ



Նոյեմբերի 13-18
«Ճանաչենք մեր մեծերին»
Մխիթար Սեբաստացու գրական ժառանգությունը
Ծանոթացեք մեդիափաթեթին, կարդացեք, ընտրեք մեկ նյութ, գրավոր վերապատմեք:
<<Բազմավեպը>> գրական հանդես է, այն Մխիթարյան Միաբանության հրատարակություններից է։ Հրատարակվել է 1843 թվականից Վենետիկի Սուրբ Ղազար կղզում։ Այն ամենաերկարակյացն է հրատարակված հայերեն թերթերից։ <<Բազմավեպի>> խմբագիրը Գաբրիել Այվազովսկին է, Հովահաննես Այվազովսկու եղբայրը։ Խմբագրել է աշխարհաբառով, հաշվի առնելով այն փաստը, որ այն հասկանալի է բոլորին, և նաև չպետք է մոռանալ գրաբարը, քանի որ այն մեր նախնիների լեզուն է։ Սկզբում <<Բազմավեպը>> երկշաբաթաթերթ էր, հետո դարձավ ամսագիր։ Հանդեսի էջերում միշտ եղել են՝ աստվածաբանական, պատմական, լեզվաբանական, գեղարվեստական, ուսումնական և այլ արժեքավոր նյութեր։ Աստվածաշնչի հայերեն թարգմանության 1500-ամյակին հրատարակվել են բացառիկ համարներ։ Անգնահատելի է  հանդեսի ծառայությունները, գաղափարները հայ մտավորական միջավայր ներմուծելու գործում։ «Բազմավեպում» օտար լեզուներով տպագրված հայագիտական հոդվածները եվրոպացիներին ծանոթացնում են հայ ազգի անցյալին, ներկային ու մշակույթին: Հանդեսին աշխատակցել ու նրա գործունեությանը նպաստել են հայ և այլազգի գիտնականներ, գրողներ, արվեստագետներ՝ Ալիշանը, Էդուարդ Հյուրմուզյանը, Գարեգին Զարբհանալյանը և ուրիշներ։

Միաբանության գործունեությունը
Մխիթարյանները շատ մեծ ցուցաբերություն են ներդրել, 200 տարի ծառայել են հայ ազգի մշակույթի  պահպանման և հայ եկեղեցու համար։ Իսկ լեզվի պահպանումը եղել է հիմնադրի առաջնակարգ աշխատանքը։ Վտանգ կար, որ ամբողջ աշխարհի ցրված հայերը կարող են միանալ ուրիշ ազգերին, այդ պատճառով, անհրաժեշտ էր երիտասարդ սերնդի կրթությունը ըստ քրիստոնեական հոգու և հայ ավանդության։ Հենց այդ նպատակով Մխիթարյանները դպրոցներ են ունեցել և մինչ այսօր էլ ունեն՝ Լոս Անջելեսում, Ստամբուլում, Բեյրությում և այլ վայրերում։ Միաբանության գրականան պարծանքը նրա բանասիրական վաստակն է։ Դրա մեջ մտնում է հայագիտության բոլոր լեզուները՝ պատմություն, աշխարհագրություն, եկեղեցու պատմություն, ճարտարապետություն, գիտություն և արավեստ։

Մխիթարյան միաբանության կայքից փոքրիկ թարգմանություն արեք:
Church And Monastery
Camillo Sitte, who was also a gifted painter, designed the whole interior of the church including the outstanding altar painting showing St Mary’s protection of Armenia. A particular remarkable piece is the side altar dedicated to St Gregory the Illuminator, designed by Theophil von Hansen, the architect of the Austrian Houses of Parliament in Vienna.

Another special feature is the Loretto-Chapel whose orientation towards the east was taken over from the old Capucine monastery. In this chapel there is the baroque miraculous picture “Mary with the Rose”. Fortunately the image was rescued intact from the perils of the Turkish siege of Vienna in 1683.

After restoration in 2011 the entire church now shines to its original splendor.
Situated in the ground floor of the monastery’s western wing, the Refectory was built 1837 according to the plans of the well reputed architect Joseph Kornhäusel. The most impressive element in the refectory is the monumental wall painting by Ludwig Ferdinand Schnorr von Carolsfeld “The Feeding of the Five Thousand”.

Եկեղեցի Եւ Վանք
Շատ տպաւորիչ է աւագ Խորանի հսկայ նկարը, որի հեղինակը Կամիլլօ Սիտտէն է, եւ ներկայացնում է Հայաստան աշխարհը Աստուածամօր պաշտպանութեան տակ: Արուեստի բազմաթիւ գործերի մեջ առանձնանում է Սուրբ Գրիգոր Լուսաւորչի խորանը, որը Վիեննայի խորհրդարանի ճարտարապետ Թէոֆիլ Ֆոն Հանսենի գործն է:
Առանձնայատուկ նշանակութիւն ունի Կապուչինների վանքից առնուած, դէպի արեւելք ուղղուած «Լորետտո» մատուռը: Այնտեղ է գտնւում բարոկկո ոճով «Աստուածամայրը վարդով», որը 1683թ.-ին փրկուել է թուրքերի ձեռքից:
2011թ. վերանորոգման աշխատանքներից յետոյ եկեղեցին ստացել է իր սկզբնական փայլը:
Վանքի գլխաւոր հատուածում, որ կառուցուած է 1837թ.-ին ըստ ճանաչուած ճարտարապետ Եոզեֆ Քոռնհոյզլի գծագրերին, գտնւում է ճաշարանը՝ Լուդվիգ Շնորր Ֆոն Կառոլսֆելդի 6×4 մետր մեծութեամբ հոյակապ իւղանկարով (Յիսուս 5 հացով 5000 հոգի է կերակրում):


Նախագիծ <<Մուշեղ Գալշոյան>>
«Սպասում», «Մամփրե արքան», «Դավոն»
«Սպասում»
Կոմիտասը դուրս եկավ հյուրանոցից, վերարկուի օձիքը բարձրացրեց, ձեռքերը խոթեց գրպանները և արագ ու ճկուն քայլերով շարժվեց առաջ: Դեկտեմբերյան ցուրտ ձմեռ էր: Անցորդները հատուկենտ էին: Փողոցի շրջադարձում Կոմիտասը մի դրամապանակ նկատեց: Հնամաշ էր, պարունակությամբ աղքատ` եղած-չեղածը տասը ֆրանկ: Միանգամից գլխի ընկավ, որ կորցնողը խեղճ ու կրակ մեկն է: Որոշեց սպասել մտածելով, որ կորցնողը անպայման կգա: Սպասումը իրեն երիտասարդ ժամանակները հիշեցրեց: 1896 թ-ին Բեռլինի երաժշտանոցից դուրս գալուց կես մարկ էր գտել: Անորոշ վիճակում էր, ի՞նչ անել կես մարկով: Ու այդ կես մարկով վիճակախաղի տոմս գնեց և շահեց հարյուր մարկ: Այդ ժամանակ նա գրպանից հանեց հարյուր ֆրանկ, շտապ բացեց դրամապանակը և հարյուր ֆրանկը ծրարեց դրամապանակի խորքում: Մի քանի ժամ անցավ: Կոմիտասի մատները սաստիկ ցրտից սառցակալել էին: Ու եկավ նա…
Դեռատի կին էր` այր մարդու բաճկոնով, այր մարդու ոտնամաններով: Դեռատի կնոջ աչքերում բողոք կար, և հույսը լացի պես կախվել էր շուրթերից ու դողում էր: Կոմիտասը մեկնեց դրամապանակը՝ հորդորելով չբացել այն: Ապա խոնարհվեց և աննշմար քայլերով հեռացավ:
Երանի բոլորն էլ մտածեին Կոմիտասի նման: Նա կարծում էր, որ երբ հարյուր մարկ շահեց, հարյուր մարդ վշտացավ: Ու այդ պահին հարկ համարեց հարյուր մարկը՝ որպես պարտք, ծրարել կնոջ քրքրված դրամապանակի մեջ… Մինչդեռ կարող էր դրամապանակը նետել այն կողմ, պարունակությունը վերցնել ու հեռանալ….

«Դավոն» ստեղծագործությունը հենց Դավոյի մասին է, սասունցի փախստական մի քաջի, Զորավար Անդրանիկի լավագույն զինվորներից մեկի մասին: Ու այս համառ սասունցին Զորավար Անդրանիկին հակառակվել է ու մահվան դատապարտվել: Չնայած դրան՝ մնացել է նույն իր սկզբունքներին հավատարիմ սասունցին, ով մահվան ժամանակ շարունակում էր վեճը կյանքի ու մարդկանց հետ: Նա հիշում է իր ընկերներին: Մահվան եզրին է Դավոն, շրջապատել են նրան իր ընկերները, որոնց թվում էր նաև իր մարտընկեր Համզե Պչուկը: Միասին են կռվել, միասին հաղթանակներ տարել, միասին առաջնորդվել են «Ով զարկվեց՝ դավաճան է» սկզբունքով: Անդրանիկը, Պչուկը ու Դավոն միասին կռվել են Ցիցքարում ու Դավոն, մահվան մահճին պառկած, հիմա մտքով այնտեղ է: Ամեն ինչը միտքն է գալիս: Հիշում է առաջին սիրուն կնոջը, երեխաներին, հորը, Անդրանիկ փաշայի հրամանները, Ցից քարի կռիվը։ Նա համոզված է, որ անկախ թշնամու արձակած գնդակների, ինքը չի զարկվելու: Պչուկը հասկանում է ընկերոջ ցավը, ամուր սեղմում է ձեռքը: Դավոն էլ է սեղմում է Պչուկի ձեռքը, իսկ հետո քիչ-քիչ թուլացնում: Ձեռք սեղմումը թուլանում է, քանզի Դավոն հեռանում է…. Ա՜խ,երանի բոլորն էլ Դավոյի զինվորի կամքից ու համառությունից ունենային…

Ունկնդրե՛ք <<Դավոն>> հեղինակի ընթերցմամբ: Փորձե՛ք հատվածներ կարդալ և ձայնագրել:

⦁ Ի՞նչ ես կարծում՝ «Կանչը» ինչի՞ մասին է, ինչո՞ւ ես այդպես կարծում:
Զորոն, որն արդեն ունի մեծ գերդաստան, գտնում է իր մանկության տարիների սիրուն և հասկանում, թե ինչքան ժամանակ է կորցրել: Ծերունին, որը մանուկ հասակում սիրել էր այդ աղջկան, հիմա հայտնաբերում է, որ իր զգացմունքը նույնն է մնացել... Երկուսն էլ՝ ինչպես Զորոն, այնպես էլ նրա սերը՝ Ալեն, արդեն մեծ ընտանիքներ ունեն: Հյուր լինելով Ալեի տանը, ծերունին չի թաքցնում իր սերը և իրեն խենթի պես է պահում: Պատմվածքի կենտրոնական դրվագը Զորոյի մենախոսությունն է այն մասին, որ նա ոչ ձմեռ է ուզում և ոչ էլ ամառ: Նա ուզում է միայն գարուն, կյանք, սեր: Նա մեղադրում է ողջ աշխարհին, բոլորին, իր տղաներին ու հարսներին:
Հանդիպելով Ալեին, նա հասկանում է, որ հիմա պիտի հետ բերի այդ տարիները: Բաժանվում է կնոջից, որի հետ ապրել է ամբողջ կյանքը, առանձնանում է մի հին տանը: Գնում է իր սիրո ետևից: Զորոն որոշում է փախցնել Ալեին, չնայած որ վերջինս տուն-տեղ և ընտանիք ունի:
«Զորոն ավարտեց երգը, բայց, դեռ երգի հետ՝ տարուբերվում-ճոճվում էր, աչքերը դեռ գոց էին և այդպես ու հակված կանչեց՝ Ալեեեե՜…. Ե՞րգ էր, երգի վերջին ելևէ՞ջը, թե՞ իր պառավի անունը տվեց՝ տանտերը չհասկացավ: Ալեն բան ու գործ թողած՝ կուչ էր եկել սեղանի եզրին, չկար պահ առաջվա կայտառությունը, շուրթերի անկյուններում ծվարած գողտուկ ժպիտը չքացել էր, տխուր ու շիվար մի պստլիկ պառավ համերկրացուն էր նայում: — Ալեեեե՜,- Զորոն նայեց պատուհանից դուրս, լեռների վրա արևն արդեն հանգչում էր: - Արևմարք չեղներ մեջ աշխարհքին,- երգահանք շշնջաց Զորոն,- կեսօր ու արևմարք ու իրիկուն ու գիշեր չեղներ, ամառ ու ձմեռ չեղներ… Կպիտեր՝ թաք գարուն… Թաք գարուն ու առավոտ… Ու մեծնալ չեղներ, Ալե՛, էրեխան մնար էրեխա, ես՝ էն նախշուն քարի վրա, դու՝ շաղոտ կանաչների մեջ ու քո գլխին՝ ծաղկեպսակ ու քո գլխին՝ ծաղկեպսակ, Ալե՜… — Մա՛, քեզ հետ է:- Բոլորը սուս արած լսում էին ծերունու մենախոսությունը, և տանտիրոջ կրտսեր որդին հուզվել էր:- Քեռի Զորոն քեզ հետ է, մա՛… Նստի՛ր քեռի Զորոյի մոտ: Իսկ մայրը դժվարանում էր ոտքի ելնել: Տղան օգնեց մորը, բերեց քեռի Զորոյի կողքին նստեցնելու: -Յա՜, Մարաթուկ: - Զորոն ոտքի կանգնեց ու պառավին գիրկն աոավ: Հետո պառավը դեմքը սեղմել էր ծերունու կրծքին, իսկ Զորոն խոնարհել էր գլուխը, այտը հպել Ալեի մազերին և շեղ ու կիսախուփ նայում էր պատուհանից դուրս ու երգեցիկ կանչում. -Ալեե՜ե… Ալե, իմ հոգին, Ալեեեե՜…»

⦁ Պատմվածքը, քո կարծիքով, ինչո՞ւ է «Կանչը» վերնագրված, խոսքը ի՞նչ կանչի մասին է:
Կարծում եմ այն վերագրված է «Կանչը», քանի որ պատմվածքի քնարական հերոսը անհնդատ կանչում է իր սիրուն, կանչում է իր սիրած էակի անունը։

⦁ Դո՛ւրս բեր պատմվածքի քեզ հատկապես դուր եկած հատվածները և բարձրաձայն կարդա՛ դասարանում:
***
Է՜, ե՞րբ էր, էլի՝ գարուն, այսպիսի կապույտ ու փափուկ մի առավոտ կար, կապույտ  աշխարհ, Մարութա սարը կապույտ քողն ի դեմքին, ձորերն ու կիրճերը կապույտ երկնքով լցված, ծերպերին ու ձորաբերաններին թառած գյուղերի շունչը կապույտ էր, սանձը կտրած Տալվորիկի հևքից ձորը լցված կապույտը քլթքլթում էր… Մարութա սարի փեշին փռված գառներն ու ուլերը խլշկոտած ծանոթանում էին աշխարհի ու գարնան հետ. Մատղաշները դունչ ու լեզվով, վախվորած հայացքներով շոշափում էին քարերը, քարերի նախշուն մամուռները, հոտոտում էին հողի բույրը, սեզերից ու չոր փշերից խրտնում, ճնճղուկների ֆռռոցի վրա ծփում քարեքար… Մատղաշները ծանոթանում էին աշխարհի ու գարնան հետ, իսկ Զորոն՝ տասը-տասնմեկ տարեկան մի տղա կար՝ Զորոն կանգնած կապտաժեռ վեմին՝ պարսատիկը թափով պտտում էր, վը՜ժժ-վըժժ, և քարեր էր շպրտում դեպի ձորը: Հետաքրքիրը հենց այդ էր. Քարը սույլ ու թափով հասնում էր մինչև ձորը, իսկ ձորի վրա ուղեծիրը մեկեն կոտրվում էր, և քարը՝ քանց զարկված ագռավ, թպրտալով ընկնում էր ձորը:

⦁ Ծանոթացե՛ք Մուշեղ Գալշոյան գրողին, ընտրե՛ք որևէ պատմվածք, կարդացե՛ք:
Մուշեղ Գալշոյանը ծնվել է 1980 թվականին ու մեծացել Հայաստանի Թալինի շրջանում, բայց նրա մեջ մինչև կյանքի վերջը շատ ուժեղ մնաց սասունցի լինելու գիտակցությունը։ Նրա ծնողները սասունցի փախստականներ էին, որոնք Արևելյան Հայաստան հասնելով՝ բնակության վայր ընտրեցին Թալինը։ Հայրը կորցրել էր առաջին ընտանիքը կոտորածների ժամանակ։ Գալշոյանը կարծես ներծծել էր իր մեջ Սասնա երկրին վերաբերող բոլոր հուշերն ու տեղեկությունները, և հետագայում, երբ սկսեց գրել ջարդից վերապրած սասունցիների մասին, թվում էր, թե նա ինքը եղել էր նրանց հետ Սասնա լեռներում, ապրել նրանց խաղաղ կյանքը, ջարդի ու տեղահանության մղձավանջը։ Սովորել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտում, աշխատել մասնագիտությամբ, ապա դարձել լրագրող։ «Ավանգարդ» թերթում և «Գարուն» ամսագրում աշխատած տարիներին, լրագրական հոդվածներին զուգընթաց, գրեց իր առաջին վիպակը՝ <<Ձորի Միրո>>, որը նրան բերեց հասուն գրողի համարում։ Ձորի Միրոն սասունցի փախստական է, որը կորցրել է ընտանիքը, բոլորի հետ հասել Թալին և տուն կառուցել։ Բայց նրա կառուցած տունը նայում է գյուղի հակառակ կողմը։ Միրոն խռոված է աշխարհից այն ամենի համար, որ կատարվեց իրենց հետ։ Աշխարհը չուզեց նրանց պաշտպանել, իսկ իրենք չկարողացան պաշտպանվել։ Եվ արժանապատվություն ունեցող, նահապետական բարձր ավանդույթներով դաստիարակված մարդն այլևս չի ներում իրեն և ուրիշներին իրենց հետ պատահածի համար։ Փախստականի կերպարի այսպիսի մեկնաբանությունը նորություն էր մեր արձակում։ Դրանից առաջ Հրաչյա Քոչարը գրել էր իր «Նահապետ» հայտնի վիպակը. նրա գլխավոր հերոսի ճակատագիրը շատ բանով է նման Միրոյի ճակատագրին, բայց նրա կերպարի մեջ ուրիշ բան է ընդգծում՝ կյանքը շարունակելու կարողությունը նույնիսկ եղեռնից հետո։ Իսկ Գալշոյանի հերոսի մեջ անցյալը շարունակում էր մխալ և ծնել դառնագույն հարցեր։ Միրոյի խռովելը նշանակում էր չհաշտվել իր ճակատագրի հետ։ Առհասարակ, այս անհաշտությունը դարձավ Գալշոյանի հերոսների ամենաբնորոշ գիծը։ Նրա ստեղծած կերպարները իսկական Սասնա ծռեր են, որոնք չեն համակերպվում մարդկային պայմանականությունների հետ, միշտ ձգտում են դեպի ակունքները, դեպի բնականը, մարդկային անխաթար, բնական հարաբերությունները և միշտ մտածում են այն մասին, թե ինչու չկարողացան պահել իրենց հայրենիքը, իրենց դրախտային Սասունը։ Գալշոյանը լավ պատմող էր, հետպատերազմյան հայ արձակի լավագույն պատմողներից մեկը։ Սուր դիտողականությամբ, չափի նուրբ զգացումով, նա պատմում էր իր հերոսների մասին, առանց պաթոսի, առանց մանրամասն նկարագրությունների, բայց ստեղծում էր գունեղ, տեսանելի կերպարներ։ Նրա պատմվածքները կարդացողներն անմիջապես պատկերացնում էին այդ համառ, «կող ունեցող» գեղջուկներին, որոնք, օրինակ, կարող էին «հերսոտել» ու քանդել նոր խփված փայտե հատակը, որովհետև սովոր էին ապրել հողի հետ անընդհատ ու անմիջական շփման մեջ, իսկ տախտակը կտրում էր նրանց հողից։ Մեկ ուրիշը կարող էր գիշերվա կեսին, քեֆից հետո, հետ գնալ հրավիրողի տունը և իր կենացը, որ ասել էր գինովցած վիճակում, ետ առնել, որովհետև մարդը արժանի չէր այդ կենացին։ Եվ այլն։ Բոլորն իրենց մեջ պահել են սասունցիական այս գծերը, որոնք փոխված, բնականությունից հեռացած աշխարհում նաև ծիծաղելի ու անտեղի են թվում։ Բայց նրա հերոսներին այդ չի շփոթեցնում։ Նրանք երբեք ծնկի չեն գալիս։ Իրենց կյանքի ցանկացած պահին նրաք կարող են ընդվզել կյանքի ու նրա այն օրենքների դեմ, որոնք աղավաղում են մարդու կյանքն ու կերպարը։ Նրա հերոսներից մեկը, արդեն ծերության հասած մարդ, բոլորովին պատահաբար գտնում է մանկական տարիների իր ընկերուհուն, որը ևս մեծ ընտանիքի, որդիների ու թոռների տեր է։ Երկրում Ավեն սիրահարված է եղել իր ընկերուհուն։ Եվ հիմա նա ուզում է ի կատար ածել իր մանկական երազանքը, որ ավերվեց ջարդով ու գաղթով, և... ծեր կնոջը առաջարկում է բաժանվել ամուսնուց ու ամուսնանալ իր հետ։ Այսպիսի արարքները կարող էին անբնական ու ծիծաղելի թվալ, բայց Գալշոյանը շատ լավ գիտի իր հերոսների հոգեբանությունը, նրանց խոսքն ու կենցաղը, և նրա պատմվածքներում նման արարքները ձեռք են բերում իմաստ և գեղեցկություն, երբեմն և էպիկական վեհություն։ Այն կրակը, որ վառվում էր Գալշոյանի հերոսների մեջ, վառվում էր իր՝ Գալշոյանի մեջ, և այս ներքին հոգեհարազատությունը շատ էր օգնում նրան իր կերպարներն ստեղծելիս։
Հիշատակված պատմվածքները մտնում են «Մարութա սարի ամպերը» շարքի մեջ, որը Գալշոյանի լավագույն գործը եղավ։ Եվ դրանց մեջ լավագույններից մեկը, թերևս լավագույնը, «Դավոն» պատմվածքն է։ Դավոն ևս սասունցի փախստական է։ Եղել է զորավար Անդրանիկի բանակում, նրա լավագույն զինվորներից մեկը։ Բայց երբեմն չի հնազանդվել նաև Զորավարին։ Ու մի անգամ Անդրանիկը նրան նույնիսկ մահվան է դատապարտել, բայց Դավոն մնացել է նույն համառ, իր սկզբունքներին հավատարիմ սասունցին։ Ու մեռնելու պահին նա հիշում է իր ամբողջ կյանքը, իր ընկերներին, և շարունակում է իր վեճը աշխարհի ու մարդկանց հետ։ Այս պատմվածքում Գալշոյանի խոսքը ճշգրիտ է, բայց հագեցած ներքին քնարականությամբ, հուզականությամբ։ Պատմվածքին յուրահատուկ գրավչություն է տալիս սասունցիների բարբառը, որ Գալշոյանը հրաշալի գիտեր և վարպետորեն վերստեղծում է այս պատմվածքում։ Մուշեղ Գալշոյանը մահացավ 1980-ին, հրացանի պատահական կրակոցից, հայրենի դաշտում։ Այդ կրակոցը շատ նման էր այն կրակոցին, որից սպանվեց իր հերոսներից մեկը՝ հովիվ Առաքելը։ Ինչպես Առաքելին, այնպես էլ Գալշոյանին հանգիստ չէր տալիս ֆիդայիների՝ իր այնքան սիրած ազատամարտիկների հիշատակը, և հրացանի այդ պատահական կրակոցների մեջ անպայման կյանքն ինքը խորհրդանշական իմաստ է դնում՝ ընդգծելով Գալշոյանի ու հերոսի հավատարմությունը, կապը ֆիդայական ավանդներին։

⦁ Կարդացած պատմվածքը բանավոր ներկայացրե՛ք դասարանում:
Մուշեղ Գալշոյան - Ծեր Մամփրեն

⦁ Փորձե՛ք վերլուծել պատմվածքը: Դժվարանալու դեպքում՝ գրավո՛ր վերապատմեք:
Ծեր Մամփրեն հետևում է, թե ինչպես իր թոռնուհին, որը սովորում է երրորդ դասարանում, իր կրտսեր եղբորը ծանոթացնում է հայոց այբուբենին: Մամփրեն ունի իր հիշողությունը: Թե ինչպես է իր գյուղում փոքր ժամանակ այբուբեն սովորել: Բայց նա հայոց տառերը միայն անգիր գիտի: Գրքով կարդալ չի կարողանում: Թոռնուհին սկսում է տառերը սովորեցնել նաև պապին։ Մամփրեն այբուբեն է սովորել Արևմտյան Հայաստանում ապրելու տարիներին: Դա վարժապետ Հարությունի դպրոցում էր։ Նա հիշում է, որ վարժապետը կարմիր տառեր էր ասեղնագործում սպիտակ պաստառի վրա։ Տառերը կարմիր էին, որովհետև Մաշտոցը տառերն իր սրտից է հանել, դրանք թրծվել են արևով ու մասնակցել են սրբազան պատերազմների։ Վարժապետ Հարությունն ասեղնագործում էր, աշակերտները բարձրաձայն կրկնում էին այբուբենը։ Սակայն տառերը գրել սովորել չհասցրին։ Պատերազմ սկսվեց, հայերը բռնեցին գաղթի ճամփան։ Միայն տարիներ անց գյուղում անգրագիտության վերացման համար լիկկայան բացեցին, սակայն Մամփրեն թողեց ուսումը աննշան պատճառով։ Իսկ հիմա ահա որոշում է սովորել: «Եվ գյուղը դրնգաց. Մամփրեն որոշել է տառաճանաչ դառնալ։ Մամփրեն՝ ութսունին մոտ, ութսուն տարի առանց գրի յոլա է գնացել, իսկ ահա որոշել է գրել-կարդալ սովորել»։ Թոռնոհու հետ սկսում է գրել սովորել. «ջուխտակ առվակ կողք-կողքի սարից կիջվարեն-կթափվեն պստիկ առվակի մեջ, ու առվակներն ավելի կլցվեն ու ավելի կբարձրանան ու աջակողմյան առվակից պստիկ մեկ առվակ ճոթ կտա դեպ աջ ու քչիկ կերթա ու էլի կդառնա իջվար։ Էս քեզ մեծտառ Ա»։ Գարնանը Մամփրեն արդեն գիտի բոլոր տառերը, որոնց կոչում է հայոց զինվորներ։ Մամփրեն չի սիրում միայն «Ք» և «Թ» տառերը, որոնք կապում է քրդերի ու թուրքերի հետ: Հատուկ վերաբերմունք ունի «Ֆ» տառի նկատմամբ: Ասում է, թե այս տառի ուղիղ գիծը մի առու է, որի վրա եկել ու փաթաթվել է վիշապը: Բոլոր տառերի մեջ տեսնում է առուներ: Որքան և որքան ճշմարտություններ ունի ասելու Մամփրեն։ Ափսոս, հազար ափսոս, որ գրերի հետ ուշ ծանոթացավ — օր ծերություն։


Առաջադրանքներ
Համացանցից ձեռք բերել տեղեկություններ։

Նահապետ Քուչակի ծնունդը ենթադրաբար դրվում է 1490-ական թվականների սկզբներին, իսկ մահը, համաձայն հայրենի գյուղի սուրբ Թեոդորոս եկեղեցու պատի տակ պահպանված շիրմաքարի արձանագրության, եղել է 1592 թվականին։ Այս ժամկետները լիովին համընկնում են իր հասակի մասին նրա թողած հիշատակարանի բովանդակությանը։

Ես Քուչակս եմ վանեցի,
Ի գեղէն Խառակոնիսայ,
Լըցեր եմ հարիւր տարին,
Էլ չի գար մտքիկս ի վերայ....

Քուչակի մասին միջնադարում ստեղծվել են տարբեր ավանդություններ։ Ըստ դրանցից մեկի՝ Քուչակն իր երգերի մոգական զորությամբ բուժել է թուրքական սուլթանի՝ անբուժելի հիվանդությամբ տառապող տիկնոջը, որի համար սուլթանը, Քուչակի ցանկությամբ, Կոստանդնուպոլսից մինչև Խառակոնիս կառուցել է տվել յոթ կամուրջ, յոթ եկեղեցի և յոթ մզկիթ։ Համաձայն մեկ ուրիշ ավանդության՝ Նահապետ Քուչակն իր համագյուղացիներին հրավիրում է գյուղի եկեղեցու մոտ, իսկ ինքը, բարձրանալով վանքի կատարը, ասում է, թե իրեն ցած է նետելու, որտեղ ընկնի, այնտեղ էլ թող թաղեն իրեն։ Գյուղացիները, կարծելով, թե նա կատակ է անում, չեն հավատում նրա խոսքին։ Իսկ նա իսկույն ցած է նետվում ու մեռնում։ Ընկած տեղն էլ՝ եկեղեցու պատի տակ, թաղում են նրան։ Հին գրչագրերում Քուչակի անունով պահպանվել է ինը բանաստեղծություն։ Ոչ մի ընդհանրություն չունեն միջնադարյան հայրենների հետ, որոնք, սկսած 1882 թվականից, որոշ հրատարակիչների ու գրականագետների կողմից, առանց որևէ լուրջ հիմնավորման, վերագրվում են Քուչակին։ Բացի այդ՝ դեռ չի հայտնաբերվել հայրեն պարունակող որևէ հին ձեռագիր, որում հայրենների որևէ շարքի հեղինակ վկայվի Նահապետ Քուչակը։

Երբ են ստեղծվել Քուչակի վերագրված հայրենները, դրանց հեղինակների հարցը

Մեզ հայտնի 500 հայրենները ստեղծվել են 13-ից 14-րդ դարերից ի վեր, արևմտահայ
քաղաքային միջավայրում՝ Ակն, Վան, Խարբերդ։ Հայրենների հեղինակ է համարվել Վանի Խառակողիս գյուղում ծնված՝ Նահապետ Քուչակը։

Որոնք են սիրո հայրենների ներքին բովանդակային առանձնահատկությունները

Քուչակյան հայրենները հիմնականում սիրո երգեր են: Հեղինակն իր սիրտը համարում է սիրո օրրան կամ ակունք, որից բխում է սերը և տարածվում աշխարհով մեկ.

Երբ սերն ի աշխարհ եկավ,
եկավ իմ սիրտըս բնակեցավ,
Ապա իմ սրտես ի դուրս՝
երկըրե երկիր թափեցավ...

Ամեն մարդ չէ, որ ընդունակ է սիրելու, դիմանալու սիրո ուժին: Սիրում են տառապելու ունակ զորեղ հոգիները: Սիրո այդ տառապանքն այնքան հրապուրիչ ու ցանկալի է, որ մարդն ինքնակամ գնում է դեպի թակարդը:

Ինչ են արտահայտում պանդխտության հայրենները

Հայրենները ժողովուրդը սիրում է կապել նաև կորցրած հայրենիքի հետ, այդ պատճառով էլ ավելի շատ տարածված են պանդխտության ու սիրո, մանավանդ պանդուխտի սիրո տաղերը:

Հայրեններ
Հայ ազգային բանաստեղծության ամենատարածված ոտանավորի տեսակը եղել է հայրենի կարգը (չափը), որը ծագել է վաղ անցյալում։ Հայրենի կարգը 15 վանկանի բանաստեղծությունն էր 7/8-րդ բաժանումով։ Դեռևս 10-րդ դարում Գրիգոր Նարեկացին, այս չափը օգտագործել է իր Մատյան Ողբերգության պոեմի մի գլխում։ Միջնադարյան քննարերկության մեջ հայրենի կարգով ստեղծվել են հիմնականում քառատող երգեր, որոնք կոչվում են հայրեններ։


Ավետիք Իսահակյան 

Ուսումնական մեդիափաթեթԱվ․ Իսահակյանի Վիրտուալ թանգարանից հատկապես որ ցուցանմուշը հավանեցիր, ինչու։

Տեսնելով Ավ․ Իսահակյանի Վիրտուալ թանգարանը շատ հավանեցի։ Սակայն հատկապես ինձ դուր եկավ թանգարանի բնական շարունակությունը՝ Իսահակյանի ծաղկաշատ այգին։ Այգում գտնվում է Ռաֆայել Իսրայելյանի  նախագծած նստարանը, որը շատ գեղեցիկ էր։ Նստարանը վարպետին նվիրել էին 80-ամյակի առթիվ։ Իսկ 100-ամյակի նախօրեին այգում տեղադրվեց Նիկողայոս Նիկողոսյանի կերտած` Իսահակյանի բրոնզաձույլ կիսանդրին և Նորայր Կարգանյանի նախագծած տուֆակերտ հուշապատը:

Առցանց բառարանների օգնությամբ բացատրել բանաստեղծությունների անծանոթ բառերը։

Հորդ - առատ
Մրահոն - սև հոնքերով
Սեգ - հպարտ
Ապարանք - պալատ
Երկնասույզ - երկնքի մեջ սուզված
Բամբիշ - թագուհի
Հեզասահ - մեղմ
Նիրհ - քուն
Վաղանցիկ - հեռացող


Տեղեկություններ քաղել Ռավեննայի և Ռեալտոյի կամուրջի մասին, բանավոր ներկայացնել։

Ռավեննան իտալական քաղաք է Էմիլիա-Ռոմանյա նահանգում։ Ադրիատիկ ծովից գտնվու է 10 կմ հեռավորության վրա։ 402 թվականից հետո եղել է Արևմտյան Հռոմեական կայսրության, օստգոթերի թագավորության, Հռավեննայի էկզարխատի և լանգոբարդների թագավորության մայրաքաղաքը։ Իտալական Ռավեննա քաղաքում է թաղված Դանթե Ալիգիերին։

Ռիալտոյի կամուրջը  Վենետիկի ամենահայտնի կամուրջներից մեկն է։ Մեծ Ջրանցքի չորս կամուրջներից առաջինն ու ամենահինն է։ Բաժանարար գիծ էր համարվում Սան Մարկոյի և Սան Պոլոյի շրջանների համար։ Կամուրջն առաջին անգամ կառուցվել է 1181 թ. Նիկոլո Բարատիերիի կողմից։ Ներկայիս տեսքով միակամար քարե կամուրջը կառուցվել է 1588-1591 թթ. ճարտարապետ Անտոնիո դը  նախագծով։ Կամուրջի երկարությունը 28 մետր է, առավելագույն բարձրությունը կենտրոնական մասում՝ 7,5 մետր։ Հենվում է 12 հազար ցցերի վրա, որոնք մխրճված են ջրանցքի հատակը։ Կամրջի վրա տեղակայված են 24 առևտրային տաղավարներ, որոնց կենտրոնում բաժանում են կամրջի երկու կամարները։

Ի՞նչ եք կարծում, բանաստեղծությունը ինչո՞ւ է կոչում «Ռավեննայում»: Պատասխանը փորձեք հիմնավորել:
Կարծում եմ բանաստեղծությունը կոչվել է Ռավեննայում, որովհետև Իսահակյանը գրում է այնտեղից և միգուցե նա Ռավեննան նմանեցրել է Արարատին։


Գրավոր շարադրի՛ր՝ ինչ նյութերի ծանոթացար, ինչ իմացար Ավ. Իսահակյանի մասին:
Ծանոթացա Իսահակյանի վիրտուալ տուն-թանագրանի հետ, տեսա նրա ֆոտոալբոմը, լուսանկարները, կարդացի հետաքրքիր դեպքեր Իսահակյանի կյանքից։ Կադացի մի քանի նյութեր և բանաստեղծություններ։


Վերլուծի՛ր Ավ. Իսահակյանի՝ քեզ հատկապես դուր եկած բանաստեղծությունը կամ բանաստեղծությունները:
Շատ հավանում եմ Իսահակյանի <<Մի մրահոն աղջիկ տեսա>> բանաստեղծությունը։ Կարծում եմ Իսահակյանը  տեսել է մի աղջկա ռեալտոյի կամուրջին կագնած, սիրահարվել, և գրել բանաստեղծություն նրա մասին, թե ինչպես է տեսել աղջկա գեղեցիկ մազերը, աչքերը։





Կարդացի Երևանյան լճի մասին տեղեկություններ և ներկայացնում եմ այն ձեզ:
Երևանյան լիճը, որին նաև անվանում են Երևանյան ծով արհեստական ջրամբար է: Այն գտնվում է Երևանի հարավ-արևմուտքում Հրազդանի կիրճում: Կառուցվել է 1970 թվականին՝ նախկին Նոր Կողբ գյուղի տարածքում: Կառուցվել է Հրազդանի հոսքը կանոնավորելու և ջրերն օգտագործելու նպատակով։ Լճի աջ ափի երկարությամբ կառուցվել է խրամատային ջրընդունիչ՝ լողացող մարմինները հեռացնելու նպատակով։ Լճի ափերը մասնակիորեն բետոնապատված են։ Երևանյան լիճը մեծ նշանակություն ունի շրջապատի միկրոկլիմայի և քաղաքային հանգստի գոտու ձևավորման համար։ Կանոնավորվել է Հրազդանի վերին հոսանքի ազատ հոսքը, լճից սկսվում են Էջմիածնի և Փարաքարի ջրանցքները։ Ձմռանը հազվադեպ սառցակալում է։ Լճում կան ձկներ և խեցգետնազգիներ։



Երեկոյան, երբ ժամհարը քաշում է եկեղեցու զանգերը, Շարմաղ բիբին բացում է խրճիթի ծանր դուռը: Իրիկնապահի զանգերն ավետում են անանձնական անդորր: Նա կանգնում է դռան շեմքին, կարծես թե տեսնելով զանգերի տխուր ղողանջները, և հավատում, որ դրանց հետ երկնային մի օրհնություն է ներս մտնում՝ քսվելով հին տան սևացած քարերին: Մի երեկո, երբ զանգերը դարձյալ ղողանջում են, հանկարծ մի ահարկու ձայն է որոտում, և տանեցիներին թվում է, որ գզիրի խռպոտ ձայնը բոթ է գուժում: Նա հայտնում է, որ թագավորի հրամանով հաջորդ առավոտ ամեն ձիատեր ձիով քաղաք գնա: Երեխաների հարցին, թե ինչու է թագավորը այդքան ձի հավաքում, հայրը՝ Սիմոնը, պատասխանում է, որ պատերազմ է, «մարդ են ջարդում, ձիերն են կոտորում: Ժողովուրդ, տու´ր… Թագավորի հրաման ա»: Սիմոնին մտահոգում է այն հարցը, արդյոք Ցոլակը՝ նրանց ձին, կհամապատասխանի պահանջներին և արդյոք նրան կտանեն: Հակառակի պես Ցոլակը շատ լավ ձի է, առողջ է ու փարթամ: Ասում են, թե մի հին և ազնիվ ցեղի շառավիղն է: Սիմոնը գնել էր երկու տարի առաջ՝ փոխարենը տալով էշը, մի անմայր հորթ, մի կարպետ և երկու բեռ ցորեն: Ձին ունի կապտավուն մորթ, որի վրա, ինչպես աստղերը, ցրված են սպիտակ նշաններ: Մտածում է՝ արդյոք բոյը կարճ չի, ռուսի ղազախը կարող է նստել նրա վրա: Այսպես Սիմոնը հուսադրում է իրեն, թե ձիուն չեն տանի: Հաջորդ առավոտ Շարմաղ բիբին, կինը, դուստրը՝ Շողերը հրաժեշտ են տալիս Ցոլակին. բոլորը արտասվում են, տխուր են: Հեկեկալով գալիս է նաև փոքրիկ Երեմը, կանչում հորը, որն արդեն հեռացել է Սաքու տղայի հետ, որպեսզի միանա ուրիշ ձիավորների: Ձիավորների թվում են դարբին Ավագի տղան՝ շիլ Իվանը, Շուղունց Աքելը, Գիլանց Մուքին և այլոք: Խոսում են պատերազմի և նրա արհավիրքների մասին, նրանց հարազատների, որոնք նամակներ են գրել. մեկը հիվանդանոցից, ոտքն է վիրավոր, մյուսը մի ամիս է ծմակի մեջ է, գիշեր-ցերեկ թոփերը տրաքում են: Իվանն ասում է, որ շարքով գնան, տեսնի՝ ով է ետ մնացել: «Աբրահամի ձին չկա՝ էն ա բազարում, Իսախանենց ձին՝ ոտը գելը ցրիվ ա տվել, մեկ էլ Կոստանդ աղայի սպիտակ ձին»: Իջնում են հանգստանալու: Հացը թրջում են պաղ ջրի մեջ, ուտում: Սիմոնը լուռ է: Հեռվից գալիս է Կոստանդ աղան սպիտակ ձիով: Բոլորը հիանում են հրաշալի ձիով, թվում է, թե ոտները չեն դիպչում գետնին, պայտերը զրնգում են օդի մեջ: Ձիավորը միաձույլ է ձիու հետ և թվում է, թե արևմուտքի գորշ ամպերի պատվանդանից պոկվել է մարմարիոնե մի հեծյալ և արշավում է որպես չքնաղ տեսիլք: Կոստանդ աղան բացատրում է, որ չի կարողանում ձիու գլուխը պահել, ձեռքերը կոտորում է: Տղաներից մեկն առաջարկում է պահել, և Կոստանդը ուզում ինչ-որ բան ասել, բայց սպիտակ ձին հասկանում է դա և խոսքը կիսատ է մնում: Գյուղացիները տեսնում են սպիտակ ձիու ամեհի ոստյունը: Հրեղեն ձի են անվանում նրան: Ապա շարունակում են իրենց ճանապարհը: Հասնում են քաղաք: Հրապարակում ասեղ գցելու տեղ չկա: Կան հազար գույնի ձիեր՝ որձ, էգ, ծանրած և ծեր, քուռակներով և դեռ անծին, թամբած ու մերկ: Հրապարակի մի անկյունում տախտակներից շինած փոքրիկ բարձրության վրա, սեղանի շուրջ նստել են իշխանավորները, ապա, նրանցից հեռու, ոտքի վրա, ստորադաս պաշտոնյաները: Նրանք որոշում են ձիու և ձիատիրոջ բախտը հետևյալ կերպ. կարդում են ազգանունը,  տվյալ մարդը ձիու սանձը բռնած առաջ է գնում, ձիուն տնտղում են, ատամները նայում, թղթի վրա նշումներ անում: Մի վայրկյան խորհրդակցելուց հետո սեղանի մոտ նստած պրիստավը ձեռքով նշան է անում՝ եթե բազմության կողմը, ուրեմն ձին անպետք է, եթե ռուս զինվորների կողմը, ապա մոտենում են, ձիուն նոր սանձ հագցնում, տանում, իսկ տիրոջը տալիս են հին սանձը և թղթի կտոր՝ վրան նշանակված ձիու գինը և նախկին տիրոջ  ազգանունը: Սիմոնը մի ծանոթ թուրքից տեղեկանում է, որ միայն այն դեպքում են ձին անպետք համարում, եթե ոտքն է կոտրած կամ խորը վերք ունի: Սիմոնը Ցոլակին տանում է հեռու, իբր ջուր տալու և գետակի մեջ չեչաքարով այնքան է քսում կենդանու մեջքին, որ մաշկը պլոկվում է, արյուն է գալիս, վերք բացվում: Ձին սկզբում չի կարողանում դուրս գալ ջրից, Սիմոնը հանում է, արյունը մաքրում, վերքը ծածկում տիղմի բարակ շերտով, ջրախոտերով, ապա շտապ համետում ձին ու գնում հրապարակ: Հերթը հասնում է իրենց գյուղի ձիավորներին: Լսում են Կոստանդի ազգանունը և զարմանում, քանի որ նա իրենց հետ չէ: Բայց հեռվից տեսնում են, թե ինչպես է Կոստանդը՝ լղար մեջքը փոս ընկած, մոխրագույն մի ձիով մոտենում իշխանավորներին: Կարծես թե նույնիսկ չեն նայում նրա կողմը, ձեռքը վերևից նշան է տալիս, որ Կոստանդն ու ձին հեռանան հրապարակից: Ապա գնում է Սիմոնը: Նայում են վերքը: Սկզբում կարծում է, թե հաջողվեց, բայց Ցոլակին տանում են, միայն թե անասնաբույժը մատը թափ է տալիս Սիմոնի վրա: Հայհոյում է: Ցոլակի երկար պոչը կտրում են, և նա կարծես դառնում է ղազախի ձի: Գնում են տուն: Ազատվում են միայն ութ ձի, որոնց վրա բարձում են մնացած ձիերի համետները: Սրանք հազիվ են քայլում բեռան տակ: Ճանապարհին նորից են տեսնում Կոստանդ աղային սպիտակ ձիու վրա: Այն մի պահ ցոլում է մթնող արևի շողերում և չքանում դեպի նարնջագույն ամպերը: Կեսգիշերին տուն են հասնում: Աղջիկը միամտորեն հարցնում է, թե ուր է Ցոլակը: Պառավը լալիս է: Հետո շատ երեկոներ են անցնում, և զանգեր զարկում, բայց Շարմաղ բիբին այլևս դուռը չի բացում և զանգերի ղողանջը որպես անանձնական օրհնություն ներս չի մտնում նրանց սև խրճիթը…        


Ես սիրում էի նրան, նրա գեղեցկությունը, տեսքը, ծիծաղը, այն ինձ տիրում էր: Սակայն նա սիրո՞ւմ էր ինձ, դա չգիտեմ: Սակայն ես լիովին հավատում էի, որ նա սիրում է և մինչև մահը մեզ չի բաժանի ոչինիչ: Այդ ժամանակվերջին կուրսում էի սովորում և պատրաստվում էի քնություններին: Մի օր նամակ ստացա նրանից, որտեղ գրված էր, որ էլ չի ցանկանում ինձ հետ շփվի, որ էլ չանհագստացնեմ իրեն: Մտածեցի հերթական կատակ է, սակայն հետո երբ նամակ էի ուղարկում և պատասխան չէի ստանում արդեն համոզվում է: Հետո ստացա նամակ, որտեղ գրված էր՝ ամուսնացա: Սկզբից այդքան էլ չէի հավատում և կարծում էի գրել է միայն նրա համար, որ էլ չանհագստացնեմ նրան: Սակայն հետո կամաց-կամաց հասկանում էի, որ այն ճիշտ է: Զգում էի, որ սկսում եմ խելագարվել: Մի օր վեր կացա թողի համալսարանս, հասկացա, որ այն վերջին կուրսի, ապագայի հույսերով լեցուն ուսանողը դարձել էր արբած և քնատ, զզվելի հատկանիշներով մարդ: Մի անգամ փողոցում հանդիպեցի իմ հին սիրուն, ես նրանք ճանաչեցի, չնայած նրան, որ դարձել էր բարձր հասակով, մի խնամված կին, սակայն նա ինձ սկզբից չճանաչեց, որովետև այն գեղեցիկ ուսանողից, դարձել էի հարբած մարդ: Վախեցավ նա, նստեց կառքը և գնաց: Այդ օրվանից հետո փորձեցի սիրածս աղջկա դավաճանությունը որոնել իմ էության մեջ: Շատ որոնեցի և վերջապես գտա մի պատմվածքի ընթերցումից հետո, որը լուսավորեց իմ ներքին աշխարհը: Այստեղ բառացի թարգմանությամբ առաջ եմբերում այդ սիրավեպըորի վերնագիրըսակայնդնում եմ «Նա», պատմվածքի հերոսին ինձ հակադրելու համար։


Վենեցիայում մի ազնվական ընտանիքի մեջ ապրում էր ընտանիքի միակ զավակը՝ Ջուլիետտան: Այնքան գեղեցիկ էր նա, աչքերը կապույտ, հայացը միշտ զվարթ: Երկու գույն էր սիրում՝ կարմիր ու սպիտակ: Նա ինքը ծաղիկ էր՝ կարմիր ու սպիտակ: Մի անգամ, երբ Ջուլիետտան իր սենյակում զբաղված էր իր սպիտակ հագուստով և կրծքին մեխակի կարմիր ծաղիկներ էր ամրացում, մի մուտ ձեռք սերենադ էր նվագում ջութակի վրա: Ջուլիետտան պատուհանից ցած նայեց և տեսավ մի պատանի լայնեզր գլխարկով: Ջուլլիետտան իր ամբողջ էությամբ և ուշադրությամբ լսում էր սերենադը: Երբ ավարտվեցին ջութակի հնչյունները Ջուլիետտան բացականչեց – Ո ՞վ ես դու, նայիր վերև պատուհանին: Պատանին նայեց վերև, ինչ հրաշալի և գեղեցիկ աչքեր, գրավիչ դեմք: Ինչ է անունդ – հարցրեց Ջուլիետտան, - Անտոնիո: Անտոնիո ասա ո ՞վ ես դու – բացականչեց Ջուլիետտան: Ես որբ եմ, հայրս մի բանվոր էր, որը մեքենայի տակ ջարդվեց և մեռավ, իսկ մայրս գնաց նրա ետևից, չունեմ ոչ մի հարազատ: Ջուլիետտան նրան հարցրեց արդյոք կգա և կապրի իրենց ընտանիքի հետ, սակայն Անտոնիոն պատասխանեց – ես հպարտ եմ սիրուն Ջուլիետտա: Ջուլիետտան մի մետաղադրամ նետեց ներքև և հարցրեց արդյոք ամեն օր կգա և կնվագի իր պատուհանի տակ, իսկ Ատոնիոն ասաց – այո կգամ, բայց ոչ մետաղադրամի, այլ գեղեցկության համար: Ամեն օր Անտոնիոն գնում պատուհանի տակ նվագում էր: Ջուլիետտան հարցրեց Անտոնիոյին թե արդյոք նա կհամաձայնվի զբոսանք կատարել իր հետ ծովի վրա, իսկ հետո հարցրեց – արդյոք թույլ կտա գլուխը դնի ծնկան վրա: Իսկ հետո հարցրեց - արդյոք թույլ կտա համբուրել իրեն: Մի երեկո էլ երբ արտիստը եկավ պատուհանի մոտ, պատուհանը փակ էր, նա սկսեց նվագել, պատուհանը մի քիչ բացվեց և ընկավ մետադրամ ու մի փոքրիկկ թուղթ որտեղ գրված էր.

Հայրս ասում է մենք վերևն ենք, դու ներքևը, տղան հեռացավ: Անցան տարիներ, երբ արդեն փողոցներում երգող արտիստը դարձել էր հայտնի աստղ: Եվ երբ մի օր համերգից հետո Ջուլիետտան եկավ իր մոտ և ասաց, Անտոնիո ես սիրում եմ քեզ, Անտոնիոն պատասխանեց – ավաղ սինյորա ներեցեք ինձ, դուք վերևում էիք, իսկ ես ներքևում: Ով տարբերություն է դնում վերևի և ներքևի միջևավա՜ղսինյորաես չեմկարող։ Այսպես էր վերջանում իտալական սիրավեպը։


Խաչատուր Աբովյան` Վերք Հայաստանի (փոխադրություն)
Աբովյանը ներկայացնում է Լիդացվոց Կրեսոս թագավորին, ով իրեն աշխարհի ամենաբախտավոր մարդն էր համարում, սակայն ահա  հայտնվում է Կյուրոս զորականի առաջ: Արդեն ուր որ է՝ իր թուրն ուզում է իր սիրտը խրել, որ պարսիկն իրեն չսպանի, հանկարծ թագավորի միամոր որդին, որ քսան տարի չէր խոսել, ասում է Կյուրոսին՝ «Անօրե´ն, էդ ո՞ւմ ես սպանում, քաշիր թուրդ ետ, չե՞ս տեսնում, որ առաջիդ Կրեսոս ա, աշխարքի տե՞րն ա»: Զորականի ձեռքերը թուլանում են, և թագավորն իր գլուխն ազատում է: Քսան տարեկան լալ որդին հորը փրկում է: Այսպես որդիական սերը ջարդում ու փշրում է բնության դրած կապանքը: Հեղինակն ամեն օր մտածում է ազգի կորցրած փառքի ու մեծության, առաջին հիանալի թագավորների, իշխանների գործի ու կյանքի, ընտիր ազգի աննման բնության ու քաջությունների մասին: Հայկը, Տրդատը, Լուսավորիչը քնած տեղն իրեն ասում են, որ ինքն իրենց որդին է: Եվրոպա թե Ասիա՝ իրեն անդադար ձայն են տալիս, թե Հայկա զավակն է, Նոյան՝ թոռը, Էջմիածնա՝ որդին, դրախտի՝ բնակիչը: Սիրտը ցավում է, չգիտի ինչ անել. գանձ չունի, որ գործով ցույց տա իր ուզածը, անունն էլ մեծ չէ, որ ասածը տեղ հասնի: Գրքերը գրաբար են, նոր լեզուն՝ անպատիվ, սրտի եղածը չի կարող խոսքով ասել: Ինչ գիրք ասես որ չի սկսել թարգմանել ու կիսատ թողել, այնքան է գրաբար գլխից դուրս տվել, որ մի մեծ գիրք էլ դա կդառնա: Երեխաներ ունի: Բայց նրանք էլ հայերեն չեն հասկանում, թեև սիրում են կարդալ ռուսերեն, գերմաներեն ու ֆրանսերեն: Ցավ է զգում, որ նրանց օտար լեզուն ավելի է դուր գալիս, բայց մյուս կողմից դա բնական է, քանզի կարդում են այնպիսի երևելի մարդկանց գործերը, որոնք գրավում են մարդու սիրտը: Ցավ է զգում, որ եվրոպացիները մտածում են, թե հայը երևի սիրտ չունի, որ այդքան բաներ են գլխով անցել ու մի մարդ դուրս չի եկել, որ մի սրտի բան գրի, ինչ կա՝ եկեղեցու վրա է, աստծու ու սրբերի: Իսկ հեթանոս Հոմերի, Հորացի, Վիրգիլի և Սոֆոկլեսի գրքերը երեխաների գլխների տակ է, քանի որ դրանք բոլոր աշխարհի բաներ են: Զարմանում է, թե Նարեկին թողած, ինչպե՞ս են այլ գրքեր հավանում: Գիտի, որ այս ազգն այն չէ, ինչ ասում են, միայն թե ինչպե՞ս դա հասկացնել: Լավ գիտի, որ թե´ օսմանցվի, թե´ ղզլբաշի երկրի հունարեն իմացող խելոք մարդիկ, աշուղներն ու ոտանավոր գրողները հայ են եղել: Քեշիշ օղլին ու Քյոռ օղլին բավական են: Նաև Գիրգոր Թարխանովին, որի նմանը նույնիսկ Եվրոպայում չկա: Եթե գրի ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն կամ անգամ գրաբար, տասը մարդ հազիվ հասկանա: Մտածում է մի կողմ թողնել քերականություն, ճարտասանություն, տրամաբանություն ու աշուղ դառնալ: Մտքին է գալիս ջիվան Աղասին, նրան է ընտրում իր վեպի հերոս: Հայոց լեզուն փախչում է, ինչպես Կրեսոսը. Աղասին բացում է նրա 30 տարվա փակ բերանը: Զրուցում է դոքտոր Աղաֆոն Սմբատյանի հետ: Կարդում է գրածը: Սմբատյանը հորդորում է շարունակել: Հայաստան հրեշտակի պես կանգնել է առաջը, իրեն թև է տալիս: Ողջ գիշերը նրան թվում է, թե նստած գրում է, երանի է տալիս, թե այդ մտքերը ցերեկն էլ միտը ընկնեին: Քանի դեռ բերանում լեզու կա, փորում՝ սիրտ, լեղապատառ ձայն կտա՝ «Էդ ո՞ւմ վրա եք թուր հանել, հայոց մեծ ազգին չե՞ք ճանաչում»: Որոշում է իր թոթով նոր հայերենով գնալ իր վեպի հերոսի՝ Աղասու մոտ:


Աղասի Այվազյան` Եկեղեցի













Աղասի Այվազյան` Եկեղեցի




Ես կարդացի Աղասի Այվազյանի` Եկեղեցի էսսեն և հասկացա, որ ոչ բոլոր հավատացյալներին է ընդունում եկեղեցին: Հավատացյալը մտնում էր եկեղեցի մեխանիկորեն և աղոթում էր միայն իր համար: Իսկ մաթեմատիկոսը մտնում էր իր ընկերոջը մենակ չթողնելու համար և այդպես ավելի հարգված լինում եկեղեցու և աստծո կողմից: Կարծում եմ կարևորը ոչ թե մեխանիկորեն հավատալն է, այլ հոգով:



Դանիել Վարուժանի մասին (արմտահայ գրականություն.ընթերցումներ)
Եղիշե Չարենց` Գազելներ (ձայնագրություն) 



 

 














Մխիթար Սեբաստացի
Սեբաստացու համար հայ առաքելական եկեղեցին և Հայաստանը հոգևոր տարածք էր, անկախ ամեն բանիցանկախ նկատմամբ ունեցած վատ վերաբերմունքիցԴա էր պատճառըոր նա արգելել էր իր հետնորդներին Հայոց աշխարհումկաթոլիկություն քարոզելըքաջ գիտակցելով այդամենը: Նա նպատակադրվել էրկրթելլուսավորություն տարածել հայ ժողավրդի մեջ և իր համախոհների հետհաջողությամբ կատարել է այդ վեհ առաքելությունը: Նա վարել է միաբանությանտնտեսականվարչա-կազմակերպչականդաստիարակչական-կրթականկյանքը, զբաղվել գիտա-մատենագիտական աշխատաքներովղեկավարել իրսաների հետազոտություններըկատարել թարգմանություններհրատարակել գրքեր:Սեբաստացին ասել է, որ ամբողջ խոնարհ սրտով նվիրվելու է Հայաստանին, հայ ժողովրդին: Իսկ մխիթարյան միաբանության զինանշանը շատ բանի մասին է պատմում: Զինանշանի կենտորոնւմ կա խաչ, իսկ խաչի ծայրերին տառեր: Տառերն են՝ ՈԿՎԱ.որի նշանակությունն է՝ Որդեգիր Կուսին ՎարդապետԱպաշխարութեանԻրական  Մխիթարյան միաբանը իր սրտում միշտ վառ էպահում աստվածային սիրո կրակը ևերբ պահանջվում է հնազանդվելկատարում էիր առաքելությունը: 


Իսահակյան Ավետիք Սահակի, բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ է: Հայաստանի ԳԱ ակադեմիկոս: Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1893-ին ընդունվել է Լայպցիգի համալսարան՝ որպես ազատ ունկնդիր: Գրակ. գործունեությանը զուգնթաց վաղ երիտասարդական տարիներից զբաղվել է նաև քաղաքական գործունեությամբ: 1895-ին վերադառնալով Լայպցիգից՝ ընդգրկվել է նորաստեղծ ՀՀԴ կուսակցության Ալեքսանդրապոլի կոմիտեի մեջ, մասնակցել Ալեքսանդրապոլից Արեւմտյան Հայաստան ուղարկվող զինյալ խմբերի ստեղծմանը, զենք և դրամական միջոցների հայթհայթման գործին: 1896-ին ձերբակալվել է և մեկ տարի արգելափակվել Երևանի բերդում: Բանտից դուր գալուց հետո տպագրել է “Երգեր և վերքեր» բանաստեղծությունների իր առաջին գիրքը, սակայն շուտով կրկին ձեռբակալվել է և, որպես ցարական միապետության դեմ պայքարող “Ընդհատակյա հեղափոխական կազմակերպոււթյունների» անդամ, աքսորվել Օդեսա: 1897-ին մեկնել է արտասահման, Ցյուրիխի համալսարանում ունկդրել գրականության և փիլիսոփայության պատմություն: 1902-ին վերադարձել է հայրենիք, ապա հաստատվել Թիֆլիսում: 1899-1906-ին ստեղծել է «Հայդուկի երգեր» բանաստեղծությունների շարքը, որը դարձավ հայ ֆիդայական պայքարի անդրանիկ արտահայտությունը հայ դասական պոեզիայի մեջ: 1908-ի դեկտեմբերին, ի թիվս 158 հայ առաջադեմ մտավորականների, Իսահակյանը ձերբակալվել է «դաշնակցության գործով» և կես տարի Թիֆլիսի Մետեխի բանտում մնալուց հետո, խոշոր գրավականով ազատվել կալանքից: Կովկասում մնալը այլևս անհնար էր, և 1911-ին Իսահակյանը տարագվել է: Բնավ չհավատալով երիտթուրքերի խոստումներին Արեւմտյան Հայաստանի ինքնավարության վերաբերյալ և ենթադրելով, որ Հայաստանին սպառնացող պանթուրքական վտանգը կարող է կանխել Թուրքիայի հովանավոր կայզերական Գերմանիան, Իսահակյանը մեկնել է Բեռլին և մի շարք գերմանական մտավորականների հետ մասնակցել Գերմանա-հայկական ընկերության ստեղծմանը՝ միաժամանակ խմբագրելով ընկերության «Մեսրոբ» պարբերական հանդեսը: Սկսված առաջին համաշխարհային պատերազմը և Մեծ եղեռնը հաստատեցին Իսահակյանի ամենամռայլ կանխատեսումները երիտթուրքերի հայաջինջ քաղաքականության վերաբերյալ: Պատերազմից և եղեռնից հետո Իսահակյանը արտացոլել է հայ ժողովրդի ողբերգական ճակատագիրն ու նրա հերոսական ազատամարտը: Բանաստեղծը ձեռամուխ է եղել հայերի ցեղասպանության մեղադրականի՝ «Սպիտակ գրքի» ստեղծմանը, որի մի զգալի հատվածը տեղ է գտել 1915-22-ի «Հիշատակարան» գրառումներով: Այդ ժամանակահատվածում Իսահակյանը հիմնականում հանդես է եկել հրապարակախոսական հոդվածներով, որոնց բովանդականությունը Հայկական հարցն էր, Հայաստանի վերամիավորման խնդիրը, հայկական պետականության վերականգնումը: Եղեռնի ծանր պատկերներով են հագեցած նրա «Ձյունն է եկել ծածկել հիմա...», «Հայաստանին», «Ահա նորեն գարուն եկավ» բանաստեղծությունները: XIX դ. վերջի և XX դ. սկզբի հայ քաղաքական կյանքի, Հայկակական հարցի յուրահատուկ համայնապատկերը պիտի դառնար Իսահակյանի «Ուստա Կարոն» մեծածավալ վեպը, որը մշտապես ուղեկցեց գրողին ստեղծագործական կյանքում և, ավաղ, մնաց անավարտ: «Ուստա Կարոն» կավարտվի այն օրը, երբ լուծվի հայկական հարցը»,-ասել է Վարպետը: Իսահակյանը այդպես էլ չկարողացավ համակերպվել Հայաստանի մասնատման գաղափարին. «...մեռնեի Սևանը ցամաքած չտեսնեի, ապրեի Արարատը մերը տեսնեի...»,— սրտի խոր կսկիծով ու ցավով կրկնում էր նա և հավատում, որ կգա ժամանակը, երբ հայ ժողովուրդը դարձյալ իր հացը կվաստակի հարազատ եզերքում: 1926 Իսահակյանը այցելեց Խորհրդային Հայաստանը։ Այստեղ նա հրատարակեց նոր բանաստեղծությունների հավաքածու եւ մի շարք պատմվածքներ (օրինակ՝ «Համբերության չիբուխը» 1928)։ Վերադարձավ արտասահման 1930թ եւ ապրեց այնտեղ մինչ 1936թ՝ հանդես գալով որպես Խորհրդային Միության կողմնակից։ 1936 բանաստեղծը վերջնականապես վերադարձավ հայրենիք։ Ստացել է ԽՍՀՄ Պետական Մրցանակ 1946թ, 1946–57թթ Հայաստանի գրողների միության նախագահ է։ Մահացել է 1957թ հոկտեմբերի 17-ին՝ Երևանում։


Վիկտոր Համբարձումյան` Կտակը
Վիկտոր Համբարձումյանը իր կտակում ոչ մի ժառանգություն չի թողել: Նա իր հարազատներին, թոռներին և առհասարակ բոլոր հաջորդ սերունդներին կտակել է հայոց լեզվի տիրապետելը: Նա ցանկացել է, որ յուրաքանչյուր հայ տիրապետի իր լեզվին գոնե ինչ-որ չափով: Համբարձումյանի համար ամենակարևորը եղել է` հայոց լեզուն: Նա ասել է. Գիտեցեք, որ իմ կյանքի ամենամեծ երջանկությունը եղել է և կմնա, քանի ապ­րում եմ, հայոց լեզվին տիրապետելը:

Ցանկանում եմ երջանկություն բոլորիդ: Դա նշանակում է, որ պետք է լավ տիրապետել հայոց լեզվին»:


Ես հասկացա, որ Հ. Թումանյանը և Ղ.Աղայանը շատ մտերիմ ընկերներ են եղել, շատ կապված են եղել իրար հետ: Նրանք հաջողությունները և դժվարություններ միասին են անցել, օգնել են միմյանց: Թումանյանի կինը և Աղայանի կինը նույնպես եղել են շատ մտերիմներ: Ինձ ամենաշատը դուր եկավ վերջին հատվածը, երբ  մի անգամ Աղայանը զգում է, որ Հ. Թումանյանը հիվանդ է, և ուշ գիշերին գալիս է նրա բնակարանի առաջ կանգնում և կանչում է: Թումանյանի կինը դուրս է գալիս և հայտնում նրան, որ դրությունը լավացել է: Իսկ ամենանշանակալից դեպքը Թումանյանի հեռազգացողության դեպքն է, երբ իր առանձնասենյակում պարապելիս գրիչը վայր է ձգում և բացականչում է. «Ղազարն ընկա՛վ»... Արտավազդը ներս է գալիս և հայտնում, թե՝ «Պապեն վախճանվել է»...     Ինձ դու եկավ նաև, որ Թումանյանն ու Աղայանը միմյանց հետ խոսում էին ժողովրդական բարբառով, Ղազարոսը՝ արարատյան, Հովհաննեսը նաև լոռվա:  
 Մտերմությունը և սերը կար երկու բանաստեղծների ընտանքիների և զավակների միջև: Աղայանի և Թումանյանի տունը մեկ էր, նրանք մի ընտանիք էին: 
Ղազարոս Աղայանը  իր երեխաներին կրթության չտվեց ասելով. «Ինքնակրթությամբ առաջ գնացեք»: Իսկ Հովհաննես Թումանյանն, ընդհակառակը, իր բոլոր զավակներին կրթության տվեց՝ ուղարկելով մինչև բարձրագույն դպրոցներ, մեծ ուշադրություն դարձնելով մասնագիտականի վրա: Խրախուսում էր իր երեխաներին, երբ տեսնում էր նրանց մեջ տաղանդի նշաններ: Աղայանը նման դեպքերում անուշադիր էր զավակների նկատմամբ: Հովհաննես Թումանյանը չափազանց հյուրասեր էր, ինչպես և Աղայանը: Հյուր եկած ժամանակ Ղազարոսը նշանով կհեռացներ զավակներին. եթե տղամարդ էր գալիս, աղջիկներին չէր թողնի ներս մտնել և կկանչեր այն ժամանակ, երբ հարկավոր էր սպասարկել նրանց: Թումանյանը հյուր եկած ժամանակ ստիպում էր երեխաներին զբաղեցնել հյուրերին, հավաքում էր բոլորին և պատվիրում ներկա լինել, լսել նրանց ասքն ու զրույցը, հյուրերի հետ միասին նստել, երգել, պարել, հանելուկներ ասել, զանազան խաղեր խաղալ, նվագել: 



Տերյանը` գրական հայերենի հիմադիր և հասարակական-քաղաքական գործիչ
Ինչպես գիտենք հունվարի 28-ին Վահան Տերյանի ծննդյան օրն է: Ես սկսեցի ուսումնասիրել  Տերյանի <<Մթնշաղի անուրջները>> ժողովածուն, կարդացի գրռթե բոլոր բանաստեղծությունները: Տերյանը այդ ժողովածուն նվիրել է սիրոն, քանի որ բանաստեղծությունները սիրո մասին է: Տերյանը եղել է հասարակական քաղաքական գործիչ, հայոց լեզվի ստեղծող և իր հայրենասիրական ստեղծագործությունները այսօր էլ հավատ և ուժ են ներշնչում ժողովրդի մեջ, երիտասարդները շարունակում են հաճույքով կարդալ իր գեղեցիկ բանաստեղծությունները: Տերյանը միշտ նվիրված է եղել իր հայրենիքին, շատ է սիրել իր ազգին, իր լեզուն: <<Լեզուն մշակույթի ամենանախնական նշանացույցն էլեզուն ազգի հոգին էկենդանի է այդ հոգինկենդանի է և ազգը>> ասում է Տերյանը: Նա այնքան է սիրել իր հայրենիքը, որ ամենադժվարին պահին, պատերազմների ընթացքում թե ֆիզիկապես, թե գումարով և թե իր մեծ հոգով օգնում էր ժողովրդին: Տերյանը շատ բողոքներ է ներկայացրել նաև Հայաստանի տարածքները Թուրքիային հանձնելու նպատակով: <<Վերջ ի վերջո ես սկսում եմ գալ այն եզրակացությանոր մեր հայրենիքի ցավը մեզ այնպես է մաշում  որ մենք դառնում ենք անընդունակ բան հասկանալու կամ անելուԴա մի հիվանդագին սեր էայդ չափով ենք մենք մոտենում ամեն ինչի և գուցե դրա համար անզոր ենք դառնում և մեռնում ենք վաղ>> ասում է Տերյանը: 


Վահան Տերյան` Հոգևոր Հայաստան 
Իմ կարծիքով Վահան Տերյանի այս հոդվածը որոշ գծերով համապատասխանում է, և որոշ գծերով չի համապատասխանում ներկայիս Հայաստանի հետ: Համապատասխանում է այն, որ հայությունը միասին և համախումբ չէ, քանի որ այս հոդվածում Տերյանը՝  Հոգևոր Հայաստան արտահայտությունը հասկանում է այսպես. <<Հայության հավաքում կամ հայության կազմակերպում գաղափարական իմաստով – ահա՛ ինչ եմ հասկանում ես Հոգևոր Հայաստան ասելով >>:  Վահան Տերյանը կուլտուրա ասելով հասկանում էր լեզուն, գրականությունը, արվեստը: Հիմա, ներկայիս Հայաստանում, հասարակությունը կուլտուրա ասելով նույնպես հասկանում է մշակույթը, արվեստը, բայց նաև հասկանում է մարդկային կուլտուրան, մարդու շնորհքը, վարվելաձևը, պահվածքը: Տերյանը իր հոդվածի մեջ նշում է նաև, որ չկա մի ընկերություն կամ հիմնարկություն, որ նպատակ և ապագա ունենա շարունակելու իր արվեստով: Սակայն իմ կարծիքով ներկայիս Հայաստանում դա այդքան էլ այդպես չէ: Հիմա կան շատ քոլեջներ, դպրոնցներ, որոնք փորձում են երեխաներին օգնել, որպեսզի շարունակնեն իրենց ապագան, իրենց ցանկությամբ, և իդեպ նշեմ, որ այդ դպրոցներից մեկը հենց իմ դպրոցն է: Համաձայն եմ այն մտքքի հետ<<Որ, նյութական կորուստները գրեթե միշտ կարելի է վերադարձնել, իսկ հոգևոր կորուստն անդառնալի է>>, <<Իսկ, երբ դա լինի, ես հավատում եմ, կլինի Հոգևոր Հայաստան և կենդանի կլինի մեր հայրենիքը>>:  



Պապս պատմում է, որ մեր ազգը ապրել է նոր Բայազետի Գանձակ գյուղում, որը ժամանակի ընթացքում մի քանի անգամ անվանափոխել են՝ Քյոսամայմաթ, Բատիկյան, հետո նորից Գանձակ անուններով: Խոսել են Բայազետի բարբառով, որը այժմ ձևափոխվել դարձել է Քյավառի, այժմ <<Գավառ>> բարբառով: Մեր ազգը սերվել է Ջանիկ Օհանյանից, դրանից առաջ պապս չի հիշում: Ջանիկի անունով մեր ազգը մինչև այժմ կոչվում է՝ Ջանգի ազգ: Ջանիկը ունեցել է երեք տղա՝ Տիգրան, Սիրական և Մանուկ: Մանուկը մեր ճյուղի նախապապն է, որի անունը դրված է հայրիկիս վրա: Մեր ծննդավայրը գտնվում է Գեղամա լեռնաշղթայի, Աժդահակ լեռան ստորոտին, Գեղամա լճի մոտիկ: Գեղամա լճակին մեր ազգաբնակչությունը անվանում է՝ Սևանա ծով: Մեր բարբառին յուրահատուկ է ա-ի և օ-ի հնչողությունը, որոնք արտասանվում են յուրահատուկ և կլորացված ձևով: Բաղաձայները արտահայտվում են շատ կոշտ ձևով, այդ պատճառով մեր լեզվին անվանում են՝ շատ կոշտ: Օրինակ՝ հաց ասելու փոխարեն անվանում են՝ խաց: 


Ուսումնական նախագծերը կրթություն իրականացնելու ձևերից է, համաձայն եմ այս մտքի հետ, ուսումնական նախագծերը օգնում են սովորողին ավելի լավ յուրացնել իր կատարածը: Նախագծերը կատարվում են գրեթե բոլոր առարկաներից: Յուրաքանչյուր սովորող կարող է մասնակցել իր հնարավորության սահմաններում: Ուսումնական նախագծերը նպաստում են սովորողի ստեղծագործական և հետազոտական հմտությունների զարգացմանը: Նախագծային ուսուցումը մեր դպրոցում միակն է, որ չի օգտագործվում թուղթ և գրիչ, օգտագործվում է նոթբուք, նեթբուք կամ այլ տեխնիկա և իրականացվում է <<նոթբուքն ինձ դասընկեր>> ծրագիրը: Այդ ծրագրի միջոցով սովորողն և սովորեցնողը աշխատում և սովորում են ամենուր, ամեն սոց. կայքերով: Հանրակրթական Դիջիթեքը ուսումնական նախագծի մի օրինակ է: Նախագծում սովորողները ներկայացնում են իրենց կատարած աշխատանքները և ներկայացնում Դիջիթեքին հաղթելու նպատակով, քանի որ հաղթողը ստանում է նվերներՆախագիծը կարող է բխել թե՛ հանրակրթականառարկայական ծրագրի պահանջներից և թեմաներիցթե՛ կրթահամալիրիտոնացույցով որոշված ժամանակացույցից:




Լռություն՝ մի բառ որի մեջ պարունակում է ամեն ինչ՝ տխրություն, հանգստություն, խորհրդավորություն, ինչու չէ նաև ուրախություն և երջանկություն, այն տարբեր է: Փողոցով քայլելիս չես զգում այն լռությունը, որը զգում ես անտառում, սարերում: Բնությունը ինքստինքյան տալիս է այդ լռության համերգը: Մարդիկ չկան, չկան ավտոմեքենաներ, չկա ոչ մի ուրիշ բան, բացի թռչուններից, ծառերից, ձորերից, գետերից: Նրանք են ապահովում լռության այդ գեղեցիկ համերգը: Ոչ միայն բնությունը, նաև միայնակությունը, կարծում եմ դա նույնպես լռության համերգ է: Երբեմն լինում են դեպքեր, երբ լսում ես, բայց միևնույն ժամանակ լռում ես, մտքերը կուտակվում են հոգում և մտքումտ լռության համերգ է լինում: 


Թումանյանի «Թմբակբերդի առումը» պոեմը, գաղափար պոեմի մասին, տեսակները
Պոեմ մեծածավալ ստեղծագործություն է, որի տարբեր մասերը միավորվում են։ Պոեմը բոլոր գրական ժանրերից ամենամեծն է իր ծավալով և ընդգրկումներով։ Պոեմի վիպերգական հատկանիշներից են սյուժետային տարրերի և կերպարների առկայությունը, պատմողական շարադրանքը, նկարագրությունները։ Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմում ծավալվող դեպքերի պատմությունն ուղեկցվում է բազմաթիվ քնարական շեղումներով։ Ինչպես նախերգանքում ու վերջերգում, այնպես էլ ողջ շարադրանքի մեջ արտահայտված է ստեղծագործության հիմնական գաղափարը` բարի, հայրենասիրական գործի գեղեցկության և անմահության միտքը։
Թումանյանը ձգտել է պոեմին որքան հնարավոր է պատմական իրադարձության բնույթ հաղորդել և փիլիսոփայական ընդհանրացումներ կատարել։ Պոեմում Թումանյանը վառ է պահում մարդու կոչման, լավ ու բարի գործ կատարելու գաղափարը և դրան հակադրում չար և վատը։ 


Հովհաննես Թումանյան՝ Փարվանա 
Փարվանա արքան մի աղջիկ ուներ: Նա զարդարում էր ծերության օրերն իր հոր: Եկավ մի օր, երբ արքան հրավիրեց Կովկասի կտրիճներին, ստուգելու իրենց ուժը, տեսնի ով է առժանի իր աղջկան: Կտրիճները առաջարկում են՝ գանձ, ոսկի, արծաթ, սակայն աղջիկը չի ընդունում: Նա պահանջում է սիրո անշեջ հուրը: Պայմանը կատարելու համար կտրիճները թռչում են աշխարհով: Աղջիկը սպասում է, բայց ոչ մի կտրիճ չի կարողանում բերել անշեջ հուրը։ Նա սկսում է լաց լինել և նրա արտասուքից գոյանում է մի լիճ, որը ծածկում է քաղաքն ու ամրոցը։ Դա հայտնի Փարվանա լիճն է Վրաստանի Ջավախեթիի շրջանում։ Իսկ անշեջ հուրը փնտրող կտրիճները վերածվում են թիթեռների և մինչ օրս հուր և կրակ տեսնելով՝ նետվում են նրա մեջ, որպեսզի տանեն Փարվանա գեղեցկուհու մոտ, բայց անմիջապես ոչնչանում են։






Աղայանական ընթերցումներ - Նպատակ դաստիրակության 
Գլուխ Ա
Մարմին, հոգի, միտք, դրանք են ստեղծում մարդուն: Աղայանը ասում է, որ դաստիրակության միակ նպատակը պետք է լինի զարգացնել մարդուն այդ երեք կողմերը վերցրած միասին: Դաստիրակության ամենկարևոր հատկություններից է` լինել առաքինի, խելոք և ուժեղ: Աղայանի կարծիքով կրթել, սովորեցնել, դրանք երկուսն էլ մտնում են դաստիրակության մեջ: Համաձայն եմ Աղայանի հետ, դաստիրակության մեջ մտնում է ամեն ինչ` կրթել, սովորեցնել, զարգացնել: Եվ իրոք դժվար և մեծ է դաստիրակի գործը այնքանով, որ մարդուն սովորեցնում է լինել ուժեղ, վարժեցնել ամեն մի բանի , աճեցնել: Ես կավելացնեմ այն, որ իմ կարծիքով դաստիրակության մեջ նաև պետք է  մտնի դիմացինիդ հանդեպ քաղաքակիրթ և բարեկիրթ լինելը:

Գլուխ Բ

Համաձայն եմ Աղայանի հետ, մարմինը, հոգին և միտքը դրանք միասին մի ամբողջություն են, մի եռանկյուն: Եվ եթե դրանցից մեկը անհետանա, մարդը կլինի ոչ ամբողջական, անխելք, անդաստիրակ: Մարդուց եթե անհետանա հոգին, նա կդառնա անտաշ, կյանքին, մարդկությանը ոչ պիտանի մարդ: Կվերնա նաև իր մեջ մարդկությունը, մյուսների հանդեպ կլինի անքաղաքավարի, հոգու մեջ կվերանա բարեխղճությունը: Եթե անհետանա միտքը, մարդը կդառնա անխելք, չի ունենա մտածելու ունակություն, գուցե նաև կկորցնի լեզուն: Իսկ եթե վերանա մարմինը, հնարավոր է նաև նա աշխարհում գոյություն չունենա: 


Իմ գրադարան 
Ես կպատմեմ մեր տան գրադարանի մասին: Մեր գրքերը գտնվում են մեր աշխատասենյակում: Մենք ունենք շատ գրքեր, որոնցից շատերը եղել է իմ տատիկի և պապիկի գրքերը: Այդ գրքերի մի մասը մեզ ժառանգությունն է մնացել հայրիկիս տատիկ, պապիկի կողմից: Իսկ մյուս մասը տատիկս և պապիկս են գնել: Մենք ունենք տարբեր ոճի գրքեր, մանկական հանրագիտարաններ, սովետական հանրագիտարաններ, հատորներ, նաև համաշխարային գրականություն: Ունենք տարբեր լեզուններով բառարաններ: Հատորներից են՝ Վահան Տերյանինը, Հովհաննես Թումանյանինը, Վիլյամ Սարոյանինը, Եղիշե Չարենցինը և այլն: Ունենք ռուսական գրքեր, գիրք-քարտեզ, աֆորիզմներ: Ունենք շատ հեքիաթների գրքեր, որոնք գնել են ինձ համար: Մի խոսքով մենք ունենք մի մեծ գրադարան:




Հովհաննես Թումանյան - ստուգատես 


Ձևն ու հոգին — Հոդվածից դուրս բերել Գեղեցիկի, Կատարյալի ծթումանյանական բանաձևը. ի՞նչ է պատահում, երբ այդ բանաձևի բաղադրիչներից մեկը չի գործում (բացակայում է): Նայիր շուրջդ. խոսիր այն երևույթների մասին, որտեղ չի գործում այդ բանաձևը, և այն երևույթների մասին, որոնք Գեղեցիկ են, որովհետև այդ բանաձևով են արված
Այս հոդվածի մեջ Թումանյանը նշել է, որ ամեն երևույթ ունի իր կերպարանքը ձևը, իմաստը, հոգին և ապրողը, գեղեցիկը, կատարյալը դրանց ներդաշնակությունն են, բայց էդ ներդաշնակությունը, դժբախտաբար, շատ է դժվար, և մարդիկ սովորաբար վազում են հեշտին: Այո համաձայն եմ Հ. Թումանյանի այս հոդվածից գրեթե հարյուր տարի է անցել, բայց իմ կարծիքով ոչինչ չի փոխվել: Մարդիկ հիմա էլ են այդպես, բոլորն էլ, երբ ունենում են դժվարություններ, խնդիրներ միանգամից վազում են հեշտին, իսկ Թումանյանի ասելով հեշտը դա ձևն է: Եվ կարող եմ ասել, որ հիմա նույնպես բոլորի համար կարևորը շենք հասկացությունն է, միայն պատեր, այլ ոչ թե այդ շենքի խորհուրդը, ուսուցումը: Այդպիսի երևույթ իմ կարծիքով նաև հայոց լեզուն է, գրականությունը, հիմա գրեթե բոլորս մոռանում և կորցնում ենք մեր խոսքը և գիրը, և չենք պահպանում մեր հայոց լեզուն: Իսկ եթե յուրաքանչյուրս փորձենք պահպանել այն և չվազենք հեշտին, գուցե կարողանանք լուծել մեր խնդիրները:




Դառնացած ժողովուրդ — Կարդալ հոդվածը և գրել վերլուծական աշխատանք. ինչ հարց է մտահոգում Թումանյանին՝ որպես հասարակական գործիչ, ինչո՞վ է վնասում հասարակական կյանքին այդ խնդիրը, արդյո՞ք հարյուր տարի հետո՝ մեր ժամանակներում, որևէ փոփոխություն կա: Գրել սեփական դիտարկումներն այսօրվա մասին:
Այս հոդվածը կարդալով, ես կարող եմ ասել, որ հարյուր տարի անց  ժողովուրդը գրեթե չի փոխվել: Համաձայն եմ, որ ժողովրդի մեջ դառնություն, նախանձ և չարություն կա:  Հոդվածում Թումանյանը նշում է, որ լինի քաղաքացի թե գյուղացի, մեկ է նրանք միշտ ունեն մի վեճ: Հոգևորական է, մեկ է նա բողոքում է, դժգոհում է: Վաճառականները թեկուզ և մրցակիցներ էլ չեն, բայց մեկը մյուսի հաջողությունը տեսնելով, կորցնում է իրեն: Ամեն մարդ մտածում է իր շահի և կողքինի դժբախտության մասին: Հենց դա է մտահոգում Թումանյանին, դա է ժողովրդի խնդիրը, որ միմյանց հանդեպ չեն կարողանում լինել հոգատար, լցված լինեն սիրով, այլ ոչ թե մեկ մյուսի դժբախտության վրա ծիծաղի, կամ հակառակը: Իմ կարծիքով մարդիկ, հենց իրենք են դասավորում իրենց կյանքը և եթե յուրաքանչյուրս  չմտածենք միայն մեր շահի մասին, այս խնդիրը` նախանձությունը չի լինի:




Անկեղծ չենք — Կարդալ հոդվածը և գրել վերլուծական աշխատանքինչ հարց է մտահոգում Թումանյանին՝ որպես հասարակական գործիչինչո՞վ է վնասում հասարակական կյանքին այդ խնդիրըարդյո՞ք հարյուր տարի հետո՝ մեր ժամանակներումորևէ փոփոխություն կաԳրել սեփական դիտարկումներն այսօրվա մասին:
Այս հոդվածով Թումանյանը ուզում էր ասել, որ մարդիկ՝ բոլորը կեղծավոր են: Թումանյանի այս խոսքի հետ համաձայն եմ, որ դերասանությունը գեղեցիկ է միայն բեմում, այլ ոչ թե իրական կյանքում: Դրա համար էլ բեմի վրա խաղացողները՝ շնորքով մարդիկ են, իսկ կյանքում ապրողները՝ կեղծավորներ են: Հազար տարի է անցել այս հոդվածից, սակայն իմ կարծիքով ոչինչ չի փոխվել, մարդիկ նույն կեղծավորներն են: Հիմա նույնպես մարդիկ խաբում են, գողություններ են անում, բանբասում են մեկը մյուսից և իմ կարծիքով, եթե յուրաքանչյուրս այդպիսի վատ արարքներ անենք, աշխարհը չի փոխվի կլինի միշտ կեղծավոր և սուտասան: Մեր խնդիրը մեկն է, մենք ինքներս չենք կարողանում ուղղել մեզ, չենք կարողանում չլինել դերասան այսինքն՝ սուտասան և խաբլան: 



Տերյանական ընթերցումներ
《Մթնշաղի անուրջներ》 բանաստեղծական ժողովածու (վերլուծություն)
Մթնշաղի անուրջներժողովածուն գրեթե բոլորը մռայլ, թախծոտ, տխուր տրամադրություն ստեղծող բանաստեղծություններ են: Բանաստեղծությունները  լքված սիրո, կյանքից հոգնած, ցավ ապրած, կարոտած, տխուր հիշողություններով կյանքի մասին են: Մթնշաղի անուրջներ ժողովածուից  Վահան Տերյանի՝ Տխուր Զրույց  բանաստեղծությունը լքված սիրո մասին է, հեղինակը տխուր էր, թախծում էր, նա փայփայում էր իր սերը, բայց այդ սերը մոռացված էր: Աշնան Մեղեդիբանաստեղծության մեջ հեղինակը նկարագրում է Աշունը՝ , որ միշտ անձրևում է, ցուրտ է, քամի է, որ դաշտերը չորացած են, անտառները մերկացած, կյանքը տխուր է:

Գիշեր և հուշեր բանաստեղծական ժողովածու (վերլուծություն)
Գիշեր և հուշեր ժողովածուն ստեղծում է երազային, թախծոտ տրամադրություն: Բանաստեղծությունները մութ գիշերվա, գիշերային երազների, լռության, սև, գորշ կյանքի մասին են: Գիշեր և հուշեր ժողովածուից Վահան Տերյանի՝ Հայրենիքումբանաստեղծությունը չհիշված, մերժված, խաբված կյանքի մասին է, հեղինակը պատմում է իր հայրական տան մասին, որը նա նկարագրում է  մութով լցված, տանջված տուն: Հանդիպում բանաստեղծությունը խավարած երկնքի, ցնորքների, վշտի, խաբված երազի մասին է: 

Ոսկի հեքիաթ բանաստեղծական ժողովածու (վերլուծություն)
Ոսկի հեքիաթ》 ժողովածուն և մեղմ, և մութ, և լուսազարդ տրամադրություն է ստեղծում: Այս ժողովածուի մեջ բանաստեղծությունները տարբեր են: Վահան Տերյանի՝ Գարնան երեկո բանաստեղծությունը կապույտ երկնքի, քնքուշ թռչունի, կանաչ դաշտերի մասին է: Ուրվական》 բանաստեղծությունը մութ և մթնշաղային ժամերի, անխոս երեկոյի, ստվերների մասին է: Իսկ Գարնան քաղաքում》  բանաստեղծությունում հեղինակը նկարագրում է Գարնան գալը, որ ծաղկում են ծառերը, երկինքը պարզվում է, դառնում է ջինջ, մաքրվում է, պայծառանում է, փողոցներում աղմուկ է, մարդկանց դեմքերին ծաղկում է ժպիտը, արևն է փայլում:


Դանիել Վարուժան` Ձոն նվիրված հայրենիքիս
Ինչպես ասել է Վ.Հյուգոն, Ինչպես չի կարելի ապրել առանց հացի, այնպես էլ անհնարին է ապրել առանց հայրենիքի, իմ կարծիքով այո դա ճիշտ է: Հայրենիք քեզ սիրում եմ քո գեղեցկությամբ և հզորությամբ: Այնքան գեղեցիկ բնություն ունես: Այնքան գեղեցիկ ծառեր, ծաղիկներ, սարեր ունես:  Ես եղել մի քանի անգամ եղել և տեսել եմ քո գրեթե բոլոր հին, բայց գեղեցիկ եկեղեցիները, քո անտառները և  միշտ հիացել եմ: Գեղեցիկ է քո մայրաքաղաքը: Սիրում եմ գիշերը, երբ վառվում են բոլոր լույսերը, այդ ժամանակ ավելի է գեղեցկանում քաղաքը: Հայրենիք դու հզոր և ուժեղ ես քո բանակով: Իմ կարծիքով մարդ առանց հայրենիքի չի կարող ապրել:


Խոսքեր չկային ու արև չկար...
Ամենադժվար օրերին մարդու օգնությունը դա ընկեր ունենալն է: Իմ կարծիքով մարդ պետք է շրջապատված լինի  ընկերներով, որպեսզի կյանքը իր համար հետաքրքի լինի, ուրախ անցնի: Իհարկե եթե չունենաս ընկերներ, շրջապատված չլինես բարի մարդկանցով, օրերը կանցնեն գունատ, գորշ, տգեղ ինչպես բանաստեծության միջի քնարական հերոսն էր: Ես ունեմ շատ ընկերուհիներ որոնց շատ եմ սիրում: Ամենադժվար պահերին նրանք են ինձ օգնում: Ինձ երբեք իմ ընկերուհիները մենակ չեն թողնում,  մենք միշտ միասին ենք:  Մի խոսքով ինձ համար արևը իմ ընկերներն են և հարազատ մարդիկ:


Երբ երջանիկ եմ, նման եմ...
Մարդուն երջանիկ լինելու համար օգնում է իր ժպիտը: Ես փորձում եմ միշտ ժպտալ, քանի որ ժպիտը գեղեցկացնում է մարդուն:  Երբ ուրախ և երջանիկ եմ լինում` նմանվում եմ նոր բացված գեղեցիկ, գարնանային ծաղիկների: Իսկ երբեմն շատ ուրախ լինելուց սկսում եմ թռչկոտել, իսկ դրանով նմանվում եմ թռչուններին: Երջանիկ ժամանակ նաև նմանվում եմ  գեղեցիկ կենդանիներին: Երբ երգում եմ` իմ կարծիքով  նմանվում եմ սոխակին:  Կան պահեր, երբ իմ տրամադրությունը կախված է լինում եղանակից, երբ ամպամած է լինում` տխրում եմ, իսկ երբ երկինքը կապույտ և պարզ է, նմանվուն եմ գեղեցիկ ժպտացող արևի շողերին: Մի խոսքով նմանվում եմ բնությանը, երբ երջանիկ եմ լինում:



Ներում եմ, ուրեմն թու՞յլ եմ…
Ամեն մարդ սխալ անում է և իր սխալի համար պետք է պատժվի: Բայց երբեմն մարդ այնպիսի սխալ է անում, որ կարող ենք ներել, իսկ անսխալ մարդ կարծում եմ չկա: Երբ զգում եմ, որ դիմացինս հասկացել է իր սխալը, ներում եմ նրան: Իսկ ներելուց թույլ չեմ, այլ ուժեղ եմ, քանի որ կարող եմ ներել: Չներելուց կարող է այն խիղճս տանջել, և դիմացինիս ցավ պատճառեմ: Բոլորս էլ սխալ անում ենք, և այդ սխալներն ուղղելու համար ներել է պետք: Ես էլ եմ երբեմն սխալվում, բայց իմ ծնողները ներում են ինձ, և իմ կարծիքով ամենաուժեղ մարդիկ ծնողներն են: Սխալվում եմ նաև բակում խաղալիս ընկերուհիներիս հետ, մենք կռվում ենք, բայց երբ հասկանում ենք մեր սխալը ներում ենք միմյանց: Իսկ երբ, որ դիմացինս հասկանում է իր սխալը և ես չեմ ներում նրան ես ինձ թույլ եմ համարում:




Բնությունը և ես
Բնությունը բոլոր եղանակներին ունի իր գեղեցկությունը:
-Գարուն քեզ շատ եմ սիրում, երբ որ մտնում ես բնություն մարդիկ ուրախանում են: Ուրախանում եմ նաև ես, երբ տեսնում եմ պարզ երկինք, երկնքում երևացով թռչունների երամ, գալիս և արթնացնում ես գեղեցիկ ծաղիկներին, ծառերին: Երբ տեսնում եմ ձնծաղիկին և մանուշակին, որ դուրս են հանել իրենց գլխիկները: Այդ պահին ուզում եմ ասել.-Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,Ծաղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ, Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում —Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն...

-Ամառ քեզ սիրում եմ, քանի որ դու մեզ տալիս ես անուշ ծաղիկների բուրմունք, կանաչապատ անտառներ և ճանապարհներ: Երբ արթնանում եմ, տեսնում եմ շողշողացող արևը, երբ իր ճառագայթները գցում է բնության վրա: -Աշուն դու գեղեցիկ ես քո գույնզգույն անտառներով, որոնք հագել են կարմիր, կանաչ, դեղին գույներով տերևներ: Արի քեզ անվանեմ 《գույնզգույն սգեստավորված բնություն》: Երբ մտնում եմ անտառ տերևների խշխշոցից, տերևաթափից մի փոքր տխրում են, երբ հասկանում եմ, որ էլ չեմ տեսնելու գույնզգույն ծաղիկները, չեմ տեսնելու պարզ երկինքը որտեղ լսում էի թռչուների ծլվլոցը: `-Ձմե' ռ դու մեզ բերում ես ուրիշ աշխարհ: Աշնանային գույնզգույն բնությունից փոխվում ես, մի քիչ խամրում ես, բնությանը դարձնելով  սպիտակ աշխարհ: Քեզ կանվանեի`  《Սավանով թաքնված բնություն》



Ես տոնածառ եմ
Երբ գալիս է ձմեռը և մոտենում են ամանորյա օրերը ինձ դուրս են հանում տուփի միջից և սկսում են զարդարել: Ես ուրախանում եմ, երբ ինձ զարդարում են գեղեցիկ խաղալիքներով, բայց երբ ինձ լուսավորում են, ես փայլում եմ, ավելի եմ գեղեցկանում, և դառնում եմ ձմեռվա խորհրդանիշը: Եվ տարվա վերջին գիշերը մարդիկ սկսում են գեղեցկանալ, նրանց աչքերը փայլում է: Ահա սկսվում է հրավառություն: Բոլորը ուրախ են, երեխաները երգում, պարում են շուրջս: Առավոտյան, երբ արթնանում եմ տեսնում եմ շուրջս կա շատ շատ նվերներ: Երեխաները  տեսնելով այդ նվերները շատ են ուրախանում, նրանց աչքերը փայլում են, ինչպես ես եմ փայլում: Ես նույնպես ուրախ եմ, որովհետև շատ մարդիկ և երեխաններ իմ շուրջը պարում են նվերներ են միմյանց նվիրում, գեղեցիկ բարեմաղթանքներ միմյանց մաղթում: Բայց ահա ևս մի քանի օր և ինձ դրեցին տուփի մեջ  և ես շատ տխրեցի: Հիմա ես պետք է սպասեմ հաջորդ ամանորին, որպեսզի ինձ կրկին զարդարեն գեղեցիկ խաղալիքներով:



























No comments:

Post a Comment